Website development and promotion

Կայքերի ծրագրավորում և առաջխաղացում

Կայքերի ծրագրավորումն ու առաջխաղացումը ստեղծագործական աշխատանք է: Պատվիրատուների և պատրաստողների հիմնական խնդիրը նման համագործակցության դեպքում պարտականությունների հնարավոր չիրագործումն է: Պատվիրատուն մտածում է ժամկետի չպահպանման, որակի հարցերի մասին, իսկ պատրաստողն անհանգստանում է աշխատանքի ավարտից ու ողջ վճարումներից հետո պատվիրատուի ոչ ադեկվատ պահվածքի մասին:

Կայքի պատրաստման պայմանները

Կայքի ծրագրավորման պայմանները մեզ մոտ շատ թափանցիկ են: Astudio ընկերությունը բրիֆի (brief) հիման վրա կայքերի ստեղծման համար պատրաստում է տեխնիկական առաջադրանք, որտեղ ֆիքսվում են պատվիրատուի ցանկություններն ու գործառույթների նկարագիրը: Փոխհամաձայնությունից հետո տեխնիկական առաջադրանքը հաստատվում է պատվիրատուի կողմից: Այդ հիմքով ստեղծվում է էջերի մակետը: Մակետը և տեխնիկական առաջադրանքը պայմանագրի անխզելի մասն են համարվում: Վեբ-դիզայնի որակը, ադապտիվ HTML ծրագրավորումը յուրաքանչյուր կայքի հիմնկաան բաղադրամասն են: Ի վերջո այցելուի մոտ առաջնահերրթ հենց տեսողական տպավորությունն է ձևավորվում: Մեր ընկերության դիզայներները հանգամանորեն են մոտենում յուրաքնաչյուր ծրագրի աշխատանքին՝ առավելագույն արդյունքին հասնելու համար ներդնելով ողջ հմտություններն ու ստեղծագործական մտածողությունը: Մշակում են բացառապես ինքնատիպ դիզայն՝ «մոտ չգնալով» պատրաստի շաբլոնների կիրառմանը:

Ծրագրավորման որակը ամենացավալի թեմաներից է ոչ միայն Հայաստանում: Այսօր համացանցը լի է արագ պատրաստված, անորակ, միանման մշակումներով: Մենք որոշում ենք ռեսուրսի գլխավոր ուղղությունը, ձևավորում ռեսուրսի ընդհանուր կոնցեպցիա, այնուհետև որոշում ենք գործառույթների հետ կապված հարցերը՝ առավելագույնս համապատասխանեցնելով օգտատերերի պահանջմունքներին: Ծրագրավորումն իրականացվում է զրոյից՝ առանց պատրաստի CMS շաբլոնների կիրառման, ինչն օգնում է մշակման բարձր որակ ապահովել:

Մեր գլխավոր նպատակը հիշվող նախագծի ստեղծումն է՝ առավելագույնս համապատասխանեցված որակի չափանիշների բոլոր պահանջմունքներին: Յուրաքանչյուր կայք մասնագետների ողջ խմբի ստեղծագործական աշխատանքի արդյունքն է:

Առաջխաղացման ծառայությունների որակը

Այսօր համացանցը լի է տարբեր պորտալներով և ինտերնետ-խանութներով: Քիչ թե շատ հաջողակ ընկերությունն ունի իր սեփական կայքը: Սակայն միայն սեփական էջ ունենալը բավարար չէ, պետք է ստիպել նրան աշխատել, եկամուտ բերել, որպեսզի չկորի մրցակիցների մոտ:

Դա ամիսներ պահանջող, ոչ այդքան հեշտ գործընթաց է: Մեծ նշանակություն ունի առաջխաղացման որակը, չէ որ ոչ պրոֆեսիոնալ SEO-ն կարող է նույնիսկ վնասել: Այդ իսկ պատճառով տվյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ է դիմել մասնագետներին: Astudio ընկերությունը հաջող կերպով Հայաստանում զբաղվում է կայքերի առաջխաղացմամբ: Մենք մեր հաճախորդներին երաշխավորում ենք ծառայությունների բարձր որակը:

Ցանկանո՞ւմ եք ստեղծել նոր նախագիծ։ Եկեք քննարկենք այն։ Դուք կլսեք հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։

WhatsApp

Օգտակա՞ր էր այս հոդվածը

1938 08.08.2015

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: