Website home page
Brandy factory webiste
Պորտֆոլիո

Կոնյակի գործարանի լենդինգ

Կոնյակի գործարանի լենդինգ՝ ծրագրավորված զրոյից։ Աստուդիո ընկերությունն առաջարկում է կայքերի պատրաստում առանց CMS շաբլոնների կիրառման։ Աշխատանքի նման մեթոդը թույլ է տալիս դուրս գալ շաբլոնների ստանդարտ սահմանափակումներից, ազատում է լիցենզիայի երկարացման պարտավորությունից և տալիս է բազմաթիվ այլ առավելություններ։

  • Ստեղծվել է՝ 2020թ.
  • Կատարման ժամկետը՝ 20օր
  • Կայքի տեսակը՝ լենդինգ էջ
  • Տեխնոլոգիաներ՝ PHP Laravel
Websites pages
Editable content

Խմբագրվող կոնտենտ

Ստատիկ վեբ-կայքերի ժամանակաշրջանը վաղուց ավարտվել է։ Ստատիկ էջերը չեն խմբագրվում ադմին պանելից, տեքստերը և նկարները խմբագրելու համար պետք է դիմել ծրագրավորողին։ Ներկայում բոլոր կայքերը ստեղծում ենք դինամիկ՝ կոնտենտի լիարժեք խմբագրման հնարավորությամբ։

Օրիգինալ ֆոնտ

Ռեսուրսի համար ֆոնտերի ընտրության թեման ավելի կարևոր է, քան թվում է։ Երբեմն պատվիրատուն ծրագրավորողին է ցույց տալիս որևէ կայքում տեղադրված ֆոնտ, պահանջում է սեփական սայթում տեղադրել նույնը, մի օր էլ կանգնում է պատասխանատվության առաջ։ Վեբ-ֆոնտերը նույնպես հանդիսանում են հեղինակային իրավունքի առարկա։ Այսինքն, ֆոնտ ընտրելիս դուք կամ պետք է ձեռք բերեք օգտագործման թույլտվությունը՝ լիցենզիան, կամ օգտագործել ազատ լիցենզիայով ֆոնտեր։

Websites pages 1
Original font
Mobile website
Mobile catalog

Մոբայլ կատալոգ

Կատալոգի մոբայլ տարբերակը հիմնականում պատրաստում ենք Bootstrap տեխնոլոգիայի կիրառմամբ։ Դիզայնի փուլում համաձայնեցնում ենք մոբայլ դիզայնի տարբերակները, իսկ ծրագրավորման փուլում ստանում դրանք՝ աշխատելով նաև pixel perfect մեթոդով։

Mobile website 2
Mobile site

Վեբ կայքերի պատրաստում արտադրողների համար

Արտադրողները, հատկապես՝ արտաքին շուկաներում գործընկերներ փնտրողները, պարտադրված են պատշաճ ներկայացնել սեփական արտադրանքը, տեսականին և հնարավորությունները ինտերնետ հարթակներում։ Լավագույն միջոցը սեփական վեբ կայքն է, որը պետք է մատուցի լիարժեք ինֆորմացիա գործունեության մասին։

  1. Ստեղծեք օրիգինալ դիզայն՝ մոտ այն երկրի(ների) պահանջներին, որտեղ փնտրում եք գործընկերներ։ Օրինակ, գույնի, ոճի, նախշերի ընտրությունը պետք է համահունչ լինի տվյալ երկրում ընդունված մշակութային ստանդարտներին։
  2. Ուշադրություն դարձրեք լեզուների տարբերակներին։ Միջազգային անգլերեն և ռուսերեն լեզուները ոչ միշտ են բավարար որոշ լոկալ շուկաներում հանդես գալու համար։ Երկրներ կան, որտեղ պետական լեզվով կոնտենտի առկայությունը սկզբունքային հարց է։
  3. Պատշաճ ներկայացրեք ձեր բոլոր հնարավորությունները, մի տվեք ավելորդ և անհնար խոստումներ։ Տեսականու լուսանկարները պետք է լինեն որակյալ, սակայն չի կարելի խաբել ապագա գործընկերներին՝ ներկայացնելով մշակման արդյունքում անճանաչելի գեղեցիկ դարձած նկարներ։
  4. Ուշադրություն դարձրեք տեքստերի գրագիտությանը, թարգմանությունները պետք է լինեն կատարված լեզուն կրողների կողմից։ Երբեմն շարահյուսական սխալները կամ ոչ ճիշտ թարգմանված բառերը կարող են փոխել նախադասությունների իմաստը։
  5. Արագ արձագանքեք դիմումներին և նամակներին։ Զարգացած շուկաներում առկա են պաշտոնական գրագրությանը ներկայացվող խիստ պահանջներ։ Եթե Հայաստանում գործնական նամակին երբեմն կարող եք պատասխանել latinatar հայերենով, ապա այլ շուկաներում նմանատիպ սխալները չեն ներվում։

Աստուդիո ընկերությունն առաջարկում է ֆունկցիոնալ վեբ կայքերի պատրաստում արտադրողների համար։ Մենք ոչ միայն կստեղծենք ձեր վիրտուալ գրասենյակը, այլև կձևավորենք սայթը, կտեղադրենք տեքստերն ու տեսականին, կիրականացնենք օպտիմալացումը որոնողական համակարգերի համար։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(1007)