VPS, VDS հոսթինգի տրամադրում

VPS, VDS hosting

VPS, VDS հոսթինգի տրամադրման և դոմենի գրանցման ծառայություններ մատուցում ենք հիմնականում այն հաճախորդներին, ովքեր կայքի պատրաստումը պատվիրել են Astudio ընկերությունում: 

Դա օգնում է պահել սպասարկման որակը բարձր մակարդակի վրա՝ ժամանակ տրամադրելով միայն երկաժամկետ համագործակցությունը և համալիր սպասարկումը նախընտրող հաճախորդներին: 

Մենք չենք պատրաստվում հոսթինգի ծառայությունների էջում տեղադրել դիպլոմային աշխատանք հոսթինգի տեխնիկական բնութագրի մասին, համոզել ընթերցողին՝ ինչ արագ են աշխատում մեր սերվերները, որքան ապահով են և մենք ինչով ենք տարբերվում այլ հոսթինգ-ընկերություններից:

Մեծ հաշվով, հոսթինգ տրամադրող ընկերությունները բաժանվում են 2 խմբի՝

  • Տեղական խոշոր ընկերություններ, հիմնականում՝ բջջային կապի և ինտերնետի օպերատորներ, որոնք Հայաստանում ունեն սերվերային սարքավորումներ (անկեղծ ասած տեղական ծառայությունները երբեմն չեն փայլում որակով)։ Այս խումբը հիմնականում հոսթինգները վաճառում է առանց սպասարկման ծառայության, ինչի հետևանքով սկզբում փոքր թվացող վարձակալության արժեքն ընթացիկ տեխնիկական խնդիրների դեպքում աճում է։
  • Հոսթինգ ընկերություններ, հիմնականում՝ վեբ ստուդիաներ, որոնք արտասահմանում վարձակալում են ցերվերային սարքավորումներ, ինչի շնորհիվ կարողանում են ապահովել բարձր որակ, հոսթինգը հիմնականում տրամադրում են ընթացիկ պատվիրատուներին, ապահովում են հասանելի գներ և մշտական տեխնիկական սպասարկում։

Ինչպե՞ս ենք սպասարկում հոսթինգը

Astudio-ն պատկանում է հոսթինգ տրամադրող և սպասարկող ընկերությունների երկրորդ խմբին։ Այսինքն, մենք չունենք ֆիզիկապես Հայաստանում գտնվող սեփական սերվերային սարքավորումները։

Դրա փոխարեն մենք հզոր տեխնիկական հնարավորություններով գործընկերներ ունենք ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ղազախստանում, որոնցից վարձակալում ենք սերվերային հզորությունները, ինքներս ենք ապահովում տեխնիկական և ծրագրային սպասարկումը, ինչը տալիս է որակական առավելություններ։

Մեր հաճախորդներին տրամադրելով VPS, VDS հոսթինգ ծառայություն կամ դոմենի գրանցում, մեր վրա ենք վերցնում տեխնիկական համալիր ծառայության և ընթացիկ աջակցության խնդիրը՝ առանց հավելյալ վրձատրության: 

Եթե դուք գնել եք դոմեն և հոսթինգ Astudio ընկերությունում, դուք ոչ միայն ստանում եք տվյալ դոմենի գրանցումը կամ հոսթինգի մուտքի տվյալները, այլև անհրաժեշտության դեպքում մենք կատարում ենք, բոլոր տիպի կարգավորումները, ստեղծում ենք կորպորատիվ մեյլերը, կարգավորում ենք հոսթինգի ծրագրային ապահովումը։

  1. Դոմենի տրամադրում,
  2. DNS զոնայի ստեղծում և ստանդարտ կարգավորումներ,
  3. MX և այլ զապիսների անհատական կարգավորումներ,
  4. Ինտեգրում Zoho համակարգին,
  5. Կորպորատիվ մեյլերի ստեղծում և սպասարկում,
  6. Փոստային ծրագրերի կարգավորումներ (օրինակ, outlook),
  7. Սովորական, VPS, VDS հոսթինգ, Dedicated սերվերների տրամադրում,
  8. Հոսթինգների ծրագրային ապահովում,
  9. Կայքի տեղադրում հոսթինգի վրա և դոմենի միացում,
  10. Ընթացիկ սպասարկում և արխիվային պատճենում։

Կարծում ենք՝ հաճախորդը չպետք է սուզվի հոսթինգի տեխնիկական հնարավորությունների մեջ, ուսումնասիրի կարգավորումների նրբությունները: Դա մեր խնդիրն է: 

Դուք պարզապես պետք է իմանաք, որ մեր մասնագետները, իմանալով կայքի առանձնահատկության և անհատական պահանջների մասին, կապահովեն բոլոր անհրաժեշտ կարգավորումները:

5735 05.02.2021
Վերջին թարմացումը 15-04-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։