Ինտերնետային տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում փոխվում են նաև մարքեթինգի և մենեջմենթի հանդեպ պահանջները: Այսօր խիստ արդիական են Բիլ Գեյթսի հետևյալ խոսքերը. «Եթե Դուք չկաք համացանցում, ապա Դուք չկաք բիզնեսում»: Ինտերնետում բանալի բառերի օգնությամբ հաճախորդներ գտնելը ցանկացած ոլորտի ներկայացուցչի երազանքն է: Այս նպատակին հասնելու առաջին քայլը սեփական կայքն ունենալն է։ Սակայն պատվիրել սայթ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ։ Այդպիսի տնտեսվարողները նախընտրում են հայտարարություններ և ապրանքներ տեղադրել տարբեր պորտալներում, առևտրային հարթակներում, հայտարարությունների կայքերում։ Նման պահանջարկը համապատասխան առաջարկ է ծնում, և Երևանում առևտրային հարթակի ստեղծումը դառնում է վեբ-ծրագրավորման պահանջված ծառայությունների առանձին ուղղություն: Աստուդիո ընկերությունը (Astudio Web Company) առաջարկում է առևտրային հարթակի ստեղծում զրոյից։
Ստեղծման փուլերը
- Առևտրային հարթակների դիզայնը: Առցանց խանութի դիզայնի ստեղծման բարդությունը մանրուքներում է: Դիզայնի կոնցեպցիան կախված է մակետից, որը սկզբունքորեն ընդհանուր է բոլոր առևտրային հարթակների համար: Դիզայնը պետք է ստեղծել մտածված, մանրակրկիտ՝ օգտատերերի մաքսիմալ հարմարավետության համար: Կարելի է ասել՝ կիսով չափ դիզայնից է կախված՝ այցելուն գնումներ կկատարի, թե ոչ:
- Կառուցվածքը: Նախքան ծրագրավորումը սկսելը պետք է մանրամասն, մանրակրկիտ ներկայացնել ռեսուրսի կառուցվածքը: Այն պետք է լինի հասկանալի, նախատեսված անփորձ օգտատերերի համար: Չէ որ հաճախորդը, որն առաջին անգամ է որոշում գրանցվել, կարող է ծանոթ չլինել ինտերնետային տեխնոլոգիաներին:
- CMS-ի ծրագրավորում: Առևտրային հարթակի կառավարման վահանակի համար կարելի է ընտրել անվճար CMS շաբլոններից մեկը: Սա հարցի էժան լուծումներից մեկն է, բայց բիզնես ծրագրի ապագայի համար՝ ոչ օպտիմալ ընտրություն: Օնլայն բիզնեսը երբեմն ոչ ստանդարտ որոշումներ ու ինքնատիպ մոտեցումներ է պահանջում, մինչդեռ CMS շաբլոններն ունեն իրենց սահմանափակումները և մեծ նախագծերի համար խնդրահարույց են: Ինտերնետ-բիզնեսի ստեղծման ամենաօպտիմալ մեթոդն առևտրային հարթակի ծրագրավորումն է զրոյից՝ առանց շաբլոնների կիրառման:
- Մենեջմենթ, գովազդ, առաջխաղացում: Խոշոր նախագծերը մանրակրկիտ բիզնես-պլան են պահանջում: Որքան պոտենցիալ հաճախորդ ունեք, ինչով են առանձնանում ձեր առաջարկները, ինչ գնային քաղաքականություն եք վարելու։ Այս հարցերը պետք է լուծվեն նախքան գործունեությունը սկսելը: Ճիշտ մենեջմենթից ու մարքեթինգից է կախված յուրաքանչյուր նախագծի հաջողություն:
Ունեք պատրաստի ինտերնետ-նախագիծ, մշակված է մարքեթինգային պլանը, և դուք պատրաստ եք անցնել աշխատանքի: Ձեր առջև կծառանա բանալի բառերով առաջխաղացման հարցը: Առաջին իսկ օրից պետք է սկսել սեմանտիկ միջուլի ստեղծումը և բանալի բառերով առաջխաղացումը: Դա թույլ կտա հետագայում կրճատել գովազդային բյուջեն և լոյալ հաճախորդների տրաֆիկ ստանալ:
Ի՞նչ ծառայություններ ենք մատուցում
Ի՞նչ ծառայություններ ենք մատուցում առևտրային հարթակների (մարկետփլեյս) ստեղծման ընթացքում: Գործընթացը պահանջում է մանրակրկիտ պլանավորված աշխատանք: Հակառակ դեպքում ամենաեկամտաբեր բիզնեսն անգամ կարելի է հասցնել սննկացման: Ոսկե լեռներ չենք խոստանում: Կարող ենք երաշխավորել ծրագրավորման որակը և բարձրակարգ սպասարկումը:
- Հեղինակային դիզայն,
- Ծրագրավորում զրոյից,
- Տեխնիկական աջակցություն,
- Մրցակիցների վերլուծություն,
- SEO առաջխաղացում,
- SMM, գովազդի կարգավորումներ,
- Մարքեթինգային քաղաքականության մշակում,
- Անձնակազմի ուսուցում:
Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։
Օգտակա՞ր էր այս հոդվածը