Օնլայն խորհրդատվության սայթերի ստեղծում
Օնլայն խորհրդատվության սայթերի ստեղծումը որպես ինտերնետային կոմերցիայի տեսակ, աստիճանաբար ակտուալ է դառնում ամբողջ աշխարհում: Դա զարմանալի չէ:
Կոռոնավիրուսի համավակարի, սահմանափակումների, միայնակ մարդկանց քանակի ավելացման պարագայում նման ինտերնետային բիզնեսի ստեղծումը, որպես ակտիվ եկամտի աղբյուր, արդարացնում է իրեն:
Ի՞նչ է իրենից ներկայացնում օնլայն կոնսուլտացիաների կայքը։ Դրանք հարթակներ են, որոնք թույլ են տալիս տարբեր ոլորտների մասնագետներին գրանցվել համակարգում և մատուցել խորհրդատվության ծառայություններ՝ վճարվելով աշխատանքի ընթացքում ծախսած յուրաքանչյուր րոպեի համար։
Մյուս կողմից օնլայն խորհրդատվության սայթերի ստեղծումն օգտակար է այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն ոլորտում փնտրում են մասնագիտացված խորհրդատվություն։
Մեր՝ հայերիս մենթալիտետի համար մի փոքր խորթ է օնլայն խորհրդատվություն ստանալ հասկացությունը, քանի որ սովոր ենք առաջին հերթին վստահել բարեկամներին, ծանոթներին և սոցցանցերին։ Սակայն կան ոլորտներ և մասնագիտություններ, որոնց գծով անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում, հաճախ՝ կոնֆիդենցիալություն և արագ սպասարկում։
Բազմաթիվ ոլորտներում արդեն զգացվում է օնլայն խորհրդատվությունների համակարգի ներդրման կարիքը։ Ճիշտ է առայժմ նման պորտալ հայկական ինտերնետ տիրույթում չկա, իսկ բացը լրացնում է Ֆեյսբուքը։
Ո՞ր ոլորտներում են հաջող գործում խորհրդատվության սայթերը․
- Առողջապահություն
- Իրավաբանություն
- Հաշվապահություն
- Հոգեկան առողջություն
- Լեզուների ուսուցում
Ինչպե՞ս է աշխատում համակարգը․
- Մասնագետները գրանցվում են և անցնում ստուգում
- Նշանակում են օնլայն ծառայությունների արժեքը
- Մատուցում են օնլայն ծառայությունները
- Սպառողներն էլ վճարում են կցված քարտից կամ կաբինետի դեպոզիտից
- Վարկանիշների համակարգը կատարում է վերահոսկողական դեր։
Ծառայություններ
Կոնսուլտացիաների կայքերի հեռանկարը
Կոնսուլտացիաների կայքերի հեռանկարը պասիվ եկամուտներով չի վերջանում: Պահանջված են դառնում այն կայքերը, որոնք վաճառում են նեղ մասնագիտական ծառայություններ:
Հատկապես AI զարգացման դարաշրջանում հենց արհեսատական բանականությունն է արդեն ստանձնում խրհրդատուի դերը, ինչը լայն հեռանկար է բացում այս տիպի ստարտափերի համար։
Հաջողակ նախագիծ ստեղծելու ու գումար վաստակելու համար նախևառաջ պետք է որոշել՝ որ ոլորտում եք ցանկանում ծավալել գործունեությունը։ Վերլուծեք առաջարկվող ծառայությունների պահանջարկը և մտածեք՝ ինչպես պետք է տարբերվել մրցակիցներից:
Հիանալի տարբերակ է, եթե առաջարկում եք նորույթ, որը ձեր տարածաշրջանում անալոգ չունի: Օրինակ, հարկային օրենսդրության և հաշվապահական հարցերով օնլայն խորհրդատվության հարթակի ստեղծում AI ինտեգրմամբ։
Իրավաբանների, հաշվապահների, հոգեբանների, բժիշկների և տարբեր ոլորտի մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների միացյալ հարթակը օրեցօր մեծ պահանջարկ կունենա AI զարգացմանը զուգընթաց:
Օնլայն խորհրդատվությունների բիզնեսը և օգուտները
Ու՞մ է անհրաժեշտ խորհրդատվությունների կայքի ստեղծումը:
Բոլոր սովորական և ոչ սովորական մարդիկ երբեմն իրավաբանների օգնության կարիք են զգում, շատ գործարարներ տարբեր հարցերով դիմում են հաշվապահներին, հոգեբանների ծառայություններն աստիճանաբար մեծ պահանջարկ են ձեք բերում… Օգտատերերի պոտենցիալ շուկան հսկայական է:
Պահանջարկը գեներացվում է որակյալ առաջարկի օգնությամբ: Որակյալ ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ: Ժամանակի ընթացքում օգտատերերը սկսում են գնահատել նրանց, ինչն ազդում է ծառայությունների արժեքի վրա:
Որքան բարձր են գնահատականները, այդքան բարձր են վաստակում մասնագետները: Աշխարհում տարբեր ոլորտների մասնագետներ հաճույքով համագործակցում են նմանատիպ հարթակների հետ, քանի որ դա ստաբիլ եկամուտ է ապահովում: Հեռակա ծառայությունների համար պարտադիր չէ նստել գրասենյակում կամ լավ գրասենյակ վարձել:
Astudio թիմը պատրաստ է քննարկել ցանկացած բարդության խորհրդատվության հարթակի ստեղծման նախագիծ:
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։