Վիրտուալ տարածությունում իրականացվող գովազդի տեսակը Ինտերնետային գովազդ է կոչվում և մեծ ազդեցություն ունի թիրախային սպառողների վրա: Ընդհանուր առմամբ գովազդի այս երկու տեսակները գործունեությամբ նույնն են: Այսօր շատ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ գերադասում են հրաժարվել գովազդի ավանդական տեսակից և դիմելով ինտերնետ գովազդին, քանի որ հասկանում են նրա առավելությունները: Գովազդի այս տեսակը ուղղված է թիրախային լսարանին:
Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական` մարքեթինգային գործառույթների իրականացում։ Ինտերնետային գովազդի առանձնահտկություններից մեկն այն է, որ այսօր աշխարհի համակարգիչների 80%-ը միացված է ցանցին, ինչը նշանակում է ինտերնետը հասանելի է 24 ժամ, ինտերնետը թույլ է տալիս կատարել գնումներ առանց տանից դուրս գալու: Գոյություն ունի ինտերնետ գովազդի մի քանի տեսակներ՝