
Զարդերի օնլայն խանութ
Օնլայն խանութը ստեղծվել է անհատական պատվերով՝ ռուսական բրենդի համար: Ինտերնետ խանութի դիզայնի ստեղծման ժամանակ պահպանվել է ընկերության ֆիրմային ոճը: Կայքի կառավարման համար զրոյից ծրագրավորվել է CMS համակարգ, ստեղծվել է հաճախորդի անձնական էջ, զամբյուղ, օնլայն պատվերի և վճարման համակարգ, ավելացվել է ապրանքների հիմնական ցանկը և ինֆորմացիոն էջերը:
- Ստեղծվել է՝ 2018թ.
- Կատարման ժամկետը՝ 40 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Codeigniter, Ajax


Ապրանքների կատալոգ
Ապրանքների կատալոգն ունի ունիվերսալ կառուցվածք, որը հնարավորություն է տալիս ստեղծել բաժիններ, ենթաբաժիններ, ինչպես նաև բաժնում կամ ենթաբաժնում ստեղծել ֆիլտրեր և դրանք կցել ապրանքներին: Կատալոգում ապրանք ավելացնելու դեպքում, ադմինիստրատորն իրավունք ունի ապրանքին կցել ֆիլտրի որևէ տեսակ՝ որոնման գործընթացն ավելի պարզ դարձնելու համար: Օնլայն խանութը նաև հնարավորություն ունի մեկ ապրանքային կոդի ներքո իրար կցել արտաքին տեսքով իրար նման, բայց տարբեր տեխնիկական պարամետրերով ապրանքներ կամ ընտրված որևէ ապրանքին կցել հավաքածուներ և շատ այլ օգտակար գործառույթներ:
Էլեկտրոնային առևտրի գործառույթները
Այսօր ինտերնետ խանութի հաճախորդների հետ փոխադարձ հարաբերություններում պարտադիր նախապայման են հանդիսանում էլեկտրոնային առևտրի տարատեսակ գործառույթները: Այս սայթի համար մենք միացրել ենք արագ պատվերի հնարավորությունը, ստեղծել ենք օգտատիրոջ անձնական էջը և ինտեգրել ենք API՝ Visa, Master, Maestro վճարային համակարգերի համար: Սայթը հնարավորություն ունի ավելացնելու առաքման վայրը՝ առանձին առաքման գումարով, որը հետագայում ավելանում է վճարման գումարին: Պատվիրատուի համար ստեղծել ենք հաճախորդների մինի-CRM, որը հնարավոր է օգտագործել մարքեթինգի համար:




Օնլայն խանութի բջջային տարբերակ
Օնլայն խանութի բջջային տարբերակը ստեղծվել է Աստուդիո ընկերության թիմի մանրակրկիտ կատարված աշխատանքի շնորհիվ: Փոփոխվել է մենյուն, անջատվել են որոշ գործառույթներ, որոնք չեն օգտագործվում բջջային տարբերակում, այլ միայն դանդաղեցնում են աշխատանքը:

