

Կորպորատիվ վեբ-կայքի պատրաստում
Կորպորատիվ վեբ-կայքը պատրաստել ենք ղազախական հոլդինգի համար։ Դիզայնը նախապես համաձայնեցրել ենք տեխնիկական նկարագրի հետ, կառավարման վահանակը (CMS) ծրագրավորել ենք զրոյից, սայթը լցրել ենք ինֆորմացիայով և կոնտենտով, իրականացրել ներքին օպտիմալացումը։ Այս կորպորատիվ վեբ-կայքը պատվիրատուին հնարավորություն է տալիս կառավարել ամբողջ կոնտենտը՝ ստեղծել տարբեր կառուցվածքներով բաժիններ, դրանցում՝ էջեր, ավելացնել տեքստեր, նկարներ, պատկերասրահներ։
- Ստեղծվել է՝ 2019թ.
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, PHP Codeigniter, Bootstrap, JS


Ադմին համակարգը
Ադմին համակարգի կառուցվածքը նույնպես շատ կարևոր է կայքի աշխատանքի համար։ Այն պետք է հարմար լինի կոնտենտի վրա աշխատողի համար, որևէ գործողություն կատարելու կամ խմբագրելու համար պահանջի նվազագույն քանակի քայլեր։ Դա, ըստ էության, խնայում է մենեջերի աշխատանքային ժամանակը, ինչը խնայում է պատվիրատուի ֆինանսները։ Օրինակ, եթե Վորդպրեսի պատրաստի ադմինի վրա որևէ գործողություն պահանջում է մոտ 10-15 րոպե, նույն մարդու համար մեր պատրաստած ադմիններում աշխատելը ստացվում է 2-3 անգամ ավելի արագ։
Բաժինների կառուցվածքը
Բաժինների կառուցվածքը ադմինիստրատորին հնարավորություն է տալիս առանձին կառավարել գլխավոր էջերի ինֆորմացիոն բլոկերը, ներբեռնել սլայդերներ, եղած ֆունկցիոնալի շրջանակում ավելացնել ցանկացած կորպորատիվ ինֆորմացիա։ Այս կայքի առանձնահատկությունը նրանում է, որ CMS-ում ստեղծել ենք մի քանի տիպի և կառուցվածքի տիպային բաժինների օրինակներ, որոնք ադմինը կարող է ընտրել, ստեղծել ըստ նպատակահարմատության։ Այսինքն, սովորաբար տիպային էջերն ադմինից ավելացնելուց դրանք ունենում են միատեսակ կառուցվածք։ Այստեղ այդ սահմանափակումը վերացված է։




Վեբ-կայքի մոբայլ տարբերակը
Վեբ-կայքի մոբայլ տարբերակի ադապտացումը ստացել ենք HTML, CSS, Bootstrap-ի համադրությամբ։ Բոլոր էջերն անցել են թեստավորում տարբեր օպերացիոն համակարգերում և բրաուզերներում։


Բիզնես կայքերի ստեղծում զրոյից
Վեբ կայքերի պատրաստումը բիզնեսի համար օրախնդիր է։ Ինչպես գործնական հանդիպման ընթացքում էթիկետը պահանջում է ունենալ այցեքարտ, այնպես էլ ինտերնետ տիրույթում տնտեսվարողներն այսօր գրեթե պարտադրված են ունենալ վեբ-սայթ։ Դա լուծում է մի քանի խնդիր՝
- Կայքի առկայությունը լրջություն է հաղորդում գործքընկերների աչքում
- Հնարավորություն է տալիս ներկայանալ ավելի լայն սպառողների շրջանակի
- Ճիշտ լրացված և ամբողջական ինֆորմացիան բացառում է ավելորդ հարցերը
- Կայքը գովազդվելու լրացուցիչ գործիք է, եթե ոչ առաջնայինը։
Աստուդիո ընկերությունը տարբեր ոլորտների համար առաջարկում է բիզնես կայքերի ստեղծում զրոյից։ Ունենք օրիգինալ լուծումներ և առաջարկներ գործունեության ցանկացած ճյուղի դեպքում։ Ապահովում ենք համալիր ծառայություններ՝
- Վեբ-դիզայնի ստեղծում 320, 1024, 1440px տարբերակներով
- CMS-ի ծրագրավորում PHP Laravel ֆրեյմվորքով կամ ցանկացած այլ լեզվով
- Կայքի ձևավորում, ինֆորմացիայի տեղադրում
- Հոսթինգի և դոմենի տրամադրում, կայքի ակտիվացում
- SEO օպտիմալացում որոնողական համակարգերի համար
- Երաշխիքային տեխնիկական սպասարկում։
Պատվիրատուն ոչ թե պետք է ընկնի կատարողի հետևից, վերահսկի, խնդրի և վերջինի սխալները ուղղի, այլ պետք է զբաղվի սեփական բիզնեսի զարգացմամբ և ստանա որակյալ ռեսուրս։ Ժամկետների ուշացում կարող է պատահել յուրաքանչյուրի մոտ։ Սակայն նման դեպքերում մենք «մեղքը» փոխհատուցում ենք տուգանքի կամ հավելյալ աշխատանքի տեսքով։