Օր օրի ավելի ու ավելի շատ ընկերություններ են հաստատվում ինտերնետում: Սակայն այս գործընթացը ոչ միայն նոր հաճախորդներ է բերում, այլ նաև հանգեցնում է դոմենների հետ կապված դատական քաշքշուկների:
Ոլորտի զարգացման սկզբնական շրջանում ամենամեծ խնդիրը վերավաճառողներն էին, ովքեր հայտնի բրենդների անունները գրանցում էին դոմենային տիրույթում, հետո վաճառում իրական տերերի վրա: Միջազգային մակարդակում այս գործընթացից տուժել են Coca-cola-ն, Kodac-ը, Nike-ը, Մոսֆիլմը և այլն: Չնայած օրենսդրական մակարդակում խնդիրն աշխարհում վաղուց է կարգավորվել, Հայաստանում նման վերավաճառողներ դեռ առկա են: Խնդիրը հիմնականում օրենքի չիմացությունն է և դատական գործընթացներից խուսափելը:
Սրա փոխարեն աշխարհն արդեն կանգնել է մեկ ուրիշ վտանգի առջև։ Միջազգային շուկայում խաբեբաներն արդեն գրանցում են ապրանքային նշաններ, որպեսզի կարողանան խլել առաջխաղացված և հայտնի դոմենների անունները:
Օրինակ, մի շատ հայտնի օնլայն խանութ, որն ունի շատ այցելություններ, մեծ հաջողություններ և լավ գովազդված է, չունենալով ապրանքանշանի գրանցում, կարող է կորցնել իրական տիրոջը: Որևէ անձ, իր անունով գրանցելով կայքի հասցեն ներառող ապրանքանշանը, կարող է տիրանալ դոմենին կամ ապրանքանշանի իրավունքը կլորիկ գումարով վաճառել դոմենի սեփականատիրոջը: Այնպես որ, եղեք ուշադիր:
Ինչպե՞ս գրանցել դոմեն
Ինչպե՞ս գրանցել ձեր ապրանքանիշին կամ բիզնեսի ոլորտին համապատասխան դոմեն։ Եթե ձեր բիզնեսը տարածվում է միայն լոկալ շուկայի շրջանակում, անհրաժեշտ է ընտրել դոմեն համախատասխան տիրույթում։ Հայաստանի պարագայում՝ .am կամ ․հայ (երկրորդ տարբերակը, որքան էլ գրավիչ լինի, կոնֆլիկտ է առաջացնում մի շարք վեբ-սերվիսների աշխատանքում․ այնպես որ որպես առաջին՝ հիմնական դոմեն խորհուրդ չենք տալիս օգտագործել)։ Լոկալ տիրույթի դոմենի գրանցման պարագայում որոնողական համակարգերը միանգամից «հասկանում են» ստեղծված կայքի պատկանելությունը կոնկրետ երկրին և տվյալ երկրից հարցման դեպքում, այլ հավասար պայմանների պարագայում, տալիս է առավելություն։
- ․am կամ ․հայ դոմեն խորհուրդ ենք տալիս գրանցել միայն Հայաստանում գործող ռեգիստրարների մոտ։
- Եթե ստիպված եք ընտրել 2 ազգային տիրույթների միջև, խորհուրդ ենք տալիս գրանցել .am դոմենը։
- Գրանցելուց նախընտրելի է վճարել նախապես մի քանի տարվա համար։
- Անհրաժեշտ է ռեգիստրարին տրամադրել ճշգրիտ տվյալներ և գործող email հասցե։
Միջազգային դոմեններ
Միջացգային կամ տարածաշրջանային մասշտաբի բիզնեսի համար կայք ստեղծելու դեպքում ընտրությունն ավելի բարդ է։ ԱՊՀ տարածաշրջանում հիմնականում ընտրությունը կանգնում է .ru տիրույթի վրա, միջազգային շուկայում հեղինակավոր է ամերիկյան .com տիրույթը, որի կարճ դոմենները սակայն արդեն սպառման եզրին են կամ գնահատվում են շատ թանկ։
Բացի կոնկրետ պետություններին պատկանող դոմենների տիրույթներից վերջին տարիներին հայտնվել են հարյուրավոր գրավիչ վերջաբանով դոմեններ՝
- .shop
- .car
- .fun
- .press
- .best և այլն։
Եթե դուք որոշել եք փող վաստակել դոմենների վերավաճառքի միջոցով, զգույշ եղեք։ Երբեմն անհատները ստանում են ինֆորմացիա նոր ստեղծվող ընկերության կամ բրենդի մասին, նախապես ձեռք են բերում անվանումը՝ հետագայում բարձր գնով վերավաճառելու մտայնությամբ։ Նման կոմերսանտները երբեմն, հատուկենտ դեպքերում հաջողություն են ունենում, բայց ավելի հաճախ կամ կանգնում են դատարանի առջև, կամ սննկանում են տարիներով նույն դոմենի համար վճարելով, քանի որ պոտենցիալ գնորդը ձեռք է բերում այլ անվանում։
Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։
Օգտակա՞ր էր այս հոդվածը