Առևտրային հարթակի ստեղծում
Առևտրային հարթակ-մարկետփլեյսը ստեղծված է տարատեսակ ապրանքների օնլայն պատվերների համար: Այն հնարավորություն է ընձեռում կատարել կոմերցիոն առաջարկներ, ինչպես նաև ստանալ գնային առաջարկներ, հաճախորդների համար՝ ընտրել ապրանքներ, ստանալ պատվերի հաստատումը, կատարել օնլայն վճարումներ: Այս սայթը զրոյից պատրաստելուց մի առ ժամանակ հետո պատվիրատուի կողմից ենթարկվել է փոփոխության։
- Ստեղծվել է՝ 2015թ.
- Կատարման ժամկետը՝ 90 օր
- Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS3, Bootstrap, custom PHP
Առևտրային հարթակ ստեղծելու գործընթացը
Առևտրային հարթակները «չինական տեխնոլոգիայով» ստեղծել խորհուրդ չենք տալիս։ Չէ որ նման սայթերը ստեղծվում են որպես սեփական բիզնես-նախագիծ: Նմանատիպ մեծ նախագծերում որակի նկատմամբ պահանջաները խիստ են: Իսկ եթե ցանկանում եք ապահովել որակ, պետք է մոռանաք պատրաստի շաբլոնների մասին:
21 դարը պահանջում է նորույթներ, առավել ևս՝ էլեկտրոնային առևտրի ոլորտում: Ավելի լավ է ստեղծել բիզնես հարթակ լոկալ շուկայի՝ մեկ երկրի համար, հաշվի առնելով տեղական շուկայի պահանջները, առաջարկել հետաքրքիր ֆունկցիաներ և աստիճանաբար զարգանալ, քան պատճենել համաշխարհային հսկաներին, գովազդի համար հատկացնել մեծ ներդրումներ և սննկանալ մնալով չնկատված և չգնահատված:
Ինտերնետ խանութի զարգացումը
Ցանկացած հաջողված նախագիծ դառնում է այդպիսին շնորհիվ այն նորարարության, որը հարթակն առաջարկում է սպառողների շուկային: Ինտերնետ խանութի կամ առևտրային հարթակի ստեղծումը ծրագրավորմամբ չի ավարտվում: Հարկավոր է մշակել մարքեթինգային քաղաքականություն, գովազդել և կատարել կայքի առաջխաղացում, մշտապես զբաղվել սայթի զարգացմամբ:
Պորտալի բջջային տարբերակ
Բջջային տարբերակի ստեղծման համար օգտագործվել է Bootstrap տեխնոլոգիան՝ առանձին, անհատական կարգավորումներով: