Պորտֆոլիո

Փակ աճուրդի համար կայքի ստեղծում

Website home page
Creation of a website for closed auctions

Ինչպե՞ս պատրաստել աուկցիոնային պորտալներ

Աուկցիոնային պորտալների պատրաստումից առաջ պետք է ընտրել օնլայն աճուրդի տեսակը, որով դուք պատրաստվում եք աշխատել, ապրանքախմբերը, որոնք պետք է վաճառվեն ձեր հարթակում և պորտալի բիզնես մոդելը։ Քանի որ բիզնես մոդելը պորտալների ստեղծման գործընթացում ամենակաևորն է, սկսենք դրանից։

Մինչ կայքի պատվիրելը դուք պետք է որոշեք, թե շուկայի որ հատվածին եք ներգրավելու, ինչ խնդիրներ եք լուծելու այցելուների համար, ինչպես եք «ստիպելու» օգտվել պորտալի ծառայություններից և ինչպես եք ապահովել անհրաժեշտ մուտքերը՝ կայքի պատրաստման, առաջխաղացման, գովազդի ուղղություններով ներդրված գումարները վերադարձնելու, եկամուտ ստանալու համար։

Այս խնդիրների պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է կազմել ստարտափի բիզնես մոդելը և մարկետինգային պլանը, որի հիման վրա էլ ծրագրավորման ընկերության մասնագետները պետք է գրեն ապագա սայթի տեխնիկական նկարագիրը՝ առաջարկելով անհրաժեշտ ֆունկցիոնալը։ Պոտենցյալ կատարողներին ուղարկելով բիզնես մոդելից ու մարկետինգային պլանից բխող պահանջները՝ դուք կպետք է ստանաք ոչ միայն անհրաժեշտ գնային առաջարկները, այլև ապագա կայքի ֆունկցիոնալ նկարագրերը։ Այսիպիսով, հնարավորություն կունենաք ստուգել կատարողի գիտելիքներն օնլայն աուկցիոնի (այլ նախագծերի դեպքում նույնպես կիրառելի է) աշխատանքի մասին, ձեր պատկերացումների համընկնումները և մոտեցման պրոֆեսիոնալիզմը։

  1. Մինչև ստարտափի ստեղծումը կազմեք բիզնես մոդելը
  2. Հստակ որոշեք ներդրումների վերադարձի աղբյուրները
  3. Պատկերացում կազմեք բոլոր հավանական ծախսերի մասին
  4. Կատարողին ընտրեք ըստ փորձի և կատարած աշխատանքների
  5. Պոտենցիալ կատարողներից ստացեք կոմերցիոն առաջարկները
  6. Ուսումնասիրեք և համեմատեք առաջարկվող ֆունկցիաները
  7. Որակական գնահատականից հետո միայն համեմատեք գները
  8. Ընտրեք լավագույն գնային առաջարկը համարժեք առաջարկներից
  9. Պահանջեք տեխնիկական նկարագրի կազմումը և պայմանագրի օրինակ։
Rating:5
(1025)

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր: