Նկարիչների պորտալ
Նկարիչների պորտալ: Պորտալը պատրաստել ենք անհատական տեխնիկական առաջադրանքով: Բաղկացած է մի քանի առանձին մասերից` կորպորատիվ սայթից, նկարիչների համար նախատեսված ապրանքների օնլայն խանութից, թանգարանների և պատկերասրահների տեղեկատուից, ունի նաև նկարիչների դպրոցի բաժին և նկարների կատալոգ` նկարիչների գրանցման և անձնական էջի հնարավորություններով:
- Ստեղծվել է՝ 2016թ.
- Կատարման ժամկետը՝ 60 օր
- Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, custom PHP
Նկարների կատալոգ
Պորտալն ունի նկարների կատալոգ՝ օրիգինալ դիզայնով։ Պորտալի կառավարման համար ստեղծել ենք երկու առանձին ադմին համակարգ (CMS): Ըստ պատվիրատուի ծրագրի, այս օնլայն բիզնեսը պետք է հետաքրքրի այցելուների մի քանի խմբեր՝ նկարիչներին, վարպետներին, պոտենցիալ խանութ-գործընկերներին և նկարչական դպրոցի աշակերտներին:
Պորտալի ստեղծման պրոցեսը
Մինչ պորտալի ստեղծման պրոցեսին անցնելը, մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հաճախորդի ցանկությունները և պահանջները, բիզնես-նախագիծը, առաջոդրվող խնդիրները և ապագայում պլանավորվող եկամտի աղբյուները: Ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին, ստեղծում ենք բիզնես պորտալի տեխնիկական առաջադրանքը, քննարկում և մշակում ենք հնարավորությունները, եթե անհրաժեշտ է, աշխատանքը բաժանում ենք մի քանի փուլերի, որպեսզի ավելի արագ ակտիվացնենք կայքը, սկսենք առաջխաղացումն ու զարգացումը:
Պորտալի բջջային տարբերակ
Պորտալի բջջային տարբերակի ստեղծումն իրականացրել են CSS Bootstrap տեխնոլոգիայի կիրառմամբ: Պորտալների պատրաստման պարագայում մոբայլ տարբերակի առկայությունն առավել քան կարևոր է հաճախորդներին չկորցնելու համար։
Բիզնես պորտալների պատրաստում
Ինտերնետ տեխնոլոգիաների կայծակնային զարգացման դարաշրջանում պահանջները մարկետինգի և մենեջմենթի նկատմամբ նույնպես փոփոխվում են։ Ինտերնետ գովազդի աճի դինամիկան ցույց է տալիս, որ հեռուստագովազդը, տպագիր գովազդը և բիզնեսի զարգացման դասական մեթոդները զիջել են դիրքերը։
Տեխնոլոգիաների զարգացումը ստիպում է գործարարներին ոչ միայն մտածել ստանդարտ բիզնես-կայքերի, ինտերնետ խանութների ստեղծման մասին։ Ինտերնետ դաշտում ակտիվ գործունեություն ծավալողները գիտեն՝ տարբեր ոլորտներում կան փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն չունեն պատվիրել սեփական ռեսուրսը և ստիպված են հայտարարություններ ու ապրանքներ տեղադրել տարատեսակ բիզնես պորտալներում։
Բիզնես պորտալների պատրաստումը, անհրաժեշտ ներդրումների և ճիշտ մենեջմենթի արդունքում, կարող է բավարարել հենց փոքր բիզնեսի գովազդվելու կարիքը։ Թվում է՝ նման բիզնես պորտալներով ինտերնետի հայաստանյան սեգմենտը հագեցած է, սակայն ուշադիր ուսումնասիրելու արդյունքում կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները՝
- Հայաստանում գրեթե չկան թեմատիկ պորտալներ
- Եղած ընդհանուր նշանակության ռեսուրսներից թոփային է մեկ-երկուսը
- Թոփային ռեսուրսների ծառայությունների գները 2021թ-ին բարձրացել են
- Բավարար ծավալով անվճար հնարավորություններ տվող կայքերը վաճառք չեն ավահովում
- Միջին գնային սեգմենտի արդյունավետ վեբ-ծառայություններ մատուցող պորտալները բացակայում են։
Ինչպե՞ս պատրաստել բիզնես-պորտալ
Առևտրային հարթակների, օնլայն ստարտաթերի, մարկետփլեյսերի, վեբ-պորտալների պատրաստման բարդությունը թաքնված է դետալներում։ Քանի որ այս տիպի կայքերում գրանցված օգտատերերն ունենում են տասնյակ ֆունկցիոնալ հնարավորություններ, վճարովի և անվճար ծառայություններից օգտվելու գործքիներ, անձնական կաբինետ, դրանց աշխատանքը պետք է լինի անթերի։
Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դիզայնին և կառուցվածքին։
- Ծրագրավորման ընթացքում հաշվի առնեք բարձր ծանրաբեռնվածության գործոնը։
- Կազմակերպեք UI/UX թեստավորում տասնյակ օգտագործողների ներգրավմամբ։
- Փորձեք ստեղծել ունիկալ առաջարկների փաթեթ։ Առանձնացեք մրցակիցներից։
- Նախապես վերլուծեք շուկայի մասնակիցներին և մշակեք մրցակցային գնային քաղաքականություն։
- Զբաղվեք նախագծի զարգացմամբ, SEO առաջխաղացմամբ ու բարելավմամբ անընդհատ։
Օգտագործողների պահանջմունքները ճիշտ հասկանալու, վերլուծելու դեպքում, եթե դուք կարողանաք ապահովել գերազանց սպասարկում, մրցակցային գներ, անհրաժեշտ գովազդային արշավներ, մոտավորապես 1-2 տարվա ընթացքում կարող եք ձեր եկամտաբեր տեղը զբաղեցնել ինտերնետ տիրույթում։