Website home page
Construction & building materials website
Պորտֆոլիո

Շինարարական կայք-կատալոգ

Շինարարական ծառայությունների և նյութերի կայք-կատալոգ: Սայթն ունի ունիվերսալ կառավարվող ապրանքների կատալոգ, ֆիլտրեր, ակցիաների մոդուլներ, նորույթ և ծառայությունների համար նոր բաժիններ և ինֆորմացիոն էջեր ավելացնելու հնարավորություն: CMS-ը պատրաստված է զրոյից, կատարվել է կայքի ներքին օպտիմալացում։

  • Ստեղծվել է՝ 2018թ.
  • Կատարման ժամկետը՝ 30 օր
  • Կայքի տեսակը՝ կայք կատալոգ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, PHP, MVC
Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Եթե վաճառում եք շինարարական ապրանքներ, մատուցում եք ծառայություններ կամ աշխատում եք շինարարության ոլորտում, ապա մենք կարող ենք ձեզ համար ստեղծել կորպորատիվ կայքեր, շինարարական կայք-կատալոգներ, ինտերնետ խանութներ զրոյից: Աշխատանքի սկզբում ծանոթանում ենք հաճախորդի գործունեությանը, ոլորտի պահանջներին, մտածում և ստեղծում ենք գրավիչ դիզայն, ֆունկցիոնալ լուծումներ, որպեսզի հնարավորինս հեշտացնենք կայքից օգտվելու գործընթացը և ավելացնենք հաճախորդների քանակը: Մենք սերտորեն համագործակցում ենք պատվիատուների հետ, որպեսզի կարողանանք ստեղծել շինարարական ապրանքների վաճառքի համար բոլոր անհրաժեշտ մոդուլները:

Ծառայությունների էջ

Կատալոգ կայքի, ինտերնետ խանութի պատրաստումից հետո, բոլոր ստուգումները ռեալ ռեժիմում անցկացնելու համար հաճախորդի համաձայնությամբ կայքը տեղադրում ենք հոսթինգում և ակտիվացնում ենք թեստային դոմենի ներքո: Այնուհետև ամբողջությամբ ստուգում ենք ռեսուրսը: Արդյունքում ստանում ենք որակյալ, կատարյալ գործող ինտերնետ խանութ: Իհարկե, չենք մոռանում կայքի կոնտենտի և SEO օպտիմալացման մասին:

Websites pages 1
Services
Mobile website
Mobile configurations

Բջջային կարգավորումներ

Բջջային կարգավորումները կատարվել են մանրակրկիտ, որպեսզի հետադարձ կապի բոլոր տեսակները, հաշվիչը, պատվերների գրանցումը ճիշտ աշխատեն բոլոր տեսակի սարքավորումների համար: Մոբայլ տարբերակը պատրաստել ենք Բութսթրափ տեխնոլոգիայով։

Mobile website 2
Mobile version

Ինպե՞ս ենք պատրաստում կայքերը

Եթե դուք արդեն որոնողական դաշտում հավաքել եք կայքերի պատրաստում, պատվիրել ինտերնետ խանութ բանալի բառերը, ուսումնասիրել եք վեբ-ստուդիաների (web studia) առաջարկները, ապա արդեն նկարել եք՝ մեր գները միջին հայաստանյան գներից բարձր են։ Առաջանում է բնական հարց՝ ինչո՞վ են առավել Աստուդիո ծրագրավորման ընկերությունում ստեղծված ռեսուրսները, ինչի՞ համար է պատվիրատուն վճարում ֆրիլանսերների հայտարարած բյուջեից գրեթե կրկնակի ավելի։

  • Կայքի դիզայնը

Էժան լուծումների դեպքում՝ հիմնականում դուք դիզայնն ընտրում եք պատրաստի օրինակներից (միջին գները՝ 1-50$) կամ հույսը դնում եք անձորձ մասնագետի լուծումների վրա։ Ընդունելով կայքի պատրաստման պատվերը, մենք նկարում ենք անհատական դիզայն, ձևավորումը կատարում ենք ըստ բրենդբուքի, եթե չունեք լոգոտիպ, ստեղծում ենք այն։ Պատրաստում ենք մի քանի տիպի մակետ, ըտրում եք, քննարկում ենք, ստանում ենք իդեալական արդյունք։

  • Ծրագրավորում զրոյից

Էժան կայքերի պարագայում՝ մասնագետի ժամանակի խնայողությունը հիմնականում կատարվում է պատրաստի CMS-ների (content management system) օգտագործման արդյունքում։ Այստեղ կա 2 տարբերակ՝ կամ բարձր վարձատրվող ծրագրավորողն աշխատում է շաբլոնի վրա, ծախսում է մինիմալ ժամանակ և բյուջե, կամ վստահում եք junior ծրագրավորողին և խնայողությունների դիմաց ծախսում եք ձեր առողջությունը։ Աստուդիո վեբ ստուդիայի թիմը CMS-ները ծրագրավորում է միայն զրոյից, նախագծերի վրա աշխատում են միայն փորձված մասնագետներ։

  • Համալիր ծառայություններ

Կայքերի պատրաստում հասկացության տակ վեբ ստուդիաները հիմնականում նկատի ունեն դիզայնի, ծրագրավորման, կայքի՝ հոսթինգում տեղադրելու և դոմենին միացնելու ծառայությունները։ Այլ աշխատանքները ենթադրում են հավելյալ վարձատրություն։ Աստուդիո ընկերությունը բոլոր անհրաժեշտ ծառայությունները մատուցում է միասնական պայմանագրով՝

  1. Տեքստերի կազմում
  2. Կայքի ձևավորում
  3. SEO օպտիմալացում
  4. Տեխնիկական սպասարկում։

Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։

Մի թող վաղվան այն, ինչը կարող ես սկսել այսօր:

Rating:5
(1005)