Website home page
Online shop
Պորտֆոլիո

Տնտեսական ապրանքների վաճառքի կայք

Տենտեսական ապրանքների վաճառքի կայքի պատրաստում Casadel Store խանութների ցանցի համար։ Հարթակն ունի բաժինների/ենթաբաժինների դինամիկ մենյու, ֆիլտրերի ստեղծման մոդուլ, ապրանքների մանուալ և ավտոմատ կառավարման հնարավորություն, 1C ծրագրի հետ ինտեգրացիա, գնորդի անձնական կաբինետ, առաքումների տարբեր տեսակների գնի հաշվիչներ, օնլայն վճարամիջոցներ և առաքումների կարգավիճակների կառավարման մոդուլ։

  • Ստեղծվել է՝ 2022թ․
  • Կատարման ժամկետը՝ 120 օր
  • Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
  • Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap5, JS, jQuery, MVC Laravel
Դիտել կայքը

Ցանկանո՞ւմ եք ստեղծել այսպիսի կառուցվածքով կայք։ Նախագծի քննարկման համար ուղարկեք հայտ։

Արդյունքում կստանաք հիմնավորված գներ, ռեալ ժամկետներ և որակյալ սպասարկում։

+374(99)35-50-05

Ուղարկել պատվեր
Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Ապրանքների կատալոգը հնարավորություն է տալիս ներբեռնել տեսականին ադմինից՝ մանուալ ռեժիմով, ներմուծել excel ֆայլի միջոցով՝ ինչի արդյունքում համակարգն ըստ կատալոգի բաժինների գեներացնում է ապրանքների քարտերը, և ստանալ ամբողջ նոր նոմենկլատուրան 1C ծրագրից՝ հետագա խմբագրման և ինֆորմացիայի ավելացման հնարավորությամբ։

Օգտվողների համար կատալոգն ունի ըստ բաժինների և մինչև եռամակարդակ ենթաբաժինների տեսականին դիտելու, ֆիլտրելու, սորտավորելու հնարավորություն։

1C ինտեգրացիա

1C (կամ այլ հաշվապահական ծրագրի) ինտեգրացիան մեծ տեսականի ունեցող խանութներում ժամանակի խնայողության և արդյունավետ բիզնես վարելու համար դարձել է պարտադիր պահանջ։ Նման ինտեգրացիաները տեղի են ունենում հաշվապահական ծրագրի կողմում վեբ սերվիսի ստեղծմամբ, որն ապահովում է անհրաժեշտ տեսականու, դրանց գների և մնացորդների պարբերական տրամադրումն օնլայն խանութին։ Կամ կայքի կողմում մենք ենք պատրաստում վեբ-սերվիսը, որը ստանում է նոմենկլատուրայի ինֆորմացիան՝ լոգին գաղտնաբառի միջոցով դինելով մեր հատկացրած url հասցեներին։

Պատվերների և գնումների համար կատարվում է հակառակ ուղղությամբ գործընթաց՝ կայքն է ծրագրին ուղարկում համապատասխան ինֆորմացիան և, օրինակ, ՀԴՄ կտրոն տպելու հրամանը։

Websites pages 1
1C integration
Mobile website
Mobile version of the store

Խանութի մոբայլ տարբերակը

Օնլայն խանութի մոբայլ տարբերակի հարմարավետության կամ անհարմարության փաստն ուղիղ ազդեցություն ունի կատարվող պատվերների և գնումների քանակի վրա։ Այդ պատճառով ցանկցած խանութ պատրաստելուց հետո մեր թիմը հավաքում է պատվիրատուի արձագանքները, օգտագործողների ուղարկած վիդեոները, դիտողությունները և, վերլուծելով դրանք, կատարում է շտկումներ։

Mobile website 2
Mobile version

Ծրագրային ինտեգրացիան վաճառքի կայքերում

Ծրագրային ինտեգրացիան վաճառքի կայքերում թույլ է տալիս ավտոմատիզացնել բազմաթիվ գործողություններ, խնայել անձնակազմի աշխատաժամանակը, ապահովել օպերատիվություն և զերծ մնալ մարդկային գործոնով պայմանավորված սխալներից։

Ի՞նչ տիպի ինտեգրացիաներ են անհրաժեշտ օնլայն խանութներին՝

  1. Ստանդարտ նախագծերում ամենաբարդը հաշվապահական ծրագրերի (1C, ՀԾ, Haysell) ինտեգրումն է;
  2. Հատուկ ուշադրություն է պահանջում նաև վճարամիջոցների և էլեկտրոնային դրամապանակների ինտեգրացիան (Visa, Master, Idram, Telcell, Юmoney՝ նախկին Яндекс.Деньги);
  3. Գրանցումների օպտիմալ տարբերակ է ապահովում բջջային հեռախոսահամարի հաստատումը ավտոմատ SMS հաղորդագրության միջոցով;
  4. Ավտոմատ ծանուցումների համար երբեմն կարիք է լինում օգտագործել նամակ ուղարկող սերվիսներ (օրինակ՝ Mailchimp);
  5. Գնորդների բազաների կառավարման և մարկետինգային նպատակներով օգտագործման համար կամ որպես հավելյալ ծառայություն պատրաստում ենք eCRM, կամ կատարում ենք կողմնակի ծրագրի հետ ինտեգրացիա։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: