Արագ SEO անալիզ, նկարների վրա տեքստի ճանաչում, հղումների ստուգում․․․ SEO օպտիմալացման և առաջխաղացման գործում բազմաթիվ գործողություններ և ստուգումներ այսօր կարելի է ավտոմատիզացնել Google Chrome բրաուզերի հավելվածների միջոցով։ Դրանք թույլ են տալիս արագ հայտնաբերել լիարժեք SEO օպտիմալացմանը խանգարող հանգամանքներն ու թերությունները, հետևաբար, արագացնել աշխատանքը և բարձրացնել որակը։
Գուգլի բրաուզերը հենց նրանով էլ հարմար և հայտնի է, քանի որ ունի բազմաթիվ օգտակար հավելվածներ։ Արդունքում, Քրոմ բրաուզերն այսօր ամենատարածվածն է աշխարհում։ Ներկայացնենք մի քանի հավելված և ծրագիր, որոնք կհեշտացնեն ձեր աշխատանքը, եթե դուք զբաղվում եք կայքերի օպտիմալացմամբ կամ հետաքրքրվում եք այդ թեմայով։
Կայքի SEO ինֆորմացիան կարող եք դիտել Detailed SEO Extension հավելվածի միջոցով, որը տրամադրում է կայքէջերի ամբողջական SEO տվյալները։ Ցուցադրում է լրացված մետա-տեգերի ցանկը՝ Title, H1, H2… և այլն, զգուշացնում է, եթե մետաները լրացված են սխալ։
Web Developer հավելվածը ցուցադրում է էջի մասին ամբողջական ինֆորմացիա։ Հավելվածը տեղադրելուց հետո հայտնվում է վեբ-մաստերի գործիքների մենյուն, որը թույլ է տալիս ուսումնասիրել էջը։ Այստեղ գործիքները շատ են, օրինակ՝
Wappalyzer հավելվածի միջոցով կարող եք ստուգել, թե ինչ լեզուներ և տեխնոլոգիաներ են օգտագործվել կայքի պատրաստման համար։
Lighthouse հավելվածը, որն արդեն Գուգլինն է և շուտով ամբողջությամբ կինտեգրվի Chrome բրաուզերին, SEO մասնագետների և կայքերի սեփականատերերի համար ամենաօգտակարներից մեկն է։ Ծրագիրը ամբողջությամբ վերլուծում է կայքի առաջխաղացմանը խանգարող սխալները, արագությունը, հարմարավետությունը։
Project Naptha հավելվածը թույլ է տալիս աշխատել նկարների վրայի տեքստերի հետ՝ պատճենել տեքստերը նկարների, PDF ֆայլերի, անիմացիաների, սկրինշոտերի վրայից:
SeoQuake հավելվածը նույնպես շատ հարմար գործիք է կայքերի աուդիտի և վերլուծության համար։ Ծրագիրը թույլ է տալիս դիտարկել սայթի ինդեքսավորման ցուցանիշները, թե քանի էջ է մասնակցում տարբեր որոնողական համակարգերի ցուցադրման արդյունքներում, քանի էջով են կիսվել սոցիալական ցանցերում, հետադարձ հղումների քանակը և այլ SEO ցուցանիշներ։
Հավելվածի հնարավորությունները՝
Իրականում SEO առաջխաղացման համար անվճար օգտակար հավելվածները հարյուրավոր են։ Այս ցանկի ընտրությունը կապված է մեր ընկերության փորձի հետ։ Իսկ եթե դուք չունեք ժամանակ սեփական կայքը ստուգելու համար, պատվիրեք կայքի աուդիտ և ստացեք ամբողջական ուսումնասիրության արդյունքները։