Branding and logo creation

Բրենդինգ և լոգոյի պատրաստում

34 22.07.2025

Դուռը բացում են, հաճախորդը ներս է մտնում, բայց, ավաղ, դա ոչ թե ձեր բիզնեսն էր, այլ մրցակցինը: Ինչո՞ւ: Որովհետև ձեր մուտքն անշուք էր, չուներ նույնիսկ լոգոտիպ, այսինքն՝ ձեր բիզնեսը բրենդավորված չէր։ Գրավիչ լոգոն և բրենդավորումը ցանկացած բիզնեսի դեմքն է։

Աստուդիոն առաջարկում է հենց այդ գրավիչ դեմքի ստեղծումը՝ բրենդինգ և լոգոյի պատրաստում։ Բայց իմացեք՝ սա բրենդինգի միայն վիզուալ մասն է. թեև շատ կարևոր, բայց մասն է, ոչ թե ամբողջը։

Ի՞նչ է բրենդինգը

  1. Ձեր պրոդուկտի կամ սպասարկման փիլիսոփայությունը;
  2. Մարդկանց ասոցիատիվ ընկալման մեջ բիզնեսի կերպարը;
  3. Բիզնեսի դիրքավորումը շուկայում:

Ենթադրենք, դուք ստեղծել եք հոյակապ պրոդուկտ, ապահովում եք էլ ավելի հոյակապ սպասարկում։ Ո՞րն է հաջորդ քայլը։ Իհարկե, վիզուալ ձևավորումը՝ լոգոյի, բրենդբուքի ստեղծումը և կիրառումը բոլոր այն հպման կետերում, որտեղ հանդիպելու եք ձեր բիզնեսի համար ամենակարևոր մարդկանց՝ հաճախորդներին։ Շատ կարևոր է հենց սկզբից մտածել շուկայում ձեր դիրքավորման մասին: Դուք լինելու եք ամենամե՞ծը, ամենաթա՞նկը, ամենահոգատա՞րը, թե՞ ամենաարագը. կարևորը չլինեք գոլ ջուր այս ծարավ հասարակության մեջ։ Դիրքավորումից է կախված լինելու նաև նեյմինգը և բրենդինգի վիզուալ կոնցեպտների մշակումը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր պրոցեսների մեծ մասը և անգամ մարդկային շփումները տեղափոխվել են օնլայն հարթակներ։ Այստեղից ծագում է առաջնային խնդիր՝ ապահովելու բրենդի ճիշտ մատուցումը և տարածումը նաև ինտերնետ տիրույթում։

Ինչպե՞ս տարածել բրենդն ինտերնետում

Բրենդն օնլայն տիրույթում տարածելու տարբեր միջոցներ կան՝

  • Սոցիալական ցանցեր
  • Կայքեր կամ բլոգներ
  • Email մարքեթինգ
  • SEO և կոնտենտ մարքեթինգ
  • Մարքեթփլեյսեր
  • Ինֆլյուենսերներ

Նշված միջոցներից որն էլ կիրառեք, հիշե՛ք, որ անկյունաքարը ձեր պրոդուկտն է ու սպասարկման որակը։ Այսօր կյանքը պարզապես եռում է սոցցանցերում, և այդ հարթակներում ամենաարդյունավետ գործիքը SMM-ի կիրառումն է, որ շատ ժամանակ թույլ է տալիս փոքր բյուջեով մեծ արդյունքներ գրանցել։ Հիշեք, հաջողված լոգոտիպը կամ բրենդի օրիգինալ մատուցումը ինտերնետում կարող է հայտնի դարձնել ձեր բիզնեսը մի քանի օրվա ընթացքում։

Վեբ դիզայնի ստեղծում

Եթե խոսենք կայքերից, ձեր կայքի վեբ դիզայնն այնքան գրավիչ ու այնքան հեշտ պիտի լինի (UI/UX) կողմնորոշվելու տեսնակյունից, որ մարդն առանց կանգառի մի գործողությունից արագ անցնի մյուսին։ Ոչ ոք ցանկություն և ժամանակ չունի նյարդայնանալու ու մի քանի րոպե ինչ-որ կոճակ փնտրելու։ Եթե բրենդինգի կոնտեքստում ամփոփենք կայքերի համար վեբ դիզայնի կարևորությունը, ապա այն պետք է՝

  • փոխանցի բրենդի էությունն ու ոճը
  • ապահովի հարմարավետություն և պարզություն օգտատերերի համար
  • օգտատիրոջն անընդհատ դրդի գործողության
  • ապահովի կայքի կոնտենտի դյուրամարսությունը
  • մեծացնի ներգրավվածությունն ու վստահությունը

Աստուդիո ընկերության թիմը կարող է ապահովել ձեր ընկերության կամ բրենդի դեմքի ստեղծումը զրոյից։ Աշխատաքները սկսում ենք միայն ձեր բիզնեսի մանրակրկիտ վերլուծությունից հետո։

  1. Պատրաստում ենք հեղինակային լոգոտիպ;
  2. ստանում ենք գրավիչ և խոսուն բրենդբուք;
  3. ստեղծում ենք կայքի վեբ դիզայնը;
  4. նկարում ենք սոցիալական ցանցերի վիզուալները;
  5. պատրաստում ենք անհրաժեշտ կրիչների դիզայնները։

Աստուդիոն թակում է ձեր բիզնեսի առայժմ չբրենդավորված դուռը, կբացե՞ք։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:

Rating:5
(8)

Օգտակա՞ր էր այս հոդվածը