
Սև առաջխաղացում
Սև առաջխաղացումը SEO առաջխաղացման այն գործիքն է, որն արգելված է՝ Google և Yandex որոնողական համակարգերի ալգորիթմներում: Սև օպտիմալացման դիմում են մաքսիմալ կարճ ժամանակահատվածում կայքը որոնման համակարգերում առաջին տասնյակ բարձրացնելու նպատակով:
Սև մեթոդների դիմում են՝
-
ոչ բարեխիղճ SEO ընկերությունները, որպեսզի արագ արդյունք ցույց տան և ստանան գումարը արդյունքի տրամադրման փաստով,
- անփորձ «սիրահարները», որոնք առավել հաճախ զբաղվում են սեփական կայքի առաջխաղացմամբ:
Այպիսի ինքնուսույցները հաճախ սեփական կայքերը ստեղծում են ինքնուրույն՝ կիրառելով անվճար շաբլոններ կամ կոնստրուկտորներ։ Արդյունքը երկար չի սպասեցնում։ Դոմենը հայտնվում է արգելքի տակ, իսկ կայքի սեփականատերը, փորձ հավաքելով, սկսում է ճշտել իր հետագա քայլերը:
Առաջխաղացման սև մեթոդների հաճախ դիմում են նաև SEO ընկերությունները և օպտիմալացնողները: Հատկապես օնլայն աշխատանքի դեպքում որոշ անպատասխանատու օպտիմալացնողների համար միակ նպատակը հաճախորդին արագ արդյունք ցույց տալն է, գումարը վերցնելն ու ձեռքերը լվանալը: Նման ճակատագրական սխալից հետո պատվիրատուն կա՛մ հիասթափվում է «առաջխաղացում» հասկացությունից, կա՛մ ամեն ինչ նորից է սկսում:
Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։
Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։
Ուղարկել պատվերՍև մեթոդների տեսակները
Ներկայացնում ենք առաջխաղացման մի քանի տարածված սև մեթոդներ.
- Spamdexing (spam և index – որոնողական համակարգերի սպամի ցուցիչ) - այն առաջխաղացումն է, որի շրջանակներում ստեղծվում են ոչ բնական էջեր:
- Cloaking (cloak – ծածկում, քողարկում) – որոնողական համակարգերին ցույց են տրվում կայքի այն էջերը, որոնք հագեցված են բանալի բառերով, սակայն դրանք տարբերվում են իրական էջերից, որոնք տեսնում են կայքի այցելուները:
- Swapping (ինդեքսացված էջի փոխարինում) – սև առախաղացման այս մեթոդին մասնագետներն անդրադառնում են կայքի առաջխաղացման վերջում, երբ պետք է հաշիվ տալ պատվիրատուին, ցույց տալ «լավ» դիրքն ու ստանալ գումարը: Այս մեթոդը ենթադրում է էջի արհեստական կոնտենտի փոխարինում որոնողական համակարգերվ ինդեքսացիայից հետո: Նման էջը թոփ տասնյակում մնում է մինչև հաջորդ ինդեքսավորումը՝ 1-4 շաբաթ: Դա բավարար ժամանակ է աշխատանքի կատարման փաստաթուղթը ստորագրելու համար:
- Doorway (մուտքային էջ, կեղծ ռեսուրսների ստեղծում) – այսպես կոչվում են այն էջերը, որոնք ստեղծվել են միայն ինդեքսացիայի նպատակով: Doorway անցում կատարելուց հետո այցելուն ուղղորդվում է առաջխաղացվող կայք:
- Linkbombing (GoogleBombing, որոնողական սպամ) – հղումային սպամ, որը ենթադրում է առաջխաղացում ոչ թեմատիկ որոնողական հարցումներով:
Բոլոր որոնողական համակարգերը խիստ պատժում են սև մեթոդներով առաջխաղացման համար: Նման ծուղակում չհայտնվելու համար կայքի SEO օպտիմալացման նպատակով դիմեք Աստուդիո ընկերության մասնագետներին և ստացեք պայմանագրային երաշխիքներ:
Օգտակա՞ր էր այս հոդվածը