Գրենական պիտույքների խանութի ստեղծում
Գրենական պիտույքների խանութ: Այս ինտերնետ խանութը ստեղծվել է Ajax տեխնոլոգիայի կիրառմամբ: Ունի դինամիկ կատալոգ, ֆիլտրեր, զամբյուղից պատվեր կատարելու հնարավորություն, գնումների արխիվով անձնական կաբինետ և առաքման հաշվարկային մեխանիզմ: Մնացորդի, գների և զեղչերի մասին ինֆորմացիան ստացվում է ռեալ ժամանակում՝ 1C հաշվապահական ծրագրից:
- Ստեղծվել է՝ 2017թ․
- Կատարման ժամկետը՝ 60 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Ajax, Yii
Ապրանքների կատալոգ
Ajax տեխնոլոգիայի կիրառմամբ ինտերնետ խանութի ստեղծումը բավականին բարդ է։ Այսպիսի կայքի ծրագրավորումը պահանջում է ուշադրություն մանրուքների նկատմամբ: Վեբ-սայթի ծրագրավորման համար կատարող ընկերության ընտրության հարցում ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ստուդիայի պորտֆոլիոն: Կարող եք ստուգել, թե ինչպես են աշխատում պորտֆոլիոյում տեղադրված կայքերը, ինչ CMS-ների կիրառմամբ են դրանք ստեղծված, ինչպես են բացվում սմարթֆոնի բրաուզերում և ինչ ֆունկցիաներ ունեն:
Ապրանքի քարտ
Այս վեբ կայքի էջերը զբաղեցնում են էկրանի ողջ տարածքը: Յուրաքանչյուր ապրանք ունի իր վերնագիրը, արտիկուլ, նկարագրություն, մի քանի նկար ավելացնելու հնարավորություն, զամբյուղի և քանակի ընտրության կոճակներ, գույնի ֆիլտր և այլ ֆիլտրեր:
Ինտերնետ խանութի բջջային տարբերակը
Ինտերնետ խանութի համար կատարվել է html, css ծրագրավորում: Բջջային տարբերակում այլ կերպ են կարգավորված մենյուի ֆունկցիոնալը, ապրանքի քարտերի և կատալոգի տեսքը: Մոբայլ տարբերակը ստեղծվել է Bootstrap տեխնոլոգիայով:
Մեծածախ օնլայն խանութների ստեղծում
Մեծածախ օնլայն խանութների ստեղծումը մարծախ խանութների հետ համեմատության դեպքում ենթադրում է մի շարք ֆունկցիոնալ տարբերություններ։ Այստեղ պետք է հաշվի առնել զամբյուղի մոդուլի հետ կապված մի քանի առանձնահատկություն՝
- ապրանքների հատով քանակի ընտրության դեպքում՝ նվազագույն պատվերի գործոնը,
- փաթեթավորված ապրանքների դեպքում՝ հատով կամ փաթեթով ընտրության հնարավորությունը,
- մնացորդների սինքրոնացման և ռեալ ժամանակում թարմացման ֆունկցիան,
- առևտրի նվազագույն գումարի սահմանափակման հարցը և այլն։
Մեծածախ խանութների դեպքում սովորաբար շեշտ չի դրվում ապրանքների լուսանկարների, մանրամասն նկարագրության վրա և ավելի շատ ուշադրություն է դարձվում օգտագործողների հարմարության հարցին։ Մեծածախ ինտերնետ խանութներում անհրաժեշտ է՝
- Հատուկ ուշադրություն դարձնել մոբայլ տարբերակի հարմարությանը
- Ապրանքներում և զամբյուղում նկատի ունենալ զեղչերի կիրառման հնարավորություն
- Ցանկալի է պատվերի ընթացքում նախատեսել հաստատման ֆունկցիա
- Անհրաժեշտ է ներդնել օգտագործողների համար ծանուցումների համակարգ։