Website home page
Hotel website
Պորտֆոլիո

Հյուրանոցային կայքի պատրաստում

Դասական և յուրահատուկ դիզայն, անհրաժեշտ Ֆունկցիոնալություն օգտագործողի համար: Ահա այն գլխավոր պայմանները, որոնք հաշվի ենք առնում հյուրանոցային համալիրների համար կայք ստեղծելիս: Հաշվի առնելով այն փաստը, որ կայքը հասանելի և օգտագործման ենթակա է լինելու ոչ միայն Հայաստանում բնակվող հաճախորդների համար, այլ նաև ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող հյուրերի համար։ Կայքը բազմալեզու է, ինչը ավելի է գրավում արտասահմանյան հաճախորդներին։

  • Ստեղծվել է՝ 2019թ․
  • Կատարման ժամկետը՝ 30 օր
  • Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, JavaScript, PHP, Laravel framework
Websites pages
Presentation of hotel rooms

Հյուրանոցի համարների ներկայացումը

Յուրահատուկ դիզայնով պատրաստված և անհրաժեշտ ֆունկցիոնալությամբ համարներ բաժնում մանրակրկիտ ներկայացված են հյուրանոցային համարները, արժեքները, համարների կարգերը՝ ստանդարտ թվին, ստանդարտ դաբլ, ընտանեկան, կիսալյուքս, լյուքս։ Հյուրանոցային կայքի պատրաստումից հետո այն կարող ենք միացնել հյուրանոցի կառավարման համակարգին՝ ռեալ ռեժիմում ամրագրումները ծրագրին փոխանցելու համար։

Օնլայն ամրագրման համակարգը

Կայքը ստեղծել ենք օնլայն ամրագրումով, վճարային համակարգով, ինչը ոչ միայն իր լրջությամբ և հարմարավետությամբ կգրավի հաճախորդին, այլ նաև կհեշտացնի ադմինիստրացիոն համակարգի աշխատանքը։ Կայքում այցելուն կկարողանա հաշված րոպեների ընթացքում ամրագրել ցանկացած համար։

Websites pages 1
Online booking system
Mobile website
Mobile version of the website

Հյուրանոցային կայքի բջջային տարբերակը

Աստուդիո ընկերության կողմից պատրաստված կայքերի բջջային (mobile) տարբերակները մշտապես արժանանում են պատվիրատուների կողմից բարձր գնահատականի։ Այս կայքի մոբայլ տարբերակը չունի օգտագործման որևէ սահմանափակում։

Mobile website 2
Booking system

Սայթերի ստեղծում հյուրանոցների համար

Հյուրանոցների համար սայթերի և ծրագրերի ստեղծման գործում ունենք մեծ աշխատանքային փորձ։ Կարող ենք ստեղծել տարբեր բարդության հարթակներ՝ սկսած հյուրանոցի կորպորատիվ կայքից մինչև հյուրանոցների կառավարման բարդ CRM-ներ և e-commerce մոդուլներով հագեցած պորտալներ։ Դիմելով մեզ՝ դուք գործ եք ունենում փորձված թիմի հետ, որը ելնելով ձեր բյուջեից կարող է առաջարկել տարատեսակ լուծումներ և մոդուլներ՝

  1. Ըստ տեսակների սենյակների ստեղծման մոդուլ
  2. Բուքինգի և օնլայն վճարման մոդուլներ
  3. Օրացույցով սենյակների զբաղված/ազատ լինելու ինֆորմացիա
  4. Ինտեգրում CRM համակարգի հետ և այլն։

Կարող ենք բաժիններ ստեղծել նաև հատակից ծառայությունների համար՝

  • Հավելյալ հյուրանոցային ծառայություններ
  • Մեքենաների վարձակալություն
  • Էքսկուրսիաների կազմակերպում
  • Գիդի ծառայություն
  • Միջոցառումների կազմակերպում։

Դիմեք մեզ և ստացեք ոչ միայն որակյալ աշխատանք, այլև համալիր ծառայություններ։

Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։

Rating:5
(1004)