Նկարների, վիդեոների Ai գեներացիա

AI Generation of Images and Videos

Արհեստական բանականությունը դարձել է մեր թվային առօրյայի անբաժանելի մասը։ Շատ հաճախ էկրանին հայտնվող նկարներն ու տեսանյութերը այնքան ռեալիստիկ են, որ դժվար է տարբերել՝ դրանք ստեղծված են մարդու, թե՞ գեներացված են արհեստական բանականության կողմից։

Նկարների, վիդեոների Ai գեներացիա առաջարկող հարթակները տեխնոլոգիական այն ենթակառուցվածքներն են, որոնք տեքստից (պրոմտ) ստանում են պատրաստի պրոդուկտներ՝ աուդիո, վիդեո, նկար, նկարագրություն անգամ՝ կոդ։ 

Համակարգն աշխատում է շատ պարզ․ ai-ն ընդունում է մուտքային տվյալները, դրանք փոխանցում մոդելներին, ապա վերադարձնում վերջնական արդյունքը։

Astudio ընկերության թիմն իր աշխատանքի ընթացքում օգտվում է տարատեսակ ai հարթակներից՝

  1. ChatGPT (OpenAI) – տեքստ, կոնտենտ պլան, մասնագիտական հարցեր, ai ինտեգրացիաներ, LLMO օպտիմալացում;
  2. Grok – նկարների, վիդեոների ստեղծում;
  3. Google ai studio – մոդելների հետ աշխատանք, կոդ, թեստավորում, մուլտիմեդիա;
  4. Google Gemini – տեքստ, պատկեր, վիդեո, SEO;
  5. Leonardo ai – վիզուալ կոնտենտի ստեղծում, SMM;
  6. Claude (Anthropic) – տեքստ, վերլուծություն, բիզնես օգնական;
  7. Microsoft Copilot – տեքստ, վերլուծություն, պատկերներ, աշխատանքային պրոցեսի օպտիմալացում;
  8. Perplexity AI – որոնում, AI պատասխաններ, պատկերներ;
  9. DeepSeek – մեծ հնարավորություներով տեքստային ai, ծրագրավորում:

Սա ամենահայտնի, լայն օգտագործվող և «մուլտիմոդալ» հարթակների այն հիմնական խումբն է, որը հնարավոր է կիրառել գրեթե բոլոր ոլորտներում՝ արագացնելով աշխատանքը, բարձրացնելով որակը և նվազեցնելով աշխատուժի ծախսը։

Նկարների գեներացիա Ai-ով

AI-ով նկարների գեներացիան թույլ է տալիս ստեղծել պատկերներ տեքստային նկարագրության հիման վրա, մշակել լուսանկարներ, ստանալ էսքիզներ և այլն։

Օգտատերը գրում է ակնկալվող արդյունքը, իսկ համակարգը մի քանի վայրկյանում ստեղծում է պատկերներ։ Այստեղ կարևորը նկարագրության ճշգրիտ, ai համար «հասկանալի» լինելը։

2026 թվականին նկարների գեներացիայի համար ակտուալ ու լայնորեն օգտագործվող AI-ների թիվն անցնում է տասնյակը։

  • Midjourney․ Ամենահայտնի հարթակներից մեկը՝ արտիստիկ, ֆոտոռեալիստիկ և կոնցեպտային պատկերների ստեղծման համար։ Լայնորեն կիրառվում է դիզայներների, մարքեթոլոգների, կոնտենտ ստեղծողների կողմից։
  • DALL·E (OpenAI)․ Թույլ է տալիս ստեղծել պատկերներ տեքստային նկարագրությամբ և խմբագրել առկա նկարները։ Հարմար է պրեզենտացիաների, սոցիալական մեդիայի և բրենդային նյութերի համար։
  • Stable Diffusion․ Բաց կոդով հարթակ՝ պրոֆեսիոնալ կարգավորումների հնարավորությամբ։ Հաճախ օգտագործվում է տեխնիկական թիմերի և ստեղծագործական ստուդիաների կողմից։
  • Adobe Firefly․ Adobe-ի AI լուծումը, ինտեգրված Photoshop և Illustrator-ում։ Օգտագործվում է պրոֆեսիոնալ դիզայնի և կոմերցիոն նախագծերի համար։
  • Leonardo AI․ Հատկապես տարածված է խաղերի, անիմացիայի ստեղծման և SMM ծառայությունների ոլորտներում։ Թույլ է տալիս ստեղծել ոճային, մանրամասն և բարդ պատկերներ։

AI վիդեոների ստեղծում

AI վիդեոների ստեղծման գործիքները հնարավորություն են տալիս առանց հատուկ գիտելիքների գեներացնել տեսանյութեր՝ ընդհուպ մինչև անիմացիոն ֆիլմերի թողարկում։

Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել գովազդային հոլովակներ, սոցիալական մեդիայի կոնտենտ, կրթական վիդեոներ, բիզնես պրեզենտացիաներ՝ առանց ծանր արտադրական գործընթացների։ Տեսանյութի ստեղծումը այլևս չի պահանջում դերասանների ներգրավում, ծախսատար մոնտաժ և մեծ ռեսուրսների կիրառում։

  • Runway (Gen‑4 / Gen‑4.5)․ Պրոֆեսիոնալ տեսանյութերի և անիմացիաների ստեղծման համար հզոր AI գործիք՝ երկար տեսարանների և շարժման կառավարման հնարավորությամբ։
  • OpenAI Sora (Sora 2)․ Տեքստից և պատկերից վիդեո ստեղծող AI՝ աուդիոի և տեսանյութի սինքրոնացմամբ։ Հարմար է սոցիալական մեդիայի բովանդակության համար։
  • Google Veo 3.1․ Բարձրորակ AI վիդեո գեներատոր՝ կարճ ֆիլմերի և օրիգինալ տեսարանների ստեղծման համար։
  • HeyGen (նախկին Synthesia). AI-ով վիդեոներ, ուսուցողական և բիզնես նյութեր ստեղծելու գործիք։
  • Kling AI. Թույլ է տալիս ստեղծել ռեալիստիկ և շարժվող տեսարաններ՝ մարդկանց և միջավայրերի բարձրորակ կադրերով։
  • VEED AI Video Generator․ Արագ text-to-video լուծում սոցիալական մեդիայի և մարքեթինգային բովանդակության ստեղծման համար։
  • Canva AI Video Generator․ Կիրառման մեջ հեշտ վիդեո գեներատոր, template-ների օգնությամբ տեսանյութեր պատրաստելու համար։

Ai կոնտենտի առավելությունները

Թեև AI կոնտենտի հետ կապված քննարկումներն ունեն և դրական, և բացասական հնչերանագ, այնուամենայնիվ, անհնար է չնկատել դրա ակնհայտ առավելությունները։ 

  1. ԱԲ կոնտենտը զգալի հեշտացնում և արագանցում է արտադրական պրոցեսը, օպտիմալացնում մարդկանց աշխատանքը գրեթե բոլոր ուղղություններով։
  2. Ապահովում է մրցակցային առավելություն գործող բիզնեսի համար․ արագ, որակյալ և էժան կոնտենտը բիզնեսին դարձնում է ավելի ճկուն ու մրցունակ։  
  3. Արհեստական բանականությունը հեշտությամբ կարողանում է համեմատել եղած բոլոր տարբերակները (A/B testing) և ընտրել լավագույնը։ 

Astudio ընկերությունը մի շարք ուղղություններով առաջարկում է AI գործիքների կիրառում։

  • Մեդիա, կոնտենտ և մարքեթինգ
  • Ծրագրավորում և ՏՏ
  • Բիզնես և կառավարում
  • Բիզնես պլանների կազմում
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
  • Պրեզենտացիաների ստեղծում
  • Դիզայն և կրեատիվ ոլորտներ
  • Շուկաների ուսումնասիրում և վերլուծություն
  • Կրթություն և ուսուցում
  • E-commerce և վաճառքներ
  • Հաճախորդների խորհրդատվություն։

Պատվիրել Ai մեդիա կոնտենտ

Astudio ընկերությունը, մշտապես լինելով նորարարական տեխնոլոգիաների առաջնագծում, առաջարկում է տեքստերի, վիդեոների, պատկերի, աուդիո կամ մուլտիմեդիա բովանդակության ստեղծում ai օգնությամբ։

Astudio թիմում չկան մարդիկ, որոնց կարելի է փոխարինել AI-ով։ Մեր թիմում մասանագետներ են, ովքեր գիտեն ինչպես կիրառել արհեստական բանականության օգտակար և ճկուն գործիքները՝ լավագույն արդյունք ստանալու համար։

78 25.02.2026
Վերջին թարմացումը 25-02-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։