Որոնողական առաջխաղացում Google-ում
Դուք կվստահե՞ք ձեր կայքի SEO առաջխաղացումը վեբ ստուդիայի, որը չունի ոչ մի հաջողության օրինակ, նույնիսկ սեփական կայքի համար բանալի բառերով չի կարողանում Google կամ Yandex որոնողական համակարգերում թոփ տեղեր ապահովել։ Ստուգման մեխանիզմներն իմանալու դեպքում, կարծում ենք՝ չեք վստահի։
Վեբ ստուդիան, որպեսզի ապացուցի իր կոմպետենտությունը որոնողական SEO (որոնողական) առաջխաղացման գործում, առաջին հերթին սեփական կայքի համար պետք է բանալի բառերով ապահովի տեղեր ԹՈՓ 10-յակում։
Astudio ընկերությունը կարողացել է իր կորպորատիվ սայթի համար ոլորտի հիմնական բանալի բառերով և դրանց լատինատառ տարբերակներով որոնման դեպքում պատվավոր տեղեր ապահովել Google-ի վեբ և մոբայլ տարբերակների արդյունքների առաջին էջերում։
Գլուխ չենք գովում, փաստն ենք արձանագրում։ Չնայած յուրաքանչյուր որոնման դեպքում փաստացի տեղը թոփ 10-ի շրջանակում կարող է տատանվել, մրցակցային բանալի բառերով ոչ միայն տասնյակում ենք այլև 1-5 տեղերում։
Յանդեքսում նույնպես astudio.am-ի դիրքերը հիմնականում թոփ 10-ում են։ Քանի որ Հայաստանում Յանդեքսով որոնումները 4-5 անգամ պակաս են Google-ի ցուցանիշներից, այս որոնողական համակարգի պահանջները մի քիչ աչքաթող ենք արել։
Նույն գերազանց արդյունքներն ապահովել ենք ղազախական շուկայում գործող մեր ընկերության կայքի և այլ գործընկերների համար, ովքեր արդեն փաստացի համոզվել են`
ոչ մեծ ներդրումներ կատարելով SEO (որոնողական) առաջխաղացման աշխատանքներում, Google-ից կարելի է ստանալ հետաքրքրված այցելուների մեծ հոսք։
Մինչ նման արդյունքների հասնելը պետք է ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝
- Անհրաժեշտ է կայքը ծրագրավերել գրագետ կառուցվածքով;
- Ստեղծումից հետո էջերում օգտագործել միայն ունիկալ կոնտենտ;
- Իրականցնել աուդիտ և ներքին SEO օպտիմալացում;
- Պլանավորել սեմանտիկ միջուկի կառուցվածքը;
- Կատարել տեքստերի վերլուծություն և օպտիմալացում;
- Իրականացնել ատրաքին օպտիմալացում և ավելացնել բանական հղումների քանակը։
Ծառայություններ
Կայքի SEO օպտիմալացում
Կայքի SEO օպտիմալացումը ռեսուրսի կոդի, էջերի, արագագործության տեխնիկական բարելավումն է որոնողական ալգորիթմների վստահությունը շահելու և բանալի բառերով դիրքերի բարելավման համար:
SEO (Search Engine Optimization) օպտիմալացումը կարևոր դեր ունի բանալի բառերով որոնողական առաջխաղացման գործընթացում: Google-ի և Yandex-ի ալգորիթմների շարունակական փոփոխություններից արդյունքում որոնողական համակարգերը մեծ ուշադրություն են դարձնում ներքին տեխնիկական ցուցանիշներին՝
- Կիրառելիություն (usability), կայքի հարմարավետություն;
- Արագագործության անընդհատ բարելավումներ;
- Մոբայլ տարբերակի բարելավումներ;
- Տեքստերի որակ, ծավալ և ունիկալություն;
- Այցելությունների քանակ և տևողություն հարաբերակցություն;
- Էջերի ներքին հղումների ճիշտ և պատճառաբանված տեղադրում;
- Մետա-թեգերի պատշաճ կիրառում և սինքրոնացում տեքստերի հետ:
Նախքան ռեսուրսն այցելուների հարմարավետությանն ու որոնողական համակարգերի պահանջներին համապատասխանեցնելը՝ անհրաժեշտ է կատարել համալիր աուդիտ:
Կայքի տեխնիկական աուդիտը ներառում է HTML, CSS, JS կոդերի ստուգում, էջերի բեռնման արագության խնդիրների վերհանում, ադապտացում տարբեր բրաուզերներին ու էկրանի չափերին:
- HTML և CSS կոդի կառուցվածքը կայքի որակի գնահատման պրոցեսում այդքան էլ մեծ դեր չի խաղում։ Ընդունված է, որ ճշգրիտ կառուցվածքով կոդը ցույց է տալիս ծրագրավորման գրագիտությունն ընդհանրապես: Սակայն կոդի մեծ ծավալները կարող են հսկայական ազդեցություն գործել արագագործության վրա։
- Էջերի բեռնման արագության գործոնն ազդում է այցելուի որոշման վրա՝ մնալ ձեր կայքում, թե անցում կատարել մրցակիցների մոտ: Որակի գնահատման դեպքում տվյալ գործոնը վճռորոշ դերակատարում ունի:
- HTML-ի ադապտացիան կամ բջջային տարբերակի առկայությունը նույնպես որոնողական համակարգերի հետ աշխատանքի կարևորագույն գործոններից է: Բջջային կապի օգտատերերի քանակի կտրուկ աճը ստիպեց որոնողական համակարգերի հսկաներին փոխել ալգորիթմները հօգուտ այն կայքերի, որոնք ունեն լիարժեք մոբայլ տարբերակներ:
Սեմանտիկ միջուկ և կոնտենտ
Ունիկալ կոնտենտը սայթի ինդեքսավորման ժամանակ ամենակարևոր գործոնն է: Գրագետ կազմված SEO տեքստը կարող է ավելի լավ արդյունք ապահովել, քան իդեալական օպտիմալացված կոդը:
Նախքան նման կոնտենտ ստեղծելը և սայթում տեղադրելը՝ անհրաժեշտ է հասկանալ էջերի կառուցվածքը, տեքստերի և նկարների տեղաբաշխումը, հղումներով կապը էջերի միջև։
Դրա համար աշխատանքներից առաջ կազմում ենք բանալի բառերի սեմանտիկ միջուկը՝ յուրաքանչյուր էջի համար առանձնացնելով համապատասխան բանալի բառերը:
Յուրաքանչյուր էջ պետք է պատախանի մեկ բարձր կամ միջին հաճախականությամբ և 1-2 ցածր հաճախականությամբ բանալի բառերով հարցումների:
Երկրորդ քայլը տեքստերի խմբագրումն է և սինքրոնացումը SEO ատրիբուտների, մետա թեգերի հետ: Այս մասում կան տասնյակ պայմաններ, որոնք հիմնականում բխում են մասնագետների փորձից։
Չկա որևէ փաստաթղթավորում, թե լավ արդյունքի համար բանալի բառը տեքստի կամ մետա թայթլի որ հատվածում է պետք տեղադրել։ Նման հարցերի պատասխանները SEO մասնագետները գտնում են փորձարկումների արդյունքում։
Հետադարձ հղումներ
Ըստ Google-ի և Yandex-ի պաշտոնական հրապարակումների, հետադարձ հղումները պետք է լինեն բնական, դրանց գնումն արգելվում է։ Ալգորիթմի ներդրման սկզբնական շրջանում որոշ խոշոր խաղացողներ սկսեցին անորակ հետարաձ հղումներ գնելով մրցակիցների դոմենների համար, բացասաբար ազդել դրանց դիրքերի վրա։
Նման անարդար դեպքերը արագ ուղղվեցին և բարելավումների արդյունքում ալգորիթմները հիմա հիմնականում ուղղակի անտեսում են անորակ հղումները։
Բնական հետադարձ հղումներ ստանալու հարցը ներկայում հեշտացել է։ Այսօր ցանցում գործում են հազարավոր տեղեկատու պորտալներ, հոդվածքների հրապարակման համար պիտանի ինֆորմացիոն կայքեր, տասնյակ սոցիալական ցանցեր, որոնք հնարավորություն են տալիս բիզնեսի մասին ինֆորմացիա տարածելուն զուգահեռ ստանալ որակյալ հետադարձ հղումներ։
Օրինակ, տվյալ հոդվածը տեղադրելով Google Business համակարգի նորություններ բաժնում, կամ GoodFirms պորտալի մեր էջում, մենք ոչ միայն կգովազդենք SEO ծառայությունների ուղղությամբ մեր հնարավորությունները, այլև կստանանք որակյալ հետադարձ հղում և էջի արագ ինդեքսավորում` որոնողական առաջխաղացման (voronoxakan arajxaxacum) դրական արդյունքների համար։
Հոդվածը գրվել է 2020 թվականին և թարմացվել 2024-ի սեպտեմբերին։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։
- Ընկերության անվանումը՝ Աստուդիո ՍՊԸ
- Հիմնադրվել է՝ 2009
- Ոլորտները՝ Digital, Software and Web Development, AI
- Ծառայություններ՝ Websites, CRM, ERP, APPS, SEO, AIO, AI (ChatGPT) integrations
- Տեղակայումը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն
- Շուկաներ՝ Հայաստան, ԱՄՆ, Եվրոպա, Իսրայել, ՌԴ, Ղազախստան։
Google-ում լավ դիրքեր զբաղեցնելու համար ձեր դոմենը պետք է ունենա տարիք և վստահություն։
Դրա համար ապահովեք մի քանի պայման՝
- Ստեղծեք որակյալ կայք, որակյալ կոդով
- Մի մոռացեք մոբայլ ադապտացման մասին
- Ապահովեք արագագործութունը
- Տեղադրեք միայն ունիկալ և օգտագար կոնտենտ
- Կատարեք ներքին օպտիմալացում
- Ստացեք հետադարձ հղումներ հեղինակավոր աղբյուրներից
SEO-ն պատասխանատու է Google և այլ որոնողական համակարգերում որոնման արդյունքների նկատելի տեղերում հայտնվելու համար։
SEO-ի հիմանական ուղղություններն են՝
- On site – կայքի ներքին, հատկապես՝ կոնտենտի օպտիմալացում։
- Off site – արտաքին օպտիմալացում՝ ուղղված դոմենի հեղինակության բարձրացմանը։
- Technical SEO – կոդի տեխնիկական օպտիմալացում և արագագործության բարձրացում։