Դպրոցական կայքի պահանջներն են՝ գրավիչ դիզայն, պարզ նավիգացիա, ինտերակտիվ գործիքներ՝ լիդեր հավաքելու համար։ Մեկամսյա աշխատանքի արդյունքում ստացել ենք պայծառ դիզայն, որն իր կառուցվածքով տարբեր է բոլոր էջերի համար։ Նման դիզայներական լուծումները թույլ չեն տալիս, որպեսզի այցելուն ձանձրանա էջերի դիտումների ընթացքում։ Պարզ նավիգացիան և մենյուի կառուցվածքն օգնում են արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան։ Իսկ ինտերակտիվ գործիքները, թեստերը և հայտեր ուղարկելու մոդուլներն ապահովում են հետաքրքրված այցելուների ուղիղ կապը։
Բազմաֆունկցիոնալ, զրոյից ծրագրավորված CMS-ը թույլ է տալիս տարիների ընթացքում, բիզնեսի զարգացմանը զուգահեռ, զերծ մնալ հնարավոր կախվածությունից ծրագրավորողներից։ Այսինքն, անհատական կառավարման համակարգն այս պարագայում թույլ է տալիս ոչ միայն ամբողջությամբ խմբագրել կայքի կոնտենտը, փոխել ֆոնային գույները, նկարները և այլ ատրիբուտներ, այլև հնարավորություն է տալիս ստեղծել նոր բաժիններ, ունիկալ էջեր, դպրոցների մասնաճյուղեր, հաշվետվություններ, պատկերասրահներ և այլն։ Վեբ ծրագրավորման ծառայություններ մատուցելիս մենք առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով՝ ապահովել ապագային միտված գործիքներով, որոնք թույլ կտան ցանկացած պահի ընդլայնել սայթի մասշտաբը։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Դպրոցական կայքերի և CRM-ների կիրառումը մասնավոր հատվածքում այսօր ոչ միայն կրթական հաստատության հեղինակության ցուցիչ են, այլ նաև բիզնեսի օպտիմալացման և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ գործիք։ Դպրոցական կայքի միջոցով հնարավոր է ուղիղ կապ ստեղծել աշակերտի, ծնողի և ուսուցչական անձնակազմի միջև, տրամադրել վերահսկման գործիքներ, սահմանափակ մուտքի հնարավորությամբ հրապարակել ուսումնական նյութեր։
CRM համակարգերը թուլ են տալիս վարել ընթացիկ գործերը, մատյանները, կազմակերպել հեռահար ուսումնական պրոցեսը, պահպանել արխիվներ՝ ձերբազատվելով տարատեսակ թղթաբանությունից։
Աստուդիո ընկերությունն (web company in Armenia) առաջարկում է բարդ ուսումնական պորտալների և CRM համակարգերի ծրագրավորում զրոյից։ Նման աշխատանքը չի պահանջում լիցենզիաների ձեռքբերում, չի ենթադրում օգտագործողների քանակի սահմանափակում, պատվիրատուին զերծ է պահում երրորդ կողմի հեղինակային իրավունքի պահանջներից։