How to Make Money with an E-Commerce Website

Ինչպե՞ս վաստակել օնլայն խանութի միջոցով

2982 08.02.2018

Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտն արագ տեմպերով աճում է՝ թույլ տալով վաստակել օնլայն խանութների կամ առևտրային հարթակների միջոցով: Ինչպե՞ս վաստակել օնլայն խանութի միջոցով հարցը հիմա բարձրացնում են ոչ միայն օֆլայն բիզնես, օրինակ, առևտրային կետ ունեցողները, այլև անհատները, ովքեր կազմակերպչական ջիղի շնորհիվ կարողանում են երրորդ անձնաց ապրանքը հաջողությամբ վաճառել՝ գտնելով պոտենցիալ գնորդների։

Առցանց առևտրի ծավալի աճի տեսությունների օգտին խոսում են հետևյալ գործոնները՝

  • Կտրուկ ավելացել են վճարային քարտերի օգտագործմամբ գործարքները։
  • Զարգացած երկրներում անկանխիկ վճարումների ցուցանիշը 33-61% է, իսկ մեր երկրում մի քանի անգամ քիչ: Այսինքն, աճելու տեղ շատ ունենք։
  • Հայաստանում առցանց առևտրի աճի ծավալը 5 տարվա հեռանկարում զույգ թվերով է գնահատվում:

Չնայած դրական աճին՝ կան գործոններ, որոնք խանգարում են զարգացմանը՝

  1. Ձեռնարկատերերի մեծամասնությունը նախընտրում է աշխատել միայն շուկայի օֆլայն հարթակում, տեղեկատվության բացակայության պատճառով չի վստահում նորագույն տեխնոլոգիաներին:
  2. Առցանց առևտրի համար բացակայում են առանձին իրավական նորմերը կամ գործունեության համընդհանուր կանոններ սահմանված չեն:
  3. Բացակայում է անկեանխիկ գործարքները խրախուսող հստակ պետական քաղաքականությունը:

Ինչպե՞ս ստեղծել որակյան ինտերնետ խանութ

Ինչպե՞ս ստեղծել որակյան ինտերնետ խանութ։ Եթե ցանկանում եք 2-3 տարի անց ևս շարունակել բիզնեսում մնալ, դուք պարտավոր եք ձեր գործունեությունը զարգացնել համացանցում: Հակառակ դեպքում կգա ժամանակը, և դուք կնկատեք, որ հիանալի հնարավորություն եք բաց թողել:

Սակայն օնլայն խանութ (online xanut) ունենալու մտադրությունը և ֆինանսների առկայությունը դեռ գործի կեսն է։ Անհրաժեշտ է ճիշտ ընտրել վեբ-ծրագրավորման ընկերությունը, ճիշտ առաջադրել խնդիրները, ստանալ որակյալ ռեսուրս և, իհարկե, ամենօրյա ռեժիմով զբաղվել սեպական կայքի զարգացմամբ։

  • Ուսումնասիրեք մրցակիցներին, գտեք ձեր թերությունները: Պոտենցիալ գնորդների վստահությունը ստանալը և ուշադիր մոտեցումը մրցակցային առավելություններ են տալիս:
  • Ստեղծեք ինքնատիպ առևտրային առաջարկ, մտածեք սեփական բոնուսային համակարգը, կուտակային ծրագրերը: Օնլայն խանութի ստեղծումն անիմաստ է առանց մարքետինգային քաղաքականության:
  • Հագեցրեք օնլայն խանութը օգտակար ֆունկցիաներով ու գործիքներով, լավ վերահսկեք սպասարկող անձնակազմի աշխատանքը: Ոչ հարմար կայքի պատճառով պատվերների 38%-ը գնումների չի վերածվում, ոչ պրոֆեսիոնալ օպերատորի պատճառով հաճախորդների 50%-ը գնում է մրցակիցների մոտ: Կազմեք սպասարկման պլանը՝ սկսած հայտերի ընդունումից մինչև արտադրանքի առաքումը գնորդին։

Կայք մշակողի ընտրության չափանիշները

Նախքան ինտերնետ խանութը պատրաստող հավանական թեկնածու-ընկերություններին ընտրելը և անհաջողության պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելը, ձեռնարկեք մի քանի նախապատրաստական միջոցներ։

  1. Կայք ստեղծելիս պետք է աշխատել իրավաբանական անձանց հետ: Վստահության կաևոր չափանիշ է աշխատանքի նվազագույնը եռամյա փորձը:
  2. Վեբ ստուդիա որոնելիս առավել ուշադիր ուսումնասիրեք որոնողական համակարգերի առաջին տասնյակում հայտնված (չհաշված վճարովի գովազդային արդյունքները) կազմակերպություններին:
  3. Պետք չէ օնլայն խանութը մշակել պատրաստի անվճար CMS շաբլոնների հիման վրա: Դուք շատ լավ գիտեք, թե որտեղ է գտնվում անվճար պանիրը:
  4. Ինքներդ զանգահարեք կայք ստեղծող թեկնածու-ընկերության հաճախորդներին, լսեք օբյեկտիվ կարծիքներ սպասարկման որակի մասին:
  5. Խնդրեք կազմել նախագծի տեխնիկական առաջադրանքը և կայքի ընդհանուր կառուցվածքի նկարագրությունը:
  6. Ուշադիր եղեք փաստաթղթերի ու պայմանագրերի նկատմամբ: Պահանջեք բոլոր խոստումները ներառել պայմանագրում:
  7. Մի խնայեք գումարը և վճարովի հիմունքներով կամ ծանոթների միջոցով հավանական կատարողի մեկ-երկու աշխատանք ստուգման ենթարկեք։

Վերոթվարկյալ կետերը որակյալ առցանց խանութ ստեղծելու պահանջների միայն մի մասն են:

  1. Հատկապես ինչպիսի՞ն պետք է լինի ձեր օնլայն խանութը:
  2. Ի՞նչ խաղանիշեր կարելի է օգտագործել գնորդներ ներգրավելու համար:
  3. Ինչպե՞ս բարձր դիրք գրավել որոնողական համակարգերում:

Այս և նման այլ հարցերին մենք կարող ենք պատասխանել միայն ձեր բիզնեսի առանձնահատկություններին ծանոթանալով: Գրեք կամ զանգահարեք մեզ, և մենք կլուծենք ձեր բոլոր խնդիրները:

Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։

Rating:5
(41)

Օգտակա՞ր էր այս հոդվածը