Ֆոտոստուդիայի կայք պորտֆոլիո
Ֆոտոստուդիայի կայք պորտֆոլիո: Ունի կատարված աշխատանքների բաժիններ, օնլայն մրցույթների կազմակերպման, քվեարկության և այլ հնարավորություններ: Ադմինիստրացիոն համակարգը պատվիրատուին թույլ է տալիս ամբողջովին կառավարել բաժինները և էջերի կոնտենտը, ստանալ օնլայն պատվերներ և կայքեր կայքից։
- Ստեղծվել է՝ 2015թ.
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Codeigniter
Ծառայությունների կատալոգ
Կայք-պորտֆոլիոյում կարևոր է ծառայությունների և աշխատանքների պատշաճ ներկայացումը։ Պրակտիկայում երբեմն շատ լավ աշխատանքներ ունեցող վարպետը, անորակ լուսանկաների տեղադրման պատճառով չի ստանում բավարար հայտեր կայքից, իսկ գեղեցիկ, սակայն գողացաց պորտֆոլիոյով սայթն ունենում է ավելի շատ պատվիրատուներ։ Մենք չենք քարոզում այլոց աշխատանքների լուսանկարները պատճենել սեփական կայքում, ընդամենը նշում ենք, որ աշխատանքները ներկայացնելիս լուսանկարների որակն առաջնային տեղ ունի։
Ձեր բիզնեսի առաջխաղացումը ձեր ձեռքերում է: Անհրաժեշտ է մտածել և վարել ճիշտ մարքեթինգային քաղաքականություն: Պատրաստելով կայք, ստանալով օպտիմալացումը, կազմակերպելով առաջխաղացում որոնողական համակարգերում և գովազդ արշավները, սակայն չապահովելով որակյալ կոնտենտ, բաց կթողնեք հավանական պատվիրատուներին:
Գների բաժին
Առանց CMS շաբլոնների կիրառման այս ռեսուրսը մեզ հնարավորություն տվեց ստանալ բազմաֆունկցիոնալ ադմին համակարգ և ապահովել նրա անխափան աշխատանքը: Կառավարման համակարգում մենք հնարավորություն ենք տվել խմբագրել բոլոր բաժինները, էջերը, ավելացնել կամ ջնջել դրանք, ստեղծել պատկերասրահ և փոփոխել բոլոր էջերը՝ ելնելով ընկերության ընթացիկ պահանջից:
Պորտֆոլիոյի բջջային տարբերակ
Պորտֆոլիո-կայքի բջջային տարբերակի բոլոր էջերի կարգավորումները կատարվել են Bootstrap տեխնոլոգիայի միջոցով: