Բիզնեսի ավտոմատացում

Business automation

Մանր և միջին ձեռնարկություններն արդեն մտածում են բիզնեսի ավտոմատացման մասին: Դա թույլ է տալիս տնտեսել ծախսերը և աշխատանքային ժամանակը: 

Չնայած փորձառու ծրագրավորողների առկայությանը ոլորտում, հայկական բինեսի միջոցները հիմնականում չեն բավարարում միջազգային մակարդակով բիզնես-պրոցեսների ավտոմատացման, CRM ծրագրերի պատրաստման համար։ 

Մյուս կողմից, խոշոր տնտեսվարողները, որոնք տիրապետում են մեծ ֆինանսական միջոցների, նախընտրում են արտասահմանյան պատրաստի ծրագրերը, որոնք նույնպես պահանջված են Հայաստանում:

Astudio ընկերությունն առաջարկում է ոչ միայն կայքերի ստեղծում, այլ նաև տարբեր նշանակության CRM, ERP համակարգերի ստեղծում, բիզնես գործընթացների ավտոմատացում AI ինտեգրացիայի միջոցով

Ձեր բիզնեսի ավտոմատացման համար մենք առաջարկում ենք անհատական լուծումներ հետևյալ ոլորտների համար՝

  1. Ավտոմեքենաների վարձակալություն
  2. Առևտուր և պահեստի ծրագրեր
  3. Հաճախորդների կառավարման ծրագրեր
  4. Հանձնարարություների ֆիքսում և ավտոմատացում
  5. Բեռնափոխադրումներ և այլն։

CRM, ERP ծրագրերի ստեղծում

Ժամանակակից վեբ տեխնոլոգիաների հնարավորությունները չեն սահմանափակվում կայքերի ստեղծմամբ: Ձեր ընկերության համար կարող ենք զրոյից ծրագրավորել ցանկացած ծրագիր և պրոցեսների կառավարման համակարգ։ 

Ինտերնետի գլխավոր առավելությունը այն է, որ այն միշտ ձեռքի տակ է: Դրա շնորհիվ են վեբ-ծրագրերը (eCRM) ստանում առավելություն դեսքթոփ ծրագրերի նկատմամբ։ Նման համակարգերի հետ աշխատելու համար հարկավոր չէ համակարգչի վրա տեղադրում կամ կարգավորում: Վեբ ծրագրերի օգտագործումը նաև թույլ է տալիս կանոնակարգել մասնագետների հեռակա աշխատանքը՝ կրճատելով աշխատատեղերի ապահովման համար կատարվող ծախսը:

Ինչու՞ մշակել սեփական CRM կամ ERP, եթե կա պատրաստի ծրագրային ապահովում: Հայկական և միջազգային մի շարք ընկերություններ վաճառում են պատրաստի լուծումներ։ 

Սակայն փորձը ցույց է տալիս, որ հնարավորության առկայության պարագայում ավելի լավ է ստեղծել վեբ-ծրագիր զրոյից, քան ադապտացնել բիզնես-պրոցեսները գոյություն ունեցող ծրագրին: 

Անհատական պատվերն ավելի թանկ արժե քան պատրաստի ծրագրիրը: Բայց բիզնեսի ավտոմատացման ծրագրերն արագ արդարացնում են ծախսը՝ բյուջեի խնայման և աշխատաժամերի օպտիմալացման հաշվին:

  • Կոնտակների օնլայն բազա: Եթե ձեր ընկերությունն ունի մի քանի մենեջեր, դիլլերներ կամ շատ կոնտակտներ (մատակարարներ, գնորդներ), հարկավոր է CRM-ի կիրառում: Օնլայն բազայի ծրագրում կարող եք ավելացնել կոնտակտների մասին ողջ տեղեկատվությունը, աշխատանքների պատմությունը, պատասխանատուների ցանկը և ֆինանսական քաղվածքները: Տվյալների բազան կարող է պահպանել ձեր պայմանագրերի պատմությունը, կարելի է պահել հաշվապահական տվյալները, հաշիվները, վճարման կարգավիճակները: Նման ծրագրերը թույլ են տալիս սահմանազատել մենեջերների լիազորությունները, նրանից յուրաքանչյուրին կցել իր պատվիրատուին:
  • Պահեստի հաշվառման ավտոմատացում: Պահեստի հաշվառման ավտոմատացումը վաղուց խոշոր ընկերություններում դարձել է անփոխարինելի պրակտիկ գործիք։ Այժմ եկել է փոքր և միջին բիզնեսի հերթը: Ունենալով ավելի քան հազար անուն ապրանք, կամ մի քանի մատակարար, արդեն դժվար է գործը գլուխ հանել առանց նման ծրագրի: Պահեստային ծրագիրը հաշվարկում է ապրանքի մնացորդը, թուլ է տալիս ժամանակին իմանալ կրիտիկական մնացորդների մասին, թույլ է տալիս մենեջերներին գրանցել ապրանքների պատվերը, հետևել պատվերի ընթացքին:
  • Փաստաթղթերի շրջանառության ավտոմատացում։ Այս բնագավառում ERP ծրագրերի հնարավորություններն անսահմանափակ են՝ փաստաթղթերի օնլայն լրացում, ստեղծում, գեներացում, էլեկտրոնային ստորագրության կիրառում, գրադարանների ստեղծում, արխիվացում, մուտքի և լիազորությունների սահմանափակում։ 

5046 12.11.2016
Վերջին թարմացումը 06-04-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։