Ապահովագրական ծառայությունների ապագան անհնար է պատկերացնել առանց ինտերնետ տեխնոլոգիաների և ավտոմատիզացման հնարավորությունների ակտիվ կիրառման։ Օնլայն ծառայությունների առաջարկն այս ոլորտում ոչ միայն խնայում է ժամանակը, այլև գրավում է նոր հաճախորդների, ովքեր համապատասխան ծառայություններ են փնտրում որոնողական համակարգերի միջոցով կամ ժամանակ չունեն այցելել գրասենյակներ։ Նման պորտալը թույլ կտա կրճատել գնորդի սպասարկան ժամանակը, օպտիմալացնել աշխատուժի քանակը և վարձատրությունը, օպտիմալացնել փաստաթղթավորման վրա ծախսվող բյուջեն։
Ծառայության օնլայն մատուցման հնարավորություններն այս ոլորտում ընդարձակ են՝ սկսած ստանդարտ փաթեթների տրամադրումից մինչև բարդ հաշվիչներով բեռների կամ առողջության ապահովագրություն։ Ապահովագրական օնլայն հարթակը հնարավորություն է տալիս պատշաճ ներկայացնել փաթեթները, այցելուների համար ապահովել հաշվարկների կատարումը, օնլայն վճարումը և պոլիսի ստացումը։ Արդյունքում, լինելով ապահովագրական գործակալ, դուք կարող եք ընդլայնել ընկերության գործունեությունը անսահմանափակ։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Աստուդիո ընկերությունը պատրաստ է պատրաստել օնլայն ապահովագրության պորտալ՝ հաշվի առնելով պատվիրատուի առաջադրած անհատական խնդիրները։ Մենք կարող ենք ավտոմատիզացնել ցանկացած գործողություն՝ պոլիսների ընտրությունից և վաճառքից, մինչև հաշվապահական փաստաթղթերի գեներացում, ուղարկում, արխիվացում և պատվիրատուների բազաների կառավարում։ Նման նախագծերի գները կախված են առաջադրվող պահանջներից։
Նման բարդ պորտալների պատրաստումից հետո տալիս ենք որակի պայմանագրային երաշխիք և իրականացնում ենք անվճար տեխնիկական սպասարկում 24 ամսվա ընթացքում։