Website home page
Creation of the portal
Պորտֆոլիո

Ռիելթի պորտալի պատրաստում

Երկիր Ռիելթի պորտալի պատրաստում զրոյից։ Կայքն ունի լիարժեք ֆունկցիոնալ գլխավոր ադմինիստրատորի, բրոքերների, հաճախորդների համար։ Թույլ է տալիս աշխատանքը և լիազորությունները բաժանել գրասենյակների միջև, որոնց շրջանակում գրասենակի ղեկավարը կարողանում է բրոքերներին ամրագրել իրենց լիազորությունները և հնարավորությունները։ Յուրաքանչյուր անշարժ գույքի բրոքեր համակարգում կարող է տեսնել և կառավարել միայն սեփական հաճախորդների տվյալներն ու առաջարկները։

  • Ստեղծվել է՝ 2020թ․
  • Կատարման ժամկետը՝ 210 օր
  • Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
  • Տեխնոլոգիաներ՝ MVC Laravel
Websites pages
Real estate data management software

Անշարժ գույքի բազաների կառավարման ծրագիր

Անշարժ գույքի բազաների կառավարման ծրագիրը (eCRM) հնարավորություն է տալիս հարյուրավոր պարամետրերով կարգավորել հաճախորդների և անշարժ գույքի բազաները, վերահսկել բրոքերների գործողությունները, սահմանափակել լիազորությունները, փոխել լոտերի կարգավիճակները, ստանալի հիշեցումներ, կայքից ուղարկվող առաջարկներն ու պատվերները։

Yerkir Realty CRM-ը ծրագրավորել ենք զրոյից, համակարգը կարող է աշխատել բարձր բեռնվածության տակ, թույլ է տալիս ավելացնել անսահմանափակ քանակի ֆիլտրեր, պատամետրեր, պայմաններ և սահմանափակումներ, սինքրոնիզացնել ծրագիրը պորտալի տվյլաների բազայի հետ՝ անջատելով կոնֆիդենցիալ ինֆորմացիայի ցուցարդրումը, հաճախորդների կոնտակտային տվյալները, քարտեզի վրա նշված ճշգրիտ վայրը փոխարինելով մոտակա նշումով։

Ռիելթորական պորտալի կառուցվածքը

Ռիելթորական այս պորտալն (realty portal) իր կառուցվածքով նախատեսված է տասնյակ հազարավոր հայտարարությունների տեղադրման և կառավարման համար։ Այցելուները հնարավորություն ունեն ֆիլտրել և որոնել լոտերն ըստ գործարքի, անշարժ գույքի տեսակի, մակերեսի, գնի և այլ պարամետրերով։ Հայտարարության էջում առկա է մեկից ավելի լուսանկարներ ավելացնու հնարավորություն։ Ընդ որում, բրոքերը կարող է CRM-ում ընտրել, որ հայտարարություններն է պետք ցուցադրել կայքում, որտեղ ցուցադրել քարտեզի նշումը, որ լուսանկաները և տվյալներն են կոնֆիդենցիալ և որոնք են հրապարակային։

Լիդերի հավաքագրման համար կայքում պատրաստել ենք նաև մի քանի հետաքրքիր ֆունկցիաներ պոտենցյալ գնորդների համար։ Վերջինները կարող են գրանցվել, ընտրել ցանկալի պարամետրերը, պահպանել դրանք և ստանալ ծանուցումներ, եթե պորտալում ավելացվում են նման պարամետրերին համապատասխան առաջարկներ։ Հաճախորդները նաև կարող են օնլայն գնահատման ուղարել սեփական անշարժ գույքը՝ լրացնելով անհրաժեշտ մանրամասները։ Ադմինիստրատորը, ստանալով առաջարկները, կարող է դրանք ընդունել կամ մերժել, կցել բրոքերին։

Websites pages 1
Structure of the portal
Mobile website
Mobile application

Մոբայլ հավելվածի ստեղծում

Այս պորտալի համար, բացի կայքի բջջային տարբերակից, ստեղծել ենք մոբայլ հավելված (havelvacneri stexcum) iOS և Android օպերացիոն համակարգերի համար՝ օգտագործելով Webview տեխնոլոգիան։

Mobile website 2
Mobile app

Հայտարությունների կայքերի ստեղծում

Աստուդիո ընկերությունն առաջարկում է տարբեր բարդության և ֆունկցիոնալության անշարժ գույքի հայտարարությունների պորտալների (portalneri), կայքերի ստեղծում, CRM-ների ծրագրավորում զրոյից, iOS և Android բջջային հավելվածների պատրաստում։ Ռիելթորական շուկայի համար ունենք մի քանի տիպային առաջարկ՝

  1. Ռիելթիի սայթ, որը կարող են կառավարել միայն ադմինիստրատորները։ Այսինքն, հայտարարությունները կարող են ավելացնել, կառավարել, հայտերը ստանալ միայն ադմինները։
  2. Անշարժ գույքի հայտարարությունների կայք, որտեղ կարող են լոտեր ավելացնել և ադմինները, և հաճախորդները։ Վերջինների ավելացրած առաջարկները պետք է անցնեն մոդերացիա։
  3. eCRM վեբ-ծրագրեր, որոնք թույլ են տալիս կառավարել տվյալների բազաները, կարգավորել սահմանափակումները, լոտերը սինքրոնացնել պորտալի տվյլաների հետ։

Մոբայլ հավելվածներ, որոնք կարող են աշխատել և լոկալ՝ առանց կայքի առկայության, և «օգտվել» բուն կայքի բազաներից։ Աստուդիո վեբ-ընկերության հնարավորությունները վերը շարադրածով չեն ավարտվում։ Մենք կարող ենք իրականացնել ցանկացած հստակ ձևակերպված նախագիծ, ստեղծել և ներդնել տարատեսակ ֆունկցիաներ և մոդուլներ՝

  • Առաջարկների որոնման և ֆիլտրացման մոդուլ
  • Հայտարարությունների ցուցադրում և մանրամասն տվյալները
  • Ինտերակտիվ քարտեզի ներդրում, քարտեզի վրա որոնում
  • Բացակայող տվյալներով լիդերի ստացում
  • Ծանուցումների և հիշեցումների համակարգ և այլն։

Եթե դուք ցանկանում եք սկսել սեփական ստարտափն անշարժ գույքի շուկայում կամ ունեք գործակալություն, որի համար անհրաժեշտ է ստեղծել կայք, զբաղվել SEO առաջխաղացմամբ, դիմեք Աստուդիո ընկերությանը և ստացեք որակյալ ռեսուրս։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:

Rating:5
(1005)