Վերջերս մենք հրապարակել ենք «Ինչպես աշխատել գործընկերային ծրագրերով» հոդվածը՝ պատմելով, թե ինչպիսի գործիքներ են առաջարկում առևտրային հարթակները և պորտալները սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Գրծընկերային ծրագիր ստեղծելու համար նախևառաջ անհրաժեշտ է ընտրել տարատեսակը, ուսումնասիրել շուկան, պոտենցիալ մասնակիցների շրջանակը, մտածել գրավիչ պայմաններ և ապահովել աշխատանքի գործընթացի, փոխադարձ հաշվարկի ու մատուցման ավտոմատացումը: Հաջողությունը կախված է մի քանի թիրախային բաղադրիչներից՝ վստահություն տվյալ բիզնեսին, վճարման տոկոսներ, գրավման գործիքներ: Համացանցում կարելի է գտնել ցանցային մարքեթինգի ներդրման որոշ մեթոդներ: Ուշադրության գրավման գործիքները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝
Ռեֆերալ համակարգերը թույլ են տալիս գրանցվել կայքում, անցնել ստուգում ու հաստատում, ստանալ ինքնատիպ հղում ու տարածել այն: Օգտատերերը, որոնք անցնում են այդ հղումով և գրանցվում այդ կայքում, ավտոմատ կերպով կցվում են սեփական ռեֆերալով: Այն բանից հետո, երբ նրանք կգնեն որևէ արտադրանք կամ ծառայություն, վերջինը տոկոսներ կստանա գնումների արժեքից: Մասնակցությունը հիմնականում անվճար է, կան և վճարովի պայմաններ, երբ համակարգում մասնակցության համար անհրաժեշտ է տվյալ կայքի հաճախորդը դառնալ:
Ռեֆերալ ծրագրերի հիմնական պայմանները.
Գործակալների համար լոյալ, իրավական համակարգերը կիրառվում են շրջանային ներկայացուցիչների կամ վաճառքի մենեջերների համար: Կախված բիզնեսի տեսակից՝ ենթադրվում է երաշխավորված վճարում, ապրանքների գնման նվազագույն ծավալ կամ վաճառքի նվազագույն պլան: Գործակալները ստանում են հաճախորդների գործողությունների նկատմամբ վերահսկման սեփական գործիքները:
Գործակալային ցանցի կառուցվածքը և ֆունկցիոնալը կախված են բիզնեսի տեսակից, խնդիրների ավտոմատացումից, վաճառքի մենեջերների հետ ընկերության աշխատելաոճից: Նախքան գործընկերային ծրագրեր ստեղծելը՝ մենք վերլուծում ենք բիզնեսի բոլոր խնդիրները, ավտոմատացման հնարավոր տարբերակները, որից հետո հաճախորդի հետ վերջնական քննարկման համար ստեղծում ենք տեխնիկական առաջադրանք: