Լրատվական կայքի պատրաստում
Ինֆորմացիոն-ժամանցային բնույթի լրատվական վեբ-կայքի պատրաստում զրոյից։ Ռեսուրսը ծրագրավորել ենք հաշվի առնելով այցելությունների բարձր ծանրաբեռնվածության հավանականությունը և տվյալների բազայի մեծ ծավալը։ Ինֆորմացիոն պորտալի համար ստեղծել ենք մինիմալիստական դիզայն և կատարել ենք բարդ վյորստկա։ Կառավարման համակարգը թույլ է տալիս ստեղծել նորությունների բաժիններ և ենթաբաժիններ, կառավարել նորությունների ցանկը, ավելացնել խմբագիրներ և լրագրողներ։ Լուսանկարների հեղինակային իրավունքները չխախտելու համար ավելացրել ենք հեղինակներին և աղբյուրները նշելու հնարավերություն։
- Ստեղծվել է՝ 2019թ․
- Կատարման ժամկետը՝ 90 օր
- Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
- Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS Bootstrap, PHP, CodeIgniter
Լրատվական կայքի կառուցվածքը
Լրատվական կայքի կառուցվածքը պետք է լինի պարզ և հասկանալի։ Դրա համար մենք պատրաստել ենք դասական մենյու, որտեղ բացի բաժիններց ցուցադրվում է դրանց վերջին նորությունները։ Կատեգորիաներում ստեղծել ենք կառավարվող նորությունների ցանկ։ Ադմինիստրատորը կարող է որոշել նորությունների տեղաբաշխման հերթականությունը, ակտուալությունը, թոփերը։ Հոդվածների ներքին էջերը դասական գործիքներից բացի ունեն ֆիլտրի դեր խաղացող փեգերի համակարգ, ֆոտոների կառավարման մոդուլ՝ հեղինակային իրավունքի նշմամբ յուրաքանչյուրի համար։
Նորությունների կառավարման համակարգ
Նորությունների կառավարման համակարգը լրատվական սայթերի կարևորագույն գործիքն է։ Այստեղ կարևոր է ոչ միայն ունենալ ֆիլտրներով նորությունների ցանկ։ Խմբագիրների աշխատանքը հեշտացնելու համար ստեղծել ենք յուրաքանչյուր հոդվածի ստատուսների համակարգ։ Գործիքը թույլ է տալիս ավելացնել նորություն առանց կայքում հրապարակման, ռեալ ժամանակում կատարել ուղղումներ, ուղարկել ստուգման և հաստատման, պլանավորել հրապարակման օրը և ժամը։ Ադմին համակարգը թույլ է տալիս նաև ավելացնել լրագրողների՝ նորությունների ավելացման տարբեր լիազորություններով։
Լրատվականի մոբայլ տարբերակը
Ըստ վիճակագրության, լրատվական սայթերի մոբայլ տարբերակն ապահովում է ընդհանուր տրաֆիկի ավելի քան 65 տոկոսը։ Այսինքն, չունենալով մոբայլ տարբերակով հարմար և արագ աշխատող ռեսուրս, դուք կկորցնեք պոտենցյալ այցելուների կեսից ավելիին։
Ինչի՞ց սկսել լրատվական սայթի պատրաստումը
Ինչի՞ց սկսել լրատվական սայթի պատրաստումը։ Լրատվական կայքի պատրաստումը, նագածումից մինչև ծրագրավորում, ունի աշխատանքի կազնակերպման իր առանձնահատկությունը։ Ինֆորմացիոն սայթերը նախագծելիս պետք է հաշվի առնել բարձր ծանրաբեռնվածության գործոնը և տվյալների բազաների հետ աշխատանքը կազմակերպել այնպես, որ նույնիսկ հարյուր հազարավոր էջերի առկայության և բարձր հաճախելիության պարագայում ռեսուրսը շարունակի աշխատել արագ։
Ի՞նչ գործոններ պետք է կարևորել լրատվական կայք ստեղծելիս՝
- Հարմար և հասկանալի կառուցվածք
- Մոբայլ տարբերակի առկայություն
- Բազաների ճիշտ նախագծում
- HTML կոդի օպտիմալ կառուցվածք
- Արագագործություն և անվտանգություն
- Բրաուզերների հետ համատեղելիություն
- Կոնտենտի կառավարման լիարժեք գործիքներ
- Լրագրողների և խմբագիրների համար ֆունկցիոնալ
- Հզոր CMS-ի ծրագրավորում զրոյից
Լրատվական սայթերի համար կարևոր գործոնները
Աստուդիո ընկերությունում պատվիրելով լրատվական սայթ, դուք կարող եք վստահ լինել, որ աշխատանքի ընթացքում մենք հաշվի կառնենք նման ռեսուրսների համար կարևոր բոլոր գործոնները։
- Նախ կպատրաստենք էջերի մակետները, կքննարկենք բոլոր դետալները և ձեր ինֆորմացիոն կայքի համար կստեղծենք UI/UX դիզայնի օրինակները։ Համաձայնեցված դեսքթոփ դիզայն մակետների հիման վրա կստեղծենք էջերի պլանշետային և մոբայլ տարբերակների դիզայնը։
- Կգրենք տեխնիկական նկարագիրը, կնախագծենք բազաների կառուցվածքը՝ հաշվի առնելով հաշվի առնելով թվային անվտանգության կանոնները և բարձր ծանրաբեռնվածության հավանականությունը։
- Քանի որ լրատվական կայքերը պատրաստում ենք զրոյից, ձեր համար կծրագրավորենք հզոր կառավարման համակարգ (CMS), որը չի պահանջի վճարում լիցենզիաների համար, թարմացումներ և տարատեսակ «թաքնված» մուծումներ։ Կայքի պաստրաստումից հետո կօպտիմալացնենք HTML կոդը՝ որոնողական համակարգերի պահանջներին համապատասխան։
- Ձեր կայքի համար կմտածենք և կներդնենք աշխատանքի ավտոմատացման և կառավարման լավագույն գործիքները՝ վերահսկման ֆունկցիաներ գլխավոր խմբագրի և այլ խմբագիրների համար, լրագրողների համար ռեալ ժամանակում նորությունների ստեղծման և աշխատանքային այլ գործիքներ։
- Սոցիալական ցանցերի դարաշրջանում քիչ է ունենալ լրատվական կայք։ Այն պետք է ամբողջությամբ ինտեգրած լինի տարատեսակ սոց․ ցանցերի հետ։ Նման ինտեգրացիաների իրականացման համար կկիրառենք բոլոր հնարավոր միջոցները, ինչի շնորհիվ դուք կստանաք տարածման գործիքներ, որոնց մասին հնարավոր է դեռ չեք էլ լսել։
Այս կետերը լրատվական սայթերի ստեղծման ժամանակ պարտադիր պահանջներից մի քանիսն են ընդամենը։ Դիմեք «Աստուդիո» ընկերության թիմին և ստացեք լիարժեք խորհրդատվություն և լիարժեք լրատվական կայք, որը մրցունակ կլինի դաշտի լավագույն ռեսուրսների հետ համեմատությամբ։ Հեռ՝ (099)35-50-05