Website home page
Creating a tender portal
Պորտֆոլիո

Տենդերների պորտալի պատրաստում

Տենդերների պորտալի պատրաստում Աստուդիո ընկերության նախագծով։ Ինտերնետ բիզնեսի այս պորտալը տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով ու մոդուլներով ներդրել ենք մի քանի երկրում: Մրցույթային պորտալը հնարավորություն է տալիս որոնել կատարողներ և հաճախորդներ, ինչպես նաև համապատասխան գործիքներով զարգացնել բիզնեսը: Հնարավոր է ավելացնել տեղեկատվություն կազմակերպության մասին, ստեղծել ինֆորմացիոն էջեր, հավանական հաճախորդներից ընդունել մրցույթների առաջարկներ, պատրաստել մրցույթներ մասնավոր հատվածի համար և հնարավոր հաճախորդների հետ վարել նամակագրություն:

  • Ստեղծվել է՝ 2020թ.
  • Կատարման ժամկետը՝ 180 օր
  • Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Laravel
Websites pages
Profitable startup project

Եկամտաբեր ստարտափի նախագիծ

Բիզնեսի սեփականատերերը կարող են գրանցվել և տեղադրել տեղեկություններ իրենց առաջարկների, ծառայությունների և առավելությունների մասին: Հնարավոր է կոնստրուկտորի օգնությամբ համակարգի ներսում ստեղծել կայք, անվճար տեղեկատվություն ներբեռնել կատալոգում կամ գնել վճարովի ծառայություններ և ստանալ արտոնություններ լիստինգում: Ծառայություններ գտնելու համար հաճախորդները գրանցվում են, ընտրում են ոլորտը և ծառայությունը, լրացնում են չափորոշիչների ցուցակը՝ մրցույթը սկսելու համար: Մրցույթի հայտը ստանում են միայն այն ընկերությունները, որոնք համապատասխանում են լրացված չափորոշիչներին:

Mobile website
Mobile version of the portal

Պորտալի բջջային տարբերակ

Սա Աստուդիո ընկերության նախագիծն է՝ որպես ստարտափ պատրաստելու և վաճառելու համար: Պորտալն աշխատում է լրիվ կամ մասնակի վաճառքի համար: Բջջային տարբերակը ստեղծվել է Bootstrap տեխնոլոգիայի միջոցով, բայց օգտատերերի հարմարավետության համար, պատրաստ ենք ստեղծել առանձին մոբայլ տարբերակ և հավելված:

Mobile website 2
mobile app

Ստարտափերի ստեղծում

Պլանավորում եք ստարտափի ստեղծում ինտերնետ պորտալի կամ հավելվածի տեսքո՞վ։ Առաջին հերթին պետք է ընտրեք ապագա օնլայն բիզնեսի ուղղությունը։ Ի՞նչ եք առաջարկելու ապագա այցելուներին, ի՞նչ օգուտ եք տալու կամ ի՞նչ խնդիր եք լուծելու օգտագործողների համար։ Սրանք են հիմնական այն հարցերը, որոնց դուք պետք է պատասխանեք մինչև պորտալի կամ առևտրային հարթակի ստեղծումը։

Եթե արդեն կողմնորոշվել եք ստարտափի տեսակի և առաքելության հարցում, ժամանակն է ընտրել ծրագրավորման լեզուներն ու տեխնոլոգիաները, որոնցով պատրաստվելու է նախագիծը։ Ամենակարևորն այս պարագայում պատրաստի CMS-ներից խուսափելն է։

Աստուդիո ընկերությունն առաջարկում է կայքերի, պորտալների, ստարտափերի, հավելվածների ծրագրավորում տարբեր լեզուների և տեխնոլոգիաների կիրառմամբ։ Աշխատանքները սկսելուց առաջ կազմում ենք նախագծի տեխնիկական նկարագիրը, կառուցվածքի էսքիզները, էջերի մակետները, ինչի արդյունքում որոշվում է պրոյեկտի մոտավոր բյուջեն։ Ի՞նչու մոտավոր։ Քանի որ ստարտափերի պարագայում անհնար է մինչև վերջ պլանավորել աշխատանքների ընթացքը։ Մեծամասամբ, իրենք՝ պատվիրատուները ճանապարհի կեսին կատարում են փոփոխություններ և լրացումներ։ Արդյունքում, պորտալի վերջնական տարբերակը կարող է 180 աստիճանով տարբերվել սկզբում պլանավորածից։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(1005)