Ռեֆերալ ծրագրերի միջոցով և ռեֆերալ հղումներով ինտերնետային հարթակներում գումար վաստակելն իրական է: Խոշոր առևտրային հարթակները և միջազգային ցանցերն աստիճանաբար փոխում են գնորդների ներգրավման շուկան հենց ռեֆերալ ծրագրերի միջոցով: Ներդնելով այդ ծրագրերը՝ առևտրային հարթակները կարողանում են խնայել գովազդային բյուջեն և իրենց գնորդներին ֆինանսական կախվածության մեջ գցել:
«Գումար վաստակել» կամ «ինչպես գումար վաստակել ինտերնետի միջոցով» բանալի բառերով ամսական հարյուր հազարավոր որոնողական հարցումներ են գրանցվում: Բոլորին միավորում է մեկ ընդհանուր ցանկությունը՝ վաստակել հեշտ, առանց սեփական ֆինանսները ռիսկի մատնելու:
Ինչ գործիքներ են անհրաժեշտ ռեֆերալ ծրագրերով վաստակելու համար։
Լավ, ենթադրենք անհրաժեշտ գործիքներից որևէ մեկն արդեն ունեք։ Իսկ ինչպե՞ս վաստակել ռեֆերալ ծրագրերի միջոցով։ Ամեն ինչ պարզ է և պրիմիտիվ: Գտնում եք մեծ ինտերնետ խանութներ կամ այլ մատակարարներ որոնք առաքում են իրականացնում դեպի Հայաստան։ Համոզվում եք, որ տվյալ հարթակն առաջարկում է շահեկան պայմաններ։ Եվ սկսում եք տվյալ վաճառողի ապրանքները, ծառայությունները և այլն տարածել ձեր լոկալ շուկայում։ Արդյունքում, ցանկացած անցում ձեր ռեֆերալ հղման միջոցով արձանագրվում է և, առևտրի կայացման պարագայում, դուք ստանում եք տոկոսներ։