Կայքի ստեղծում մոբայլ տարբերակով
Ռուսական Главстрой ընկերության համար նախատեսված շինարարական կայքի ստեղծում մոբայլ տարբերակով՝ MVC, OOP տեխնոլոգիաների կիրառմամբ: Ունի դինամիկ բաժիններ՝ ենթաբաժիններ ավելացնելու հնարավորությամբ: Բոլոր ստանդարտ և ոչ ստանդարտ էջերն ունեն գործիքներ՝ մետա տեգերի կարգավորումների և մնացած SEO բաղադրիչների օպտիմալացման համար:
- Ստեղծվել է՝ 2018թ.
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, PHP, MVC, OOP
Շինարարական կայքի կառուցվածքը
Շինարարական կայքի կառուցվածքը հնարավորություն է տալիս լիովին կառավարել ոչ ստանդարտ էջերը, անհրաժեշտության դեպքում ստեղծել ստանդարտ բաժիններ, նրանցում ավելացնել անսահմանափակ քանակությամբ էջեր և խմբագրել դրանք: Կայքի պատրաստման ընթացքում որոշվել է չօգտագործել framework և ադմին համակարգը ծրագրավորվել ենք MVC տեխնոլոգիայի կիրառմամբ: Այս ձևով մենք հնարավորություն ենք տալիս ապագայում ստեղծել նոր բաժիններ և ծառայությունների ենթաբաժիններ, ավելացնել տեքստեր, պատկերասրահ, խմբագրել ողջ պարունակությունը, գործունեության զարգացման հետ զուգընթաց իրականացնել ցանկացած փոփոխություններ:
Շինարարական տեխնիկայի վարձակալության բաժին
Տեխնիկայի վարձակալության համար ստեղծվել է ոչ ստանդարտ կառուցվածքով բաժին: Այստեղ հաճախորդը կարող է ավելացնել հատուկ տեխնիկայի կատալոգ, լրացնել նկարագրությունը, բնութագիրը և նշել յուրաքանչյուրի գինը: Հատուկ տեխնիկայի կատալոգը հնարավոր է նայել և՛ ըստ բլոկների, և՛ ըստ շարքերի:
Բջջային տարբերակ
Այս կայքի բջջային տարբերակը ստեղծվել է Bootstrap 3.5 տեխնոլոգիայի հիման վրա: Պլանշետների և սմարթֆոնների համար ստեղծվել է առանձին դիզայն՝ մենյուն և այլ ատրիբուտներն ավելի հարմարավետ դարձնելու համար: