Ամեն մեկը չէ, որ նախքան կայք պատվիրելը գիտի՝ կայքի ստեղծումը երկար ճանապարհի սկիզբն է: Երբեմն կա հետաքրքիր ռեսուրս, օրիգինալ դիզայն, օգտակար կոնտենտ, բայց այցելությունների մակարդակը ցածր է: Սայթի սեփականատերն ուսումնասիրում է խնդիրը, կարդում է խորհուրդները, հասկանում, որ ցանկալի տրաֆիկի և որոնողական համակարգերում լավագույն տասնյակ կայքը բարձրացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կատարել SEO օպտիմալացում:
Ի՞նչ փուլեր է ներառում կայքի օպտիմալացման գործընթացը․
Համաշխարհային փորձը ցույց է տվել՝ վիտուալ գրասենյակները (այսինքն՝ կայքերը), օնլայն խանութները և այլ ինտերնետային նախագծերն իրենց ապահոված եկամուտով կարող են գերազանցել օֆլայն բիզնես-նախագծերին: Այսինքն, օնլայն հարթակների զարգացման վրա կատավող ներդրումները չպետք է զիջեն օֆլայն բիզնեսի համար հատկացվող բյուջեներին։ Օնլայն տիրույթում զարգացման գլխավոր ցուցանիշներից մեկն առաջխաղացումն է։ Հետևաբար, եթե դուք ցանկանում եք եկամուտ ստանալ ձեր օնլայն նախագծից, պարտավոր եք զբաղվել դրա առաջխաղացմամբ։
Կայք պատրաստելն իմաստ չունի, եթե դուք չեք պլանավորել կայքի առաջխաղացումն առաջին հերթին բանալի բառերով: Այս խնդրով պատվիրատուն երբեմն փորձում է ինքնուրույն զբաղվել և խնայել դրամական միջոցները: Առաջխաղացումն ինքնուրույն ապահովելու համար դուք պետք է իմանաք՝ ի՞նչ է տալիս SEO-ն և ինչի՞ց է կախված SEO-ի հաջողությունը:
Նախ, յուրաքանչյուր որոնողական համակարգ ունի աշխատանքի իր ալգորիթմը: Նույնիսկ փորձառում SEO մասնագետները չեն հասցնում իմանալ բոլոր նրբությունները, քանի որ որոնողական համակարգերը (Google, Yandex) հաճախ են փոխում իրենց ալգորիթմները: Սակայն մի քանի պահանջ բոլորի մոտ միասնական է՝
Այս պարզ պայմաններն ապահովելու դեպքում դուք կստանաք և դիտումների թվի բարձրացում, և տրաֆիկ որոնողական համակարգերից, և լոյալ հաճախորդների պատվերներ ու զանգեր։
Կայքի ինքնուրույն առաջխաղացումը փորձ և ուշադրություն է պահանջում: Ինչպե՞ս են աշխատում որոնողական համակարգերը: Այցելուն իրականացնում է որոնումը որոշակի բանալի բառերով, իսկ համակարգը (ալգորիթմ) սեփական բազաներից (հիշողությունից) առանձնացնում է այն արդյունքները, որոնք համապատասխանում են տվյալ բանալի բառերին, գնահատում է առանձնացված էջերի որակը, կայքի որակը, համեմատում է «թեկնածուներին» միմյանց հետ և կազմակերպում է ցուցադրումն ըստ սեփական ռեյտինգի: Համակարգը առաջին տողերում ցույց է տալիս միայն ռելևանտ, ունիկալ և որակյալ էջերը:
Yandex և Google որոնողական համակարգերը էջերի որակը որոշում են հարյուրավոր չափանիշներով: Սիրողական հետաքրքրվողներին բավական է իմանալ կարևորագույնները՝