Կայքի ինֆորմացիոն էջերը ունեն միասնական կառուցվածք, ինչը թույլ է տալիս հեշտ կառավարել կոնտենտը, անհրաժեշտության դեպքում ադմին համակարգից ավելացնել բաժիններ, դրանքում ավելացնել էջեր, խմբագրել տեքստերը, բաներները, պատկերասրահները՝ առանց հատուկ տեխնիկական գիտելիքների։
Կայք պատվիրելիս հաճախորդին հաճախ վախեցնում է ռեսուրսի ապագա կառավարման հարցը։ Այն պատվիրատուները, ովքեր չեն առնչվել այդ հարցի հետ, կարծում են, որ պարտադիր է լինելու վարձել աշխատակցի կամ մշտապես վճարել փոփոխությունների համար։ Բազմաթիվ շաբլոնների պարագայում նման մտահոգությունները տեղին են։ WordPress, Joomla, ModX հայտնի պատրաստի CMS-ների պարագայում պահանջվում է ամուր նյարդեր և բավական ժամանակ սայթի խմբագրումով զբաղվելու համար։ Դա թույլ է տալիս պատվերի ստացման փուլում վեբ ստուդիաներին առաջարկել մեծ զեղչեր, հետագայում հաճախորդից պահանջելով վարձատրություն խմբագրումների և սպասարկման համար։ Քիչ չեն օրինակները, երբ ընկերություններն առաջարկում են 100% զեղչ կայքի պատրաստման համար՝ մեկ տարով սպասարկման պայմանագիր կնքելու դեպքում։
Ծրագրավորելով CMS-ը զրոյից, մենք ջանում ենք մաքսիմալ հեշտացնել կայքի կառավարման և խմբագրման պրոցեսը, ծրագրավորում ենք մատչելի և հասկանալի ադմին համակարգ։ Արդյունքում, օրինակ, սայթի կառավարման ուսուցումը տևում է ընդամենը 15-20 րոպե։
Արտադրողների տեսականու կատալոգի պատշաճ ներկայացումը կարևոր դեր է խաղում գործընկերներին և հաճախորդներին գրավելու համար։ Այս կայքի համար մենք պատրաստել ենք մինի-կատալոգ՝ սերմերի մասին ամբողջական ինֆորմացիայի ներկայացման և պատվերների ստացման հնարավորությամբ։
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։
Ինչի՞ համար է անհրաժեշտ անհատական կայքի պատրաստումը։ Եթե կան բավարար միջոցներ էքսկլյուզիվ սայթ պատվիրելու համար, դեռ չի նշանակում, որ այն ձեզ պետք է։ Մինչ կայք պատվիրելը պետք է պատասխանել մի քանի հարցի։
Գնահատո՞ւմ եք սեփական ժամանակը, նյարդերը և ֆինանսները։ Ցանկանո՞ւմ եք ստանալ երկարաժամկետ լուծումներ։ Այդ դեպքում ձեր կայքի ստեղծումը վստահեք պրոֆեսիոնալ և փորձված ընկերությանը։