Դպրոցի կայքի պատրաստում
Կայքերի պատրաստում ուսումնական հաստատությունների համար
Պանդեմիայի հայտարարումից հետո աշխարհում և Հայաստանում նոր թափ հավաքեց հեռավար ուսուցումը, ինչը հանգեցրեց ինտերնետում ուսուցողական պորտալների տարածմանը։ Մեր երկրում ուսումնական հաստատությունները սկսեցին օգտվել հեռահար ուսուցման բազմաթիվ հարթակներից, համատարած կիրառել էլեկտրոնային մատյաններ և այլ գործիքներ։ Աստուդիո ընկերությունը մասնավոր ուսումնական հաստատությունների համար առաջարկում է բազմաթիվ նորարարական գործիքների, պորտալների ստեղծման և ներդրման, ուսումնական հաստատությունների համար կայքերի պատրաստման ծառայություններ՝
- Էլեկտրոնային գրադարանների ստեղծում
- Թեստավորման և գնահատականների հաշվարկի համակարգեր
- Օնլայն ուսուցման հարթակներ
- Էլեկտրոնային մատյաններ
- Ուսուցողական վիդեո-պորտալներ։
Անհատական պատվերով որևէ պորտալ կամ հարթակ պատրաստելուց առաջ ուսումնասիրում ենք առաջադրված խնդիրները, պատվիրատուի հետ համատեղ գտնում ենք դրանց լուծման և ավտոմատիզացման օպտիմալ ճանապարհները, կազմում ենք տեխնիկական նկարագիրը, աշխատում ենք միայն պայմանագրով և փոխանցումով։ Պատվերի իրականացումից հետո ստուգում ենք սայթի աշխատանքը գերբեռնված վիճակում, տալիս ենք որակի պայմանագրային երաշխիք և մատուցում ենք տեխնիկական սպասարկման անվճար ծառայություններ։
- Ստեղծում ենք հեղինակային վեբ-դիզայն
- CMS-ը ծրագրավորում ենք զրոյից (օգտագործելով PHP Laravel, custom PHP, Node.js և այլն)
- Թեստավորում ենք նախագիծը
- Իրականացնում ենք սպասարկում
- Տրամադրում ենք SMM ծառայություններ և զբաղվում SEO առաջխաղացմամբ։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր: