Մարքեթինգային և գովազդային ծառայությունների ապագան
2026 թվականին մարքեթինգային և գովազդային շուկաներն աշխարհում ու Հայաստանում արձանագրեցին կարևոր վերափոխումներ։
Մի քանի տարի առաջ թվային մարկեթինգը զարգանում էր էվոլյուցիոն ճանապարհով՝ շեշտը դնելով հեռուստատեսության, գովազդի նոր հարթակների փնտրտուքի, փորձի վրա հիմնված SEO գիտելիքների վրա։ AI գործիքներն ապահովեցին ոլորտի ամենաշոշափելի տեխնոլոգիական թռիչքը վերջին 20 տարվա ընթացքում։
Dentsu, GroupM, Statista կազմակերպությունների վերլուծությունների համադրմամբ ակներև է դառնում, որ գովազդի և մարքեթինգի համաշխարհային շուկան արձանագրում է տարեկան 5 տոկոսանոց կայուն աճ։ Զարգացումը կարագանա AI տեխնոլոգիաների կիրառման արդյունքում։
- Համաշխարհային գովազդային բյուջեն (Ad Spend) 2026 թվականին առաջին անգամ կգերազանցի 1 տրիլիոն դոլարը։
- Թվային մարքեթինգի վրա ծախսվում է այս բյուջեի 68.7%-ը՝ ավելի քանի $830 մլրդ։
- Digital գովազդի զգալի հատվածը (40%) բաժին է ընկնում որոնողական գովազդին։
- Սոցիալական ցանցերում թարգեթինգի վրա գովազդատուները ծախսում են բյուջեի 32 տոկոսը։
Ծառայություններ
Գովազդային շուկան Հայաստանում
Հայաստանի գովազդային շուկայի ծավալը գնահատվում է տարեկան $60-70 մլն։ Digital սեգմենտի բյուջեն հասնում է $40-45 միլիոնի։
Երևանում աշխատող մասնագետների գնահատականով մաքուր բյուջեն, որը ծախսվում է տեղական գովազդային շուկայում, կազմում է 10-12 մլն դոլար։ Մնացած մասը բաժին է հասնում միջազգային գիգանտներին (Meta, Google):
Հեռուստատեսությունը երկար տարիներ պահպանել է շուկայի առաջամարտիկի տեղը։ Սակայն հիմա գովազդային այս ուղղությունն արձանագրում է էֆեկտիվության անկում և բյուջեների խնայողություն։
Հայաստանի գովազդի (govazd) շուկան աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով՝
- Թվային հասունություն․ Հայաստանն ունի 2,36 մլն ակտիվ ինտերնետ օգտագործող։ Այսինքն, ինտերնետի տարածվածության ինդեքսը կազմում է 85%:
- Սոցիալական ցանցեր․ Մոտ 1,6 մլն մարդ ամեն ամիս ակտիվ օգտվում է սոցցանցերից։ Բիզնեսի զարգացման գլխավոր հարթակներն են Facebook, Instagram, TikTok:
- Որոնողական մոնոպոլիա․ Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, որտեղ Yandex-ը զբաղեցնում է առաջատար դիրքեր, Հայաստանում որոնողական մոնոպոլիան Google-ինն է` 92% մասնաբաժնով։
- Գովազդային բյուջեի 55% ծախսվում է մոբայլ հարթակներում։ Ընդ որում, սպառման 31%-ը բաժին է ընկնում iOS-ին, մոտ 68%-ը՝ Android-ին։
- Ինֆլյուենս մարքեթինգի բում․ Բրենդերը համատարած օգտվում են միկրո և մակրոբլոգերերի ծառայություններից։ Սա Հայաստանում ամենաարագ աճող շուկաներից մեկն է։
AI ազդեցությունը մարկետինգային շուկայի վրա
Կարծիքը, որ արհեստական բանականությունն ամբողջությամբ կփոխարինի մարկետոլոգներին, չհաստատվեց։ Պրակտիկան ցույց տվեց լրիվ այլ գործընթաց։
Մի կողմից AI-ն խնայում է պրոֆեսիոնալ մասնագետի ժամանակը և ավտոմատացնում ձանձրալի մեխանիկական աշխատանքը՝
- Մեծ տվյալների վերլուծություն
- Տեքստերի հում տարբերակների կազմում
- Նկարների և վիդեոների գեներացում
- SEO աուդիտի ավտոմատացում
- Գովազդային հաղորդագրությունների անհատականացում։
Մասնագետն ազատված ժամանակը տրամադրում է փորձ պահանջող բարդ խնդիրների լուծմանը, ստրատեգիական պլանավորմանը, հաճախորդի բիզնես խնդիրների վերլուծությանը։
Արդյունքում, մասնագետը զբաղվում է սիրելի պրոցեսներով, կազմակերպությունը խնայում է ռեսուրսներ, պատվիրատուն ստանում է ավելի որակյալ ծառայություններ։ Որակի բարձրացումը ենթադրում է վարձատրության և բյուջեի ավելացում։
Նվազո՞ւմ է մարքեթինգային ծառայությունների ինքնարժեքը
AI ներդրման ամենանկատելի արդյունքներից մեկը դարձավ մարքեթինգային բազմաթիվ ծառայությունների ինքնարժեքի նվազումը։ Եթե նախկինում որակյալ տեքստի պատրաստումը, մրցակիցների վերլուծությունը, գովազդային վիզուլաների կամ վիդեոյի ստեղծումը պահանջում էր ժամեր, ապա այսօր հիշյալ գործողություններն իրականացվում են րոպեների ընթացքում։
Սակայն սա չի նշանակում, որ պրոֆեսիոնալ մարքեթինգի արժեքը պետք է ձգտի զրոյի։ Շուկան բաժանվում է երկու մասի՝
- Մասսայական կոնտենտի ստեղծում AI միջոցով։ Շատ էժան է, սակայն գործնականում չի կարող ապահովել կայուն մրցակցային առավելություն։ Այս պատճառով, գործակալությունները, որոնք հրամցնում են միայն AI արտադրանք և շեշտը դնում են դեմպինգի վրա, մեկը մյուսի հետևից փակվում են։
- Պրոֆեսիոնալ մարքեթինգ, որտեղ AI-ն օգտագործվում է որպես ինտելեկտուալ գործիք, սակայն վերջնական արդյունքը ձևավորում է մասնագետը։ Այս պարագայում նեղ մասնագետը AI-ն օգտագործում է որպես օգնական։ Իսկ փորձն ու կուտակած գիտելիքը գնահատվում է ավելի բարձր։
Ժամանակակից թվային դարաշրջանի պարադոքսն այն է, որ սպառվող կոնտենտի գեներացումը դարձել է շատ հեշտ, բայց իրապես որակյալ կոնտենտի ստեղծումը՝ զգալիորեն դժվարացել է։
Որոնողական համակարգերը, օրինակ՝ Google-ը, գնահատում են ոչ թե նյութերի հրապարակման փաստը, այլ՝ օգտակարությունը և օրիգինալությունը։ Նույն կերպ աշխատում են ժամանակակից AI մոդելները։
McKinsey & Company ստրատեգիական խորհրդատուի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ AI-ն կարող է բարձրացնել մարքեթինգային ընկերությունների և մասնագետների արտադրողականությունը 5-15 տոկոսով՝ միաժամանակ արագացնելով գովազդային (govazd) արշավների ստարտը և բարելավելով որակը։
Արհեստական բանականությունը դառնում է աշխատանքի արագացուցիչ, բայց չի փոխարինում փորձը, գիտելիքը և բիզնեսը խնդիրների ըմբռնումը։ Հենց այս գործոնների համադրումն է սահմանում մարքեթինգային ծառայությունների ապագան։
Ինչպե՞ս է Astudio-ն օգտագործում Ai-ն մարքեթինգում
Astudio ընկերությունում արհեստական բանականությունը չենք դիտարկում որպես թրենդ։ Սա գործիք է, որն օգնում է մատուցել ավելի որակյալ ծառայություններ, կրճատել աշխատաժամանակը, բարձրացնել մարքեթինգային արշավների արդյունավետությունը։
Մենք վստահ ենք, որ AI-ն չի կարող ամբողջությամբ փոխարինել մասնագետի փորձին։ Առավելագույն արդյունքը կարելի է ստանալ, երբ ժամանակակից տեխնոլոգիաները համադրվում են բիզնես խնդիրների ընկալման և փորձի հետ։
Ե՞րբ ենք օգտագործում AI գործիքները․
- Կայքերի և ինտերնետ խանութների ստեղծման ընթացքում մրցակիների ուսումնասիրություն, կառուցվածքի նախագծում, տեխնիկական լուծումների պատրաստում։
- SEO առաջխաղացման ընթացքում սեմանտիկ անալիզի, տեխնիկական աուդիտի համար, կոնտենտի ռազմավարությունը կազմելիս։
- GEO (Generative Engine Optimization) և LLMO (Large Language Model Optimization) ծառայությունները մատուցելիս AI-ն կիրառվում է բոլոր փուլերում՝ տեխնիկական նկարագիրը կազմելուց մինչև արդյունքների վերլուծություն։
- Թվային մարքեթինգում AI-ն օգնում է օպտիմալացնել գովազդային արշավները, գտնել արդյունավետ լուծումներ, ստեղծել մեդիա կոնտենտ։
- Բիզնեսի ավտմատացման ընթացքում ԱԲ-ն օգտագործվում է որպես լավագույն վերլուծական և կրկնվող գործողությունների կատարման գործիք։
Մենք վստահ ենք՝ ապագան այն ընկերություններինն է, որոնք կարողանում են համադրել արհեստական բանականության հնարավորությունները մասնագիտական ունակությունների հետ։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։
AI-ն (արհեստական բանականություն) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս մեքենայացված մոդելներին իրականացնել «մտավոր» աշխատանք։ AI-ն կարող է․
- Վերլուծել մեծ ծավալի տվյալներ
- Սովորել ունեցած փորձի հիման վրա
- Կանխատեսել արդյունքներ մաթեմատիկական հաշվարկների հիման վրա
- Ունեցած տվյալների հիման վրա պատասխանել հարցերին
- Ստեղծել տեքստային և վիզուալ բովանդակություն և այլն։
GEO-ն օպտիմալացման մեթոդ է, որը կայքը դարձնում է գեներացվող պատասխանների վստահելի սկզբնաղբյուր AI մոդելների համար։ Կայքի կոնտենտը կառուցվում է այնպես, որ այն․
- Օգտագործվի պատասխանների ձևավորման համար,
- Ապահովի վստահելի և խորքային տեղեկատվություն,
- Օգնի AI մոդելներին ձևավորել կապակցված և տրամաբանական պատասխաններ։
Որպիսի կայքի կոնտենտը ճիշտ ընկալվի, ամփոփվի և վերօգտագործվի արհեստական բանականության կողմից կիրառում ենք LLMO գործիքը։
LLMO շրջանակում կոնտենտը պետք է՝
- Ունենա հստակ և տրամաբանական կառուցված,
- Պարունակի ստուգված ու վստահելի տեղեկատվություն,
- Հեշտությամբ ընկալվի և ամփոփվի AI մոդելների կողմից,
- Օգտագործվի որպես աղբյուր AI պատասխաններում։