Կայքի պատրաստում և Yandex Direct գովազդ
- Ստեղծվել է՝ 2024թ․
- Կորպորատիվ, SEO, Արտադրություն
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, PHP Laravel
-
Մատուցված ծառայություններ․ հեղինակային UI/UX դիզայն, CMS-ի ծրագրավորում զրոյից, քոփիռայթինգ, կոնտենտի ձևավորում և տեղադրում, տեխնիկական սպասարկում, ներքին SEO օպտիմալացում, Yandex Direct գովազդային արշավների կազմակերպում։
Ծառայություններ մատուցող արտադրական ընկերության կորպորատիվ կայքը նախատեսված է ընկերության գործունեության, ծառայությունների և արտադրական հնարավորությունների ներկայացման, նոր գործընկերների ներգրավման և վաճառքի գործընթացների կազմակերպման համար։
Հաշվի առնելով ռուսական շուկայի առանձնահատկությունները՝ Astudio ընկերությունը նախագծել է կորպորատիվ կայք՝ զրոյից CMS ծրագրավորմամբ։
Հարթակը նախատեսված է ծառայությունների ներկայացման, բովանդակության կառավարման և թվային հետագա առաջխաղացման համար։
Ծառայությունների կայքի կառուցվածքը
Սայթը նախագծված է այնպես, որ թիրախային տարբեր լսարաններ կարողանան հեշտ և արագ գտնել իրենց անհրաժեշտ տեղեկությունը։ Հարթակը ներառում է.
- ընկերության մասին բաժին,
- ծառայությունների կատալոգ,
- իրականացված աշխատանքներ,
- արտադրական հնարավորությունների ներկայացում,
- հաճախ տրվող հարցեր,
- կապի ձևեր,
- նորություններ և հոդվածներ,
- գործընկերների համար տեղեկատվական բաժին։
Տեղեկատվական կառուցվածքը նախագծվել է մասշտաբավորվող սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հետագայում ընդլայնել կայքը՝ ստեղծելով նոր բաժիններ, ծառայությունների էջեր և նախագծերի կատալոգներ՝ առանց ծրագրային ճարտարապետության փոփոխության։
CMS կառավարման համակարգի միջոցով հնարավոր է հեշտությամբ խմբագրել արդեն առկա բովանդակությունը, հրապարակել նորություններ, թարմացնել ծառայությունների նկարագրությունները և կառավարել կայքի տեղեկատվությունը՝ պահպանելով դրա մշտական արդիականությունը։
Կայքի գովազդը Yandex Direct-ում
Ռուսաստանի շուկայի համար կայքի առաջխաղացման ամենաարդյունավետ գործիքներից մեկը Yandex Direct հարթակն է։ Գովազդային արշավները հնարավորություն են տալիս ծառայությունները ներկայացնել հենց այն օգտատերերին, ովքեր տվյալ պահին որոնում են համապատասխան արտադրանք կամ ծառայություն։
Yandex Direct-ի միջոցով հնարավոր է՝
- գովազդել առանձին ծառայություններ,
- ստանալ թիրախային դիմումներ,
- աշխատել տարբեր տարածաշրջանների հետ,
- իրականացնել remarketing,
- վերահսկել գովազդային բյուջեն,
- վերլուծել յուրաքանչյուր արշավի արդյունավետությունը։
Մոբայլ ադապտացիա
Կայքն ամբողջությամբ ադապտացված է բջջային սարքերի համար։ Բոլոր էջերը, կատալոգները, դիմումների ձևերը և նավիգացիոն տարրերը հարմարեցված են տարբեր չափերի էկրաններին՝ որոնք տալիս են կայքի լիարժեք ֆունկցիոնալություն ու տեղեկատվության արագ հասանելիություն։
Ինչպե՞ս գովազդել կայքը Յանդեքսի միջոցով
ԱՊՀ-ում Yandex-ը շարունակում է մնալ որոնողական համակարգերից և թվային գովազդի հիմնական գործիքներից մեկը, որի միջոցով հնարավոր է արդյունավետ ներգրավել նոր հաճախորդներ։
Yandex-ի էկոհամակարգը ներառում է՝
- Yandex Direct — կոնտեքստային գովազդ,
- Yandex Business — կազմակերպության քարտ,
- Yandex Maps — քարտեզային ներկայություն,
- Yandex Metrica — այցելությունների և կոնվերսիաների վերլուծություն,
- Yandex Webmaster — SEO վերահսկում։
Գովազդային արդյունավետ արշավի հիմնական փուլերը
Yandex Direct-ում գովազդային արշավի արդյունավետությունը մեծապես կախված է դրա ճիշտ կառուցվածքից և շարունակական կառավարումից։ Հիմնական փուլերը ներառում են՝
- Բանալի բառերի ընտրություն,
- գովազդային հայտարարությունների պատրաստում,
- թիրախավորման կարգավորում,
- բյուջեի կառավարում,
- Metrica-ի միջոցով վերլուծություն,
- արշավների շարունակական օպտիմալացում։
Astudio ընկերությունը մասնագիտանում է կորպորատիվ կայքերի նախագծման և զրոյից CMS ծրագրավորման ոլորտում՝ ստեղծելով բիզնեսի զարգացման համար նախատեսված մասշտաբավորվող թվային լուծումներ։
Կայքի հետագա առաջխաղացումը կարող է ներառել SEO օպտիմալացում, Yandex Direct-ում գովազդային արշավներ և թվային մարքեթինգային այլ գործիքների կիրառում՝ կախված բիզնեսի նպատակներից, զարգացման ռազմավարությունից և տեսլականից։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։