
Վեբ-կայքերի սպասարկում
Վեբ-կայքերի սպասարկման ծառայությունը մատուցում ենք միայն այն հաճախորդներին, ում համար ստեղծել են վեբ-կայք: Ինչու՞, որովհետև մեկ վեբ ընկերությունը (6-7 աշխատակից՝ ծրագրավորողներ, կոնտենտ մենեջերներ, վաճառքի մենեջեր, քոփիրայթերներ) մեկ տարում ստեղծում է մոտ 20 որակյալ կայք:
Եթե դա մեկօրյա կյանք ունեցող ընկերություն չէ, ապա հաճախորդների 20%, եթե նրանք գոհ են ծառայությունից, պետք է պատվիրեն կայքի աջակցություն: Մենք հարգում ենք երկարաժամկետ հաճախորդնորին և մեր ժամանակը ամբողջությամբ տրամադրում ենք նրանց: Սեփական փորձից ելնելով ասում ենք՝ գոհ հաճախորդը իր ետևից բերում է նորերին:
Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։
Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։
Ուղարկել պատվերՏեխնիկական աջակցություն
Կայքերի վերահսկողությունը վիրուսների հանդեպ, հոսթինգի կառավարում, փոստերի ստեղծում, փոստերի աշխատանքի կառավարում, պահուստային կայքեր: Այս ծառայությունը մատուցում ենք միայն Աստուդիո ընկերության հաճախորդներին: Այն մտնում է հոսթինգի ծառայությունների մեջ:
Տեղեկատվական աջակցություն: Բանալի հարցումների ընտրություն, թեմատիկ յուրօրինակ բովանդակության ստեղծում, տեքստերի օպտիմալացում՝ ըստ բանալի բառերի, կայքում տեքստային և այլ տեսակի տեղեկության ավելացում, կայքի այցելուների գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն (վերլուծություն): Այս ծառայությունը անվճար մատուցում ենք կայքի ստեղծումից 3-12 ամիսների ընթացքում:
Կայքերի աջակցություն
Կայքերի աջակցության արժեքները երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտից հետո կախված է առաջադրվող խնդիրներից և հանձնարարություններից։
- լենդինգների աջակցություն,
- կորպորատիվ կայքերի սպասարկում,
- ինտերնետ խանութի աջակցություն:
Մարքեթինգային աջակցություն: Ինտերնետ աղբյուրի աուդիտ և վերլուծություն, մրցակից կայքերի աուդիտ, որոնողական համակարգի տրամադրած տվյալների վերլուծություն, գովազդային ընկերությունների կարգավորումներ: Ծառայությունը անվճար մատուցում ենք Աստուդիոի այն հաճախորդներին, ովքեր պատվիրել են կայքի սպասարկում և առաջխաղացում:
Կայքի սպասարկումը և առաջխաղացումը ենթադրում է եղանակներ, որոնց դետալները լրացնում են մեկը մյուսին: Ստացեք կայքի անվճար աջակցություն՝ պատվիրելով կայքի առաջխաղացում:
Օգտակա՞ր էր այս հոդվածը