Ինտերնետ խանութի պատրաստում
Փնտրում եք որտե՞ղ ստեղծել ինտերնետ խանութ։ Աստուդիո ընկերությունը Հայաստանում առաջարկում է ինտերնետ խանութների պատրաստում զրոյից (լատինատառ՝ internet xanuti patrastum)՝ օնլայն առևտրի լիարժեք ֆունկցիոնալով։ Գործունեության ավելի քան 15 տարվա ընթացքում հասցրել ենք պատրաստել տարատեսակ բարդության առևտրային հարթակներ՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համար։ Կուտակել ենք անգնահատելի փորձ տարբեր ոլորտներին հատուկ տեխնիկական և ֆունկցիոնալ լուծումներ գտնելու հարցում։
Մեր ստեղծած գրեթե բոլոր ինտերնետ խանութներն այսօր թեմատիկ բանալի բառերով թոփ տեղեր են զբաղեցնում որոնողական համակարգերում՝ պատվիրատուներին ապահովելով հետաքրքրված գնորդների այդքան ցանկալի տրաֆիկով։
Այնպես որ, եթե ունեք գործող բիզնես թվարկած ուղղություններից որևէ մեկով, զանգահարեք +374(99)35-50-05 հեռախոսահամարով կամ գրեք info@astudio.am հասցեին, ստացեք լիարժեք խորհրդատվություն։ Եթե ձեր ոլորտը բացակայում է այս ցանկում, կարճ ժամկետներում կուսումնասիրենք գործունեությունը և կառաջարկենք օգտակար լուծումներ։
- Սննդամթերքի վաճառք;
- Տնտեսական ապրանքներ;
- Օնլայն դեղատներ;
- Շինանյութի խանութներ;
- Ավտոպահեստամասեր;
- Հաստոցներ և գործիքներ;
- Բժշկական ապրանքներ;
- Կոսմետիկա, խնամիքի պարագաներ;
- Համակարգչային տեխնիկա;
- Սմարթֆոններ, աքսեսուարներ;
- Հագուստ, կոշկեղեն;
- Սպրտային պարագաներ;
- Մեծածախ վաճառք;
- Ծառայությունների վաճառք:
Ցանկացած ոլորտում գործող խանութի հաջողությունը կարելի է ապահովել հինգ նախապայմանի բավարարման դեպքում՝
- կայքի ծրագրավորման որակ;
- այցելուների համար հարմար նավիգացիա;
- մատուցվող ինֆորմացիայի որակ;
- SEO առաջխաղացում և գովազդ;
- գնորդների բարձրակարգ սպասարկում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և ինտերնետի տարածմանը զուգահեռ ցանցում անընդհատ ավելանում է ակտիվ գործող վեբ-կայքերի քանակը, ինչը ենթադրում է մրցակցության թեժացում։ Այս պարագայում, երբ գնորդն ունի ընտրության մեծ հնարավորություն, բարձրանում են նաև առցանց հարթակների նկատմամբ որակական պահանջները։ Այլևս հնարավոր չէ անվճար շաբլոնի վրա հազիվ-հազ աշխատող խանութ ստեղծել, լցնել անորակ նկարներով, ուշադրություն չդարձնել մատուցվող ինֆորմացիային և հաջողության հույս ունենալ։ Գնորդն արդեն կարողանում է տարբերակել գրավիչ խանութները ժամանակ վատնող հարթակներից, ինչն ազդում է վերջնական ընտրության վրա։
Ինչպե՞ս ստեղծել եկամտաբեր օնլայն խանութ
Ինչպե՞ս ստեղծել եկամտաբեր օնլայն խանութ (լատինատառ՝ online xanuti stexcum), եթե չունեք ծրագրավորողների կամ ծրագրավորման թիմի հետ աշխատելու որևէ փորձ։
- Google-ում համապատասխան բանալի բառերով գտեք օնլայն խանութներ ստեղծող թոփ-10 վեբ ստուդիաների կայքերը;
- Ուշադիր եղեք ստուդիաների փորձին և կատարած աշխատանքներին (պատրաստած խանութների ներքևի հատվածում կարելի տեսնել հեղինակի անունը);
- Գնումներ կատարեք թեկնածուների ստեղծած խանութներում, ծանոթքացեք ֆունկցիաներին և առկա խնդիրներին;
- Կատարողների առջև հեղինակային դիզայնի ստեղծման և CMS-ի զրոյից ծրագրավորման խնդիր դրեք։
- Վեբ ստուդիաներից խնդրեք ուղարկել գնառաջարկ՝ աշխատանքների և դրանց գնացուցակի մանրամասն թվարկմամբ;
- Անպայման հարցրեք երաշխիքային ժամկետի և ապագայում ձեզ սպասող ծախսերի մասին;
- Ցանկալի է, որ կատարողը մատուցի համալիր ծառայություններ՝ սպասարկման, SEO առաջխաղացման ուղղությամբ;
- Համադրելով ստացված ինֆորմացիան, գին-որակ հարաբերակցությունը, ֆիլտրեք ցանկը՝ այն հասցնելով 3-ի։
- Անձամբ հանդիպեք ընկերությունների ղեկավարներին և, հենվելով պրակտիկ տպավորության վրա, կատարեք վերջնական ընտրությունը։
Օնլայն խանութի ստեղծումը, ինչպես ցանկացած ծառայություն, ունի ինքնարժեք, որը կախված է անձնակազմի քանակից, փորձից, պրոֆեսիոնալիզմից, ընկերության ծախսած ժամանակից և հարակից ծառայությունների փաթեթից։ Նախքան մեծ զեղչերի թակարդում հայտնվելը, յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն կարող է վերլուծել, թե ինչպես է ձևավորվում խանութի ստեղծման ինքնարժեքը՝ նկատի ունենալով զբաղված մասնագետների քանակը՝
- Պրոյեկտ մենեջեր
- Վեբ-դիզայներ
- Ֆրոնտ Էնդ ծրագրավորող
- Բեք Էնդ ծրագրավորող
- Թեստավորող
Սա մինիմալ ցանկն է։ Ըստ պահանջարկի թիմում կարող են ընդգրվել SEO մասնագետ, կոնտենտ մենեջեր, քոփիռայթեր։ Բացի նախագծի վրա անմիջականորեն աշխատող անձնակազմից ընկերությունների գնագոյացման մեջ ընդգրկվում են այլ ծախսեր և եկամտային մաս ևս։
Ինտերնետ խանութի ֆունկցիաները
Ինտերնետ խանութի ֆունկցիաները ռեսուրսի ստեղծման մեթոդոլոգիայի առումով կարելի է բաժանել երկու խմբի՝ ստանդարտ տիպային խանութների ֆունկցիաներ և ամբողջությամբ զրոյից ծրագրավորվող անհատական լուծումներ ու մոդուլներ։
Ստանդարտ խանութներն ունենում են՝
- Տիպային կամ պատրաստի դիզայն (թեմփլեյթ);
- Ստանդարտ ադապտացում;
- Պատրաստի գործիքակազմով CMS;
- Կատալոգի և ֆիլտրերի ստանդարտ մոդուլներ;
- Ապրանքների և դրանց գների, մնացորդների կառավարում;
- Գնորդի սովորական գրանցում;
- Զամբյուղի համակարգ;
- Օնլայն վճարամիջոցներ;
- Սովորական որոնման մոդուլ;
- SEO գործիքներ ադմինում
- Ադմինիստրատորի մինիմալ անհարժեշտ գործիքներ։
Խանութի անհատական բարդ ծրագրավորումը թույլ է տալիս ունենալ՝
- Հեղինակային, տարբերվող դիզայն;
- Առանձին մոբայլ տարբերակի մակետներ՝ մոտեցված մոբայլ ափերի ոճին;
- Pixel perfect վյորստկա;
- CMS-ի ծրագրավորում զրոյից;
- Կատալոգների կառավարման անհատական լուծումներ;
- Տարատեսակ տեղեկատուների ստեղծում և կիրառում;
- Գույների, չափերի տարբաժանում նույն ապրանքի շրջանակում;
- Ապրանքների կառավարման ավտոմատացում;
- Էլաստիկ որոնման բարդ համակարգ;
- Գնորդների գրանցում սոց ցանցերով և sms հաստատմամբ;
- Գնումների արխիվ և ապրանքի վերադարձի ֆունկցիոնալ;
- Առաքման արժեքի հաշվիչի ինտեգրում;
- Հաշվապահական ծրագրի ինտեգրում (1С, ՀԾ և այլ);
- Գնումից առաջ հաշվապահական ծրագրից ակցիաների ստացում;
- Գների մնացորդների թարմացման rest api;
- Հաճախորդների բազայի կառավարման e-CRM ստեղծում;
- Հաշվետվությունների և անալիտիկայի գեներացում;
- Ադմինիստրատորների դերերի և լազորությունների կառավարում;
- Մարքեթինգային և պրոմո գործիքների առկայություն;
- Առևտրի քանակից և ծավալից կախված զեղչային մոդուլներ;
- Կուտակային համակարգերի ներդրում;
- SEO ատրիբուտների ավտոմատացում;
- Schema.org միկրո նշումների ինտեգրացիա;
- Google Business Merchant Center-ի հետ խանութի ինտեգրացիա:
Աստուդիո ընկերությունը թե տիպային, թե զրոյից անհատական օնլայն խանութների ստեղծումից հետո իրականացնում է ներքին SEO օպտիմալացում որոնողական համակարգերի համար, ձևավորում է կատալոգների էջերը և ինֆորմացիոն բաժինները, տրամադրում է 5 տարվա տեխնիկական երաշխիք։
Օնլայն խանութի ստեղծում զրոյից
Միջին գինը՝ 4,500,000֏
Օնլայն խանութի ստեղծումը զրոյից պահանջում է ոչ միայն ծրագրավորման համապատասխան լեզուների իմացություն, այլ նաև մեծ աշխատանքային փորձ, առևտրի ոլորտում թրծված պրոյեկտ մենեջեր և SEO առաջխաղացման մասնագետի առկայություն։ Թույլ մի տվեք ձեր բիզնեսը դարձնել փորձադաշտ, աշխատեք փորձառու, իրավաբանական պատասխանատվություն կրող վեբ ստուդիայի հետ։ Աստուդիո ընկերությունը պատրաստել է տասնյակ խանութներ ամենատարբեր ոլորտների համար։
Զրոյից օնլայն խանութի ստեղծման միջինացված գինը ներառում է՝
- Գլխավոր էջի հեղինակային վեբ-դիզայնի 3 տարբերակ
- Համաձայնեցված տարբերակի հիման վրա ներսի էջերի ստեղծում
- Մոբայլ տարբերակի դիզայնների ստեղծում
- CMS-ի ծրագրավորում զրոյից
- Մոբայլ ադապտացիայի ապահովում
- API-ների ինտեգրում
- Բազային ներքին SEO օպտիմալացում
- Կորպորատիվ էլ․ փոստի կարգավորումներ
- Տեխնիկական երաշխիք՝ 5 տարի։
Ապառիկ վճարման հնարավորություն մինչև 12 ամսվա ընթացքում՝ առանց բանկային միջնորդության և առանց հավելավճարների։
Օնլայն խանութի ստեղծման պրոցեսը կարող ենք բաժանել մի քանի փուլերի՝ սպրանքների կատալոգի ծրագրավորում, զամբյուղի մոդուլի և պատվերների ֆունկցիոնալի միացում, առաքման արժեքի հաշվիչի ստեղծում, վճարամիջոցների ինտեգրում, հաշվապահական ծրագրերի հետ (1С, ՀԾ) սինքրոնացում։