Սուշի ռեստորանի ինտերնետ խանութի ստեղծում
Սուշի ռեստորանի ինտերնետ խանութի ստեղծում զրոյից։ Պատվիրատուն ստացել է հեղինակային դիզայն, լոգոտիպ, կայքի կառավարման համակարգը (CMS) ծրագրավորել ենք Laravel-ի կիրառմամբ, ձևավորել ենք կայքը և կատարել ներքին օպտիմալացում։
- Ստեղծվել է՝ 2020թ․
- Կատարման ժամկետը՝ 40 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, Laravel
Լիարժեք կառավարմամբ մենյու
Ռեստորանի մենյուի համար ադմին համակարգում ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ գործքիները՝ ուտեստների բաժինների ավելացում, յուրաքանչյուր բաժնի համար ֆիլտրների ստեղծում՝ ուտեստներին կցելու հնարավորությամբ։ Արդյունքում, ստացել ենք լիարժեք կառավարման հնարավորությամբ մենյու, որը պատվիրատուին հնարավորություն է տալիս ավելացնել անսահմանափակ քանակի տեսականի։
Զամբյուղի համակարգ
Սննդի առևտրային հարթակների և ռեստորանների համար զամբյուղի համարկարգը տերբերվում է ստանդարտ խանութի համանուն մոդուլից։ Ուտեստների օնլայն պատվերի ընթացքում կարևորվող ֆունկցիաներից են՝ քաշի ցուցադրումը պատվիրելիս, հնարավորությունը ղեկավարել ուտեստի կամ տեսականու քաշը գրամով, ավելացնել կամ պակասեցնել ուտեստի բաղադրիչները, տեսնել պատվերի կարգավիճակը և, նույնիսկ, հետևել առաքման ընթացքին ռեալ ժամանակում։
Սայթի մոբայլ տարբերակը
Սայթի մոբայլ տարբերակը պատրաստելուց առաջ պատվիրատուի հետ համաձայեցրել ենք բջջային տարբերակի դիզայնը, կատարել ենք անհրաժեշտ ադապտացումը և HTML կոդի փոփոխությունները մոբայլ տարբերակի համար։
Ինտերնետ խանութների ստեղծում սննդի ոլորտի համար
Ինտերնետ խանութների ստեղծումը սննդի ոլորտի համար, այդ բնագավառի գործարարների մոտ դեռևս առաջացնում է կասկած պիտանելիության վերաբերյալ։ Ավելի կոնկրետ՝ տնտեսվարողները կարծում են, որ սննդի գնորդը պետք է անձամբ տեսնի ինչ է գնում, հոտոտի, համոզվի թարմության հարցում, միայն դրանից հետո վճարի։ ․․․