Ինչո՞վ են տարբերվում զրոյից կայքերը և շաբլոնները

Templete Vs. custom Website

Կայքի պատրաստումը թիմային աշխատանք և բարձր փորձառություն պահանջող համալիր ծառայություն է: Կայքերի մշակումը կարելի է համեմատել տան կառուցման աշխատանքների հետ: 

Իհարկե, կարող եք գնել բնակարան բարձրահարկ շենքում, որը կառուցել են տասնյակ տարիներ առաջ, կոսմետիկ վերանորոգել և ապրել այնտեղ: Բայց հնարավորության դեպքում միանշանակ կցանկանաք ինքնուրույն տուն կառուցել ձեր սեփական ցանկություններով՝ նախագծումից մինչև վերանորոգում: 

Astudio ընկերությունը մշակում է զրոյից կայքեր՝ տեխնիկական առաջադրանքի ստեղծումից մինչև ամբողջական ձևավորում: Բոլոր էտապներում էլ աշխատում ենք անհատական մոտեցմամբ:

Զրոյից կայքերի առավելությունները

Ինչո՞վ են տարբերվում պատվերով պատրաստված կայքերն ու պատրաստի շաբլոնները: Ի՞նչ տարբերություն՝ կայքերի պատրաստումը ծրագրավորել զրոյից, թե՞ ստանալ անվճար CMS-ի վրա հավաքած կայք (WordPress, Joomla): 

Զրոյից ծրագրավորած կայքի առավելություննեն անվիճելի են: Այս մեթոդը թույլ է տալիս կյանքի կոչել ցանկացած ֆունկցիոնալ, ստեղծել կոնկրետ բիզնեսի բոլոր պահանջներին համապատասխան ռեսուրս:

Կայքի մշակումը պատրաստի CMS-ների կիրառմամբ ստիպում է փոխել ցանկություններն ու պահանջները՝ դրանք համապատասխանեցնելով շաբլոնի հնարավորություններին:

Մի շարք վեբ ընկերութուններ կայքերի պատրաստումն իրականացնում են առանց տեխնիկական առաջադրանքի: Արդյունքում հաճախորդը ստանում է պահանջներին չհամապատասխանող կայք: Ըստ պայմանագրի՝ վեբ ընկերությունը մաքուր է դուրս գալիս, սակայն կոնֆլիկտն ու անհասկացվածությունը մնում է:

  1. Նախքան աշխատանքին անցնելը՝ ուսումնասիրում ենք հաճախորդի գործունեության ոլորտը, վերլուծում ենք տվյալ ուղղության աշխատանքների լավագույն օրինակները, կազմում ենք ապագա կայքի կառուցվածքը, ինքնուրույն գրում ենք տեխնիկական առաջադրանքը, և այդ ամենը մատուցում ենք հաճախորդին հասկանալի լեզվով: Տեխնիկական առաջադրանքը կցվում է կայքի պատրաստման պայմանագրին:
  2. Տեխնիկական առաջադրանքից ու պայմանագրի ստորագրումից հետո ստեղծում ենք մակետը, սկսում ենք պատկերել վեբ դիզայնը: Երբեք չենք ստիպում պատվիրատուին պատրաստի շաբլոններից ընտրել միայն մեկ տարբերակ: Լսում ենք ցանկությունները, իրականացնում ենք լրամշակումներ: Գլխավոր խնդիրն այն է, որ պատվիրատուն ստանա այն, ինչ ցանկանում է:
  3. Կառավարման համակարգի ծրագրավորումը կատարում ենք զրոյից: Պատվիրատուն ստանում է CMS, որն ունի բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունները կառավարման, հետագա զարգացման և առաջխաղացման համար:
  4. Կայքի ստեղծումից հետո թեստավորում ենք, ձևավորում կոնտենտը, խմբագրում տրամադրված ինֆորմացիան, կատարում SEO օպտիմալացում, գրում ենք մետա-թեգերը: Ոչ մի ռոբոտացված գործողությունը, աշխատանքները կատարում է մասնագետը:

Կայքի՝ զրոյից պատրաստումը պատասխանատու աշխատանք է: Մենք նաև հասկանում ենք, որ յուրաքանչյուր ձեռքով կատարված, անհատական աշխատանք շատ ավելի թանկ արժե: 

Կան մարդիկ, ովքեր գնահատում են որակը և ցանկանում են լավ կայք ունենալ սահմանափակ գումարով: Նման պատվիրատուների համար ևս ունենք որոշում՝ ծառայությունների մաս-մաս վճարման տեսքով:

4043 22.11.2015
Վերջին թարմացումը 29-03-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։