Որակյալ կայքերի ստեղծումը պատասխանատու աշխատանք է, հատկապես, եթե խոսք է գնում ոչ թե իմիջային սայթի, այլ բիզնեսի զարգացմանն ուղղված ռեսուրսի կամ ինտերնետ խանութի մասին: Սակայն այս մասով պատվիրատուները երբեմն առնչվում են չնախատեսված խնդիրների։ Երբեմն կա ցանկություն, հատկացված բյուջե, մի շարք վեբ-ընկերություններ, սակայն տնտեսվարողը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել կատարողի ընտրության հարցում։
Ի՞նչն է խանգարում դրան․
Հայաստանյան ինտերնետ տիրույթի մակերեսային ուսումնասիրությունը թույլ է տալիս գտնել մոտ 300 վեբ-ընկերություն (Web Company in Armenia): Նման պայմաններում պատվիրատուները չեն կարողանում արագ կողմնորոշվել, որակի պայմաններ թելադրել գիտելիքների պակասի պատճառով և առավելագույն օպտիմալ գինը հասկանալ՝ որակի համընդհանուր չափորոշիչների բացակայության պատառով:
Խնդիրը խորացնում է այն փաստը, որ Հայաստանում բացակայում է ինքնակրթության, ստուգման, համեմատության ու փորձաքննությունների մշակույթը: Խոշոր պատվիրատու-ընկերություններում հանդիպում են մասնագետներ, ովքեր վերահսկում են գործընթացը ու որակ են պահանջում: Փոքր և միջին ընկերություններում հարցի սրությունն ավելի զգալի է:
Հաճախորդները կայքի պատրաստման հարցով հաճախ դիմում են բիզնեսում ճգնաժամի ի հայտ գալուց հետո: Կայքի մշակման մասին պետք է ավելի շուտ մտածել, ինտերնետային ռեսուրսով պետք զբաղվել անընդհատ, ժամանակ և գումար ներդնել:
Առանձնացնենք մի քանի առասպել՝ կապված սայթերի ստեղծման հետ։
Իհարկե, դիզայն գնել և CMS-ին կցել հնարավոր է մեկ շաբաթում, բայց դա չի կարող որակյալ ռեսուրս համարվել: Կոնտեքստային գովազդը կարելի կարգավորել շատ հեշտ, սակայն առանց ROI ցուցանիշի չի կարելի պլանավորել ներդրումների արդյունավետությունը: Եթե կոնվերսիայի աճի ալգորիթմը տեղին աշխատեր, բոլոր գործարարները միլիոնատեր կլինեին:
Պատվիրատուն պետք է հստակ պատկերացնի սեփական կայքի պատրաստման գործընթացը: Ավելին, կարող եք պահանջներ ներկայացնել, ուշադրություն չդարձնել ֆունկցիոնալ հակասություններին, վճարել, որից հետո կպարզվի, որ ձեզ բացատրել են գործընթացի ողջ մանրուքները, սակայն դուք ինչ-որ բան այն չեք հասկացել: Իսկ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է:
Սա միայն Wordpress ու Joomla CMS-ներով աշխատող ծրագրավորողների վերջին փաստարկն է: Նման անվճար շաբլոնները նույնիսկ սկսնակներին են հնարավորություն տալիս առաջին հայացքից անթերի սայթ ստանալ: Ժամանակի ընթացքում պատրաստի անվճար լուծումները ծրագրավորողի համար ասես դոպինգ են դառնում, որի շրջանականերից դուրս գալն արդեն դժվար է լինում: Ահա և ստիպված առասպելներ են հորինում, որպես սեփական սահմանափակ կարողությունների արդարացում:
Կայքի պատրաստումը դեռևս աշխատանքի կեսն է: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է սիրում ասել՝ կայքը մեքենայի նման է. պետք է անընդհատ սպասարկել, բենզին լցնել ու, որ ամենակարևորն է, մեքենայի հզորությանը համապատասխան փորձ ձեռք բերել:
Հետևություններ՝