Կատալոգի բաժիններն ու էջերը բազմամակարդակ են։ Մոդուլի շնորհիվ ադմինիստրատորը հնարավորություն է ստացել ըստ անհրաժեշտության ստեղծել մեկ մակարդականոց բաժին և դրանում ավելացնել ապրանքներ կամ կատեգորիաների 2-3 մակարդակներ ստեղծել և դրանցում կազմակերպել ապրանքների կատալոգի ցուցադրումը։ Շինանյութերի կատալոգի համար կարևորել ենք նաև ապրանքների ցուցադրումը և կառավարումը։ Տեսականու տվյալների ներբեռնումը կազմակերպել ենք excel ֆայլի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ադմինին միանգամից ըստ բաժինների ներբեռնել հազարավոր ապրանքներ։
Կատալոգ սայթի ֆունկցիոնալ հնարավորությունները պետք է թույլ տան ադմինիստրատորին ճկուն կերպով կառավարել ցանկացած բաժին, էջ և կոնտենտ։ Զրոյից ծրագրավորված կայքերի առավելությունն էլ հենց նրանում է, որ հնարավորություն է տալիս իրականացնել և կյանքի կոչել պատվիրատուի ցանկացած քմահաճույք։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Աստուդիո ընկերությունն առաջարկում է օնլայն կատալոգների պատրաստում արտադրողների համար։ Նման հարթակը ոչ միայն տալիս է ձեր գործունեությունը և տեսականին դրական լույսի ներքո ներկայացնելու, գովազդելու հնարավորություն, այլև հեշտացնում է պատվերների ընդունման և մշակման գործընթացը։
Կատալոգ կայքեր ենք պատրաստում տարբեր ոլորտներում աշխատող ընկերությունների համար․ յուրաքանչյուրը՝ իր առանձնահատուկ ֆունկցիոնալ լուծումներով։