Կրթական կենտրոնի կայքի ստեղծում
- Ստեղծվել է՝ 2023թ․
- Կատարման ժամկետը՝ 50 օր
- Կորպորատիվ, Կոնտենտ, Կրթություն
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, PHP Laravel
-
Ծառայություններ․ վեբ դիզայն, ծչագրավորում, կոնտենտի տեղադրում, տեխնիկական սպասարկում։
Կրթական կայքի ստեղծում Astudio-ից: Ռեսուրսը նախատեսված է ուսումնական ծրագրերի ներկայացման, նոր ուսանողների ներգրավման և կրթական գործընթացի կազմակերպման համար։ Սա Էդուքս կրթական կազմակերպության թվային ներկայացուցիչն է ինտերնետում, և կիրառվում է որպես կրթական գործընթացի կազմակերպման միասնական հարթակ։
Առաջնահերթություն տալով ուսումնական ծրագրերի հստակ կառուցվածքին, որոնման պարզ և հասնալի ընթացքին Astudio ընկերությունը նախագծել է հարթակն այնպես, որ այցելուները կարողանան հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող դասընթացները, ուսումնասիրել ծրագրերը, ծանոթանալ դասացուցակին և անհրաժեշտ տեղեկատվությանը՝ առանց ավելորդ գործողությունների։
Կրթական սայթի պահանջները
Ժամանակակից կրթական սայթը պետք է ապահովի հարմար նավիգացիա և տեղեկատվության արագ հասանելիություն։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել զարգացման և ավտոմատացման հնարավորությունները։
Զրոյից ծրագրավորումը, բազմաֆունկցիոնալ կառավարման համակարգը (CMS), հնարավորություն են տալիս կառավարել կոնտենտը, ավելացնել նոր դասընթացներ, խմբագրել գործող ծրագրերը, հրապարակել սեմինարներ՝ ապահովելով բովանդակության մշտական արդիականությունը։
Այստեղ կարոր է նաև ապահովել է մասշտաբավորվող լուծում, որը հնարավորություն կտա ընդլայնել դասընթացների ցանկը, ավելացնել նոր բաժիններ և զարգացնել հարթակի ֆունկցիոնալը՝ առանց կայքի հիմնական ճարտարապետությունը փոփոխելու։
Կոնտենտի պահանջները
Կայքի բովանդակությունն ապահովում է կրթական ծրագրերի կառուցվածքային ներկայացում, թեմատիկ բաժինների դասակարգում և դասընթացների քարտային կատալոգ՝ որոնման ու ֆիլտրացիայի հնարավորություններով։
Հարթակն ունի ուսումնական ծրագրերի, սեմինարների և կրթական ուղղությունների առանձին էջեր։ Տեղեկատվական կառուցվածքը նախագծվել է այնպես, որ այցելուները կարողանան արագ կողմնորոշվել ծրագրերի բազմազանության մեջ և հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող դասընթացները։
Մոբայլ հավելվածի պատրաստում
Ելնելով կրթական նախագծի մասշտաբից ու նպատակներից՝ վեբ հարթակին զուգահեռ կարելի է մշակել նաև Android և iOS մոբայլ հավելվածներ։ Astudio ընկերությունը ստեղծում է Android և iOS հավելվածներ, որոնք ապահովում են ուսումնական նյութերի հասանելիությունը՝ ապահովելով միասնական տեղեկատվական միջավայր կայքի և մոբայլ հավելվածի միջև։
AI օգտագործումը կրթական օնլայն նախագծերում
Ինչպես տնտեսության և բիզնեսի բազմաթիվ այլ ոլորտներում, կրթության մեջ ևս արհեստական բանականությունը (AI) աստիճանաբար դառնում է ժամանակակից կրթական հարթակների կարևոր բաղադրիչներից մեկը՝ փոխելով ինչպես ուսուցման կազմակերպման, այնպես էլ բովանդակության և կառավարման գործընթացները։
AI տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավտոմատացնել՝
- ուսումնական նյութերի ստեղծումը և թարմացումը,
- դասընթացների դասակարգումն ու կառուցվածքային կառավարումը,
- թեստերի և առաջադրանքների գնահատումը,
- ուսանողների առաջընթացի վերլուծությունը,
- անհատական ուսուցման առաջարկությունների ձևավորումը,
- AI չաթ-օգնականների և խորհրդատվական համակարգերի աշխատանքը,
- հաճախ տրվող հարցերի ավտոմատ պատասխանները,
- ուսումնական նյութերի թարգմանությունն ու մշակումները,
- տվյալների վերլուծությունն ու հաշվետվությունների պատրաստումը։
Թվարկված լուծումները նպաստում են ուսուցման արդյունավետության բարձրացմանը, կրճատում են վարչական գործընթացների վրա ծախսվող ժամանակը և ապահովում յուրաքանչյուր օգտատիրոջ համար առավել անհատականացված կրթական փորձառություն։
AI-ը կարող է վերլուծել ուսանողի հետաքրքրությունները, գիտելիքների մակարդակը, ուսումնառության արդյունքներն ու նախընտրած թեմաները՝ առաջարկելով համապատասխան դասընթացներ, լրացուցիչ ուսումնական նյութեր, անհատական ուսուցման ուղիներ կամ անհատական ուսուցման պլան։ Այս մոտեցումը կրթական գործընթացը դարձնում է ավելի ճկուն, նպատակային և արդյունավետ։
Ինչպե՞ս է արհեստական բանականությունը ֆինանս խնայում
Արհեստական բանականությունը զգալիորեն հեշտացնում է կրթական կենտրոնի աշխատանքը։ AI շնորհիվ միայն վարչական աշխատանքների վրա ծախսվող ռեսուրսի խնայողությունը կարող է հասնել մինչև 80%-ի՝ ավտոմատացնելով հետևյալ պրոցեսները՝
- դասընթացների պահանջարկի վերլուծություն,
- ուսումնական բովանդակության կառավարում,
- խմբերի համալրման պլանավորում,
- հաշվետվությունների ավտոմատ ձևավորում,
- դասավանդողների զբաղվածության պլանավորում,
- ուսանողների գրաֆիկների կազմում,
- ձեռքով կատարվող աշխատանքի ավտոմատացում։
Արհեստական բանականության կիրառումը նպաստում է նաև կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավմանը։
Վերլուծելով օգտատերերի վարքագիծը, դասընթացների պահանջարկը և հետադարձ կապը՝ համակարգը կարող է բացահայտել առավել արդյունավետ ուսումնական ծրագրերը, գնահատել բովանդակության արդյունավետությունը և տրամադրել տվյալների վրա հիմնված առաջարկություններ՝ կրթական նախագծի հետագա զարգացման համար։
AI տեխնոլոգիաների ինտեգրումը կրթական հարթակներում արդեն դարձել է ոչ թե մրցակցային առավելություն, այլ ժամանակակից կրթական նախագծերի զարգացման կարևոր ուղղություններից մեկը։
Ճիշտ նախագծված ծրագրային ճարտարապետությունը Astudio-ին հնարավորություն է տալիս փուլային կերպով ներդնել նոր AI գործիքներ՝ պահպանելով համակարգի կայուն աշխատանքը, անվտանգությունը և ընդլայնման հնարավորությունը։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։