MLM խանութների ստեղծում
Օնլայն խանութների ստեղծումը թույլ է տալիս առաջխաղացնել առևտրային բիզեսը ամենատարբեր ոլորտներում՝ մանրածախից մինչև մեծածախ վաճառք:
Ցանցային մարքեթինգը, որպես նոր հաճախորդների ներգրավման գործիք, ուղղակի վաճառքի խթանման տարբերակներից մեկն է: Ի՞նչ է իրենից ենթադրում MLM խանութի ստեղծումը (Multilevel marketing)։
Բիզնես մոդելի և ծրագրավորման տեսանկյունից սա ոչ ստանդարտ ինտերնետ խանութի ստեղծումն է, որն առաջնորդվում է ցանցային մարքեթինգի կանոններով։
ՄԼՄ խանութներն ունեն և օնլայն վաճառքին առնչվող ֆունկցիաներ և մարքեթինգային գործիքակազմ՝
- Ապրանքների կատալոգ և տեսականի;
- Զամբյուղի համակարգ, օնլայն գնումների ֆունկցիոնալ;
- Ադմինիստրատորների և ղեկավարների անձնական գրասենյակ,
- Գործակալի և հաճախորդի գրասենյակ;
- Ռեֆերալ համակարգի ալգորիթմով ֆունկցիոնալ;
- Տոկոսների հաշվիչներ և անալիտիկ ֆունկցիաներ;
- Բոնուսային համակարգի ֆունկցիաներ;
- Զեղչերի, ակցիաների և նվերների մոդուլներ:
Ծառայություններ
Ցանցային բիզնեսի կայքեր
Ցանցային մարքեթինգը բիզնես մոդել է, որի կոնցեպցիան ուղղված է արտադրանքի իրացմանը:
Այս բիզնես մոդելը հիմնված է գործակալներների և ռեֆերալների ցանցի վրա, որի մասնակիցները վաճառքի գործընթացը զարգացնում են գրավելով նոր գործընկերների և հաճախորդների։
Փաստացի, ստեղծում է առևտրային բուրգ՝ տոկոսային վարձատրության, պարգևների համակարգով: Այս բուրգի յուրաքանչյուր մասնակցի եկամուտը հիմնականում կազմված է բոնուսներից և տոկոսներից, որոնք ստացվում են շրջանառությունից:
Ցանցային բիզնեսն աշխարհում ապահովում է տարեկան մի քանի միլիարդ դոլարի շրջանառություն: Հիմք դրվելով 1945թ.-ին և զարգանալով 1990-ականներին՝ ցանցային մարքեթինգն այսօր շարունակում է աճել դանդաղ, բայց վստահ քայլերով:
Ինտերնետային տեխնոլոգիաների դարաշրջանում MLM ընկերություններն իրենց գործունեությունն աստիճանաբար տեղափոխում են վիրտուալ տարածք: Ինտերնետի հնարավորությունները թույլ են տալիս ավելի հեշտ գտնել պոտենցիալ ներկայացուցիչներին, գործակալներին և հաճախորդներին, ներկայացնել արտադրանքն առցանց խանութներում, կազմակերպել վաճառքի և առաքման գործընթացը, գործակալների օնլայն ուսուցումը:
Բիզնեսի կազմակերպման այս մեթոդը նաև հեշտացնում է հաշվարկների, հաշվետվությունների, վարձատրության գործընթացները։
ՄԼՄ խանութի Ֆունկցիաները
Ցանցային բիզնեսի համար ՄԼՄ ինտերնետ խանութի ստեղծումը հնարավորություններ է տալիս ավտոմատացնել բազմաթիվ պրոցեսներ՝ խնայելով MLM ընկերությունների գործակալների և հաճախորդների ժամանակը:
ՄԼՄ կայքը մեծացնում է վաճառվող արտադրանքի տարածումը, օգնում է հեշտ կազմակերպել վաճառքի գործընթացը, ներկայացնել տեսականին, վերլուծել գնորդների գործողությունները, գրավել հաճախորդներին անհատական օնլայն խորհրդատվությամբ:
Նախագծի իրականացումը բաժանվում է մի քանի փուլի՝
- Ինտերնետ խանութի ստեղծում՝ ապրանքների կատալոգով;
- Հաճախորդների գրանցման և առևտրային գործիքների ֆունկցիոնալի ստեղծում;
- Գործակալների և ռեֆերալների գրանցում, ռեֆերալ ֆունկցիաների ստեղծում;
- Ցանցային մարքեթինգի ճյուղավորման կարգավորումներ և պայմանների կառավարում;
- Գործակալների, ռեֆերալների, հաճախորդների զեղչերի, տոկոսների, բոնուսների հաշվարկների ավտոմատացում և կարգավորումներ;
- Ռեֆերալ հղումների մոդուլի ներդրում և կարգավորումներ;
- Հաշվետվությունների և անալիտիկ տվյալների գեներացում։
Astudio ընկերությունն առաջարկում է ցանցային բիզնեսի համար ցանկացած բարդության ինտերնետ խանութի ստեղծում։ Մենք զրոյից կպատրաստենք ձեր բիզնես մոդելին համապատասխան ֆունկցիոնալը, կիրականացնենք սպասարկումը և նախագծի զարգացումը։
Իսկ եթե դուք ունեք մոտավոր պատկերացումներ ցանցային առևտրի մասին, սակայն չեք կողմնորոշվել բիզնես մոդելի հարցում, մինչ սայթի ստեղծումը մենք կօգնենք խորհրդատվությամբ և կառաջարկենք ձեր բյուջեին համախատասխան լուծումներ։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։
Արտասահմանում վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է բազմաֆունկցիոնալ և վստահելի e-commerce կայք, որը կապահովի վաճառք՝ տարբեր երկրներից օգտատերերի համար։
Կայքում կարևոր է ունենալ՝
- Ապրանքների կատալոգ՝ նկարներով և նկարագրությամբ
- Բազմարժույթ վճարային համակարգ
- Առաքման և լոգիստիկ լուծումներ
- Պատվեր ձևակերպելու պարզ գործընթաց
- Վճարման անվտանգ համակարգերի ինտեգրացիաներ։
Օնլայն խանութ բացելու և վաճառք ապահովելու համար անհրաժեշտ է նախապես պլանավորել գործընթացը։
- Ընտրեք թիրախային լսարանը
- Մասնագետի հետ նկարագրեք խանութի ֆունկցիոնալը
- Ընտրեք ecommerce CMS կամ այն պատվիրեք զրոյից
- Հիմնավոր ստուգեք պատրաստի ռեսուրսը
- Ավելացրեք ապրանքները, նկարներ և կոնտենտը
- Կարգավորեք վճարման և առաքման համակարգերը
- Կատարեք SEO և մարքեթինգային կարգավորումները։
Ինտերնետ խանութը կարելի է հավաքել պատրաստի CMS-ով կամ զրոյից ծրագրավորած ադմին համակարգով։ Առաջին տարբերակը հեշտ է և էժան, երկրորդը՝ ապահով և երկարաժամկետ։
Ինտերնետ խանութի CMS-ը պետք է համապատասխան լինի բիզնեսին, այլ ոչ թե բիզնես պրոցեսները համապատասխանացվեն կայքի հնարավորություններին։ Կարևոր պահանջներն են՝
- ԲազմաՖունկցիոնալ
- Արագ և անվտանգ
- Մասշտաբավորվող։