Website home page
Clothing catalog site
Պորտֆոլիո

Հագուստի բուտիկների կայք-կատալոգ

Հագուստի բուտիկների կատալոգ: Ունի հագուստի խանութների կատալոգ, յուրաքանչյուր խանութի էջում ապրանքների ավելացման հնարավորություն, մեծածախ բուտիկներ գրանցելու հնարավորություն, օգտատիրոջ անձնական էջ, օնլայն խանութի էջերը խմբագրելու հնարավորություն, ինչպես նաև գները, նկարները, ապրանքները ներբեռնելու և օնլայն խանութից պատվերներ ու դիմումներ ընդունելու ֆունկցիոնալ: Աստուդիոն զբաղվում է ինֆորմացիայի ավելացմամբ, նախագծի սպասարկմամբ և առաջխաղացումով:

  • Ստեղծվել է՝ 2016թ.
  • Կատարման ժամկետը՝ 80 օր
  • Կայքի տեսակը՝ կայք կատալոգ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Codeigniter

Ցանկանո՞ւմ եք ստեղծել այսպիսի կառուցվածքով կայք։ Նախագծի քննարկման համար ուղարկեք հայտ։

Արդյունքում կստանաք հիմնավորված գներ, ռեալ ժամկետներ և որակյալ սպասարկում։

+374(99)35-50-05

Ուղարկել պատվեր
Websites pages
Store catalog

Խանութների կատալոգ

Ինտերնետ խանութն այսօր համացանցում օրինական և շահութաբեր բիզնեսներից մեկն է: Նրա համար պետք չեն մեծ ներդրումներ, սակայն հարկավոր է փորձառու մասնագետ, որպեսզի ստեղծի անխափան աշխատող ինտերնետ խանութ և որոնման համակարգերում ապահովի հնարավորինս հաջողված առաջխաղացում: Իհարկե, առցանց բիզնեսը առանց ռիսկի չի կարող լինել: Հարկավոր է ոչ միայն պատվիրել բիզնեսի համար նախատեսված ինտերնետ խանութ, այլ նաև հոգալ, որպեսզի այն մշտապես սպասարկվի և ավելացվի նոր տեղեկություններով: Առավել ևս, եթե առցանց հարթակում ունեցած խանութից բացի, իրականում ևս ունեք այդ խանութը: Քանի որ մեծ մեգապոլիսում անհնար է մրցակցել առանց ինտերնետ խանութի և որոնողական համակարգերում նրա առաջխաղացման:

Ինտերնետ խանութի էջ

Ինտերնետ խանութի բացումը միայն գործի կեսն է: Հարկավոր է նախապես մտածել սպասարկման և բանալի բառերի միջոցով ոչ թանկ առաջխաղացման մասին: Մեր կողմից ստեղծված ինտերնետ խանութն առաջին երեք ամիսների ընթացքում, առանց ավելորդ վճարների, որոնման համակարգերում զբաղեցնում է թոփ 30 տեղը՝ ցածր և միջին հաճախականության բանալի բառերի: Դա նշանակում է, որ կայքը գործարկելու հենց առաջին փուլում մեր հաճախորդը խնայում է որոշակի գումար:

Websites pages 1
Online store page
Mobile website
Mobile version

Բջջային տարբերակ

Կայքի բջջային տարբերակն օգտատիրոջը հնարավորություն է տալիս ցանկացած սարքավորումից կառավարել էջերը, բաժինները և անձնական էջը: 

Mobile website 2
Mobile version of the website

Կայքի պատրաստում փոքր բիզնեսի համար

Կայքի պատրաստումը (kayqi patrastum) փոքր բիզնեսի համար ...

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: