Որտե՞ղ պատվիրել սայթ։ Ի՞նչ կարժենա կայքի պատրաստումը։ Եթե դուք որոշել եք ստեղծել վեբ-կայք, սրանք առաջին հարցերն են, որոնց պատասխանը փնտրելու եք։
Գործարարը, որը ցանկանում է գումար վաստակել համացանցում սեփական սայթերի միջոցով կամ գովազդել բիզնեսը, բախվում է ծրագրավորողի ընտրության խնդրին: Ինչպե՞ս ընտրել մասնագետին կամ վեբ ընկերություն, ինչպիսի՞ ծախսեր կլինեն ծրագրավորումից հետո: Մատչելի կայք պատվիրելու որոշման ժամանակ պատվիրատուն կանգնում է բազում հարցերի առջև:
Առցանց ռեսուրսի ստեղծումը կարևոր քայլերի հաջորդականություն է, որոնց համար պետք է ընտրել փորձված մասնագետների: Գործընթացը բաժանվում է 4 փուլի: Ցանկալի է, որ բոլոր փուլերով զբաղվի նույն միասնական թիմը:
Փորձը ցույց է տալիս՝ առաջին սխալը ոչ բավարար ֆինանսավորումն է: Եթե ձեզ անհրաժեշտ է լենդինգ, ապա շատ գումար պետք չէ: Իսկ եթե ցանկանում եք ստեղծել առևտրային հարթակ ու ծախսել ընդամենը 500$, ճիշտը՝ չսկսելն է:
Այսօր Հայաստանում գործում է ավելի քան 300 վեբ ընկերություն: Ընկերությունների կեսը փակվում է գործունեության առաջին տարվա ընթացքում: Դա չի խանգարում նոր ընկերություններին գործունեություն սկսել ու հաջող զարգանալ: Տարածված սխալներից մեկը ուսանողներին կամ նորաթուխ ստուդիաներին վստահելն է: Կամ էլ պատվիրատուն սեփական օնլայն խանութն ունենալու փոխարեն նախընտրում է տեղեկատվական էջի համար վճարել (վարձակալել) որևէ կատալոգում կամ առևտրային հարթակում, որտեղ մեկ ընկերության ապրանքները տեղադրվում են մրցակիցների նմանատիպ առաջարկությունների հետ միասին:
Կայքի պատրաստման հետևյալ խորհուրդները կօգնեն կողմնորոշվել վեբ ընկերության ընտրության հարցում.