Պլաստիկ վիրաբույժի կայք
Պլաստիկ վիրաբույժի կայքի պատրաստում զրոյից: Ունի ունիվերսալ ադմինիստրացիոն համակարգ, բաժիններ ավելացնելու հնարավորություն, կատարված աշխատանքների պորտֆոլիո և բոլոր էջերի ամբողջական խմբագրում: Սայթն ունի նաև առանձին բջջային տարբերակ: Աստուդիոն բացի կայքի ծրագրավորումից, այն հագեցրել է անհրաժեշտ ինֆորմացիայով և իրականացրել է ներքին SEO օպտիմալացում:
- Ստեղծվել է՝ 2011թ.
- Կատարման ժամկետը՝ 20 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS3, Bootstrap, custom PHP
Ծառայությունների էջ
Աստուդիո ընկերության կողմից պատրաստված կայքերը համապատասխանում են ծրագրավորման ժամանակակից պահանջներին և ստանդարտներին: Մենք աշխատում ենք «մաքուր» ծրագրավորման կոդերով, պատրաստում ենք հեղինակային դիզայն՝ առավելագույնս ընդգծելով ձեր ընկերության առավելությունները մրցակիցների նկատմամբ: Կառավարման համակարգն (CMS) ունի հարմարավետ, հասկանալի ինտերֆեյս, որը հնարավորություն է տալիս պատվիրատուին հեշտությամբ և ինքնուրույն խմբագրել կոնտենտը:
Կատարված աշխատանքներ
Մենք բիզնեսի համար ստեղծում ենք կայքեր միայն անհատական պատվերով՝ առանց պատրաստի շաբլոնների կիրառման: Արդյունքում, պատվիրատուն ստանում է ռեսուրս, որը զերծ է կախվածությունից տարատեսակ լիցենզիաներից, ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, հեշտ կառավարելի է։
Բջջային տարբերակ
Այս նախագծի համար ստեղծվել է առանձին բջջային տարբերակ m.setplastic.ru, որը հնարավորություն է տալիս հիմնական տարբերակից անկախ կառավարել էջերը:
Կայքերի պատրաստում առողջապահական ոլորտի համար
Առողջապահական ոլորտի և բժիշկների համար կայքերի ստեղծումը միտված է ոչ միայն նոր հաճախորդներ գրավելուն, այլև օգնում է մշտական կապ պահպանել պացիենտների հետ։ Առողջապահական կայքերին ներկայացվող պահանջները կարգավորվում են համապատասխան ոլորտի հրամաններով։ Փաստաթղթերով նախանշված են այն բաժիններն ու ինֆորմացիան, որոնց պարտադիր պետք է առկա լինեն այս ոլորտի ռեսուրսներում։