Զարդերի ինտերնետ խանութի ստեղծում
- Ստեղծվել է՝ 2022թ․
- Կատարման ժամկետը՝ 90 օր
- e-commerce, SMM, կոնտենտ, առևտուր
Զարդերի ինտերնետ խանութի ստեղծում ԱՄՆ մեր գործընկերներից մեկի համար։ Պատրաստել ենք հեղինակային վեբ դիզայն, CMS-ը ծրագրավորել ենք զրոյից, թեստավորել ենք կայքը, կարգավորել հոսթինգը, ռեսուրսը հանձնել շահագործման։
Ինտերնետ խանութն ունի ապրանքների կատալոգի լիարժեք կառավարման հնարավորություն, անհատական զարդեր պատվիրելու ֆունկցիոնալ՝ արժեքի հաշվիչով, գնումների ֆունկցիոնալ՝ կանխավճարի փոխանցմամբ և առաքումների հաշվիչ։
Զարդերի օնլայն կատալոգ
Զարդերի օնլայն կատալոգը կայքում բաժանված է ըստ կատեգորիաների, ենթաբաժինների, թանկարժեք մետաղի տեսակների և այլ ֆիլտրերի։
Ֆիլտրերի կառավարման համակարգը դինամիկ է, թույլ է տալիս ըստ խմբերի կարգավորել կրիտերիաների կիրառումը։
Ապրանքի ներկայացումը
Ապրանքի պատշաճ ներկայացման համար քարտում հնարավորություն կա ավելացնել, անուն, նկարագրություն, գլխավոր նկար, պատկերասրահ, պարամետրեր, նշել զարդի գինը և մնացորդի քանակը։
Ապրաքի էջից, ընտրելով մետաղի տեսակը, չափը և այլ պարամետրեր, գնորդը կարող է այն ավելացնել զամբյուղ։ Զամբյուղում լրացնելով առաքման հասցեն, ստանալով գնի հաշվարկը և պայմանները, գնորդը կարող է վճարել ամբողջ գումարը կամ սահմանված նվազագույն կանխավճարը և ուղարկել պատվերը։
Մոբայլ ադապտացում
Կայքը ամբողջովին ադապտացված է Bootstrap տեխնոլոգիայի կիրառմամբ։ Խանութի մոբայլ տարբերակի դիզայնը համաձայնեցնում ենք մինչև ծրագրավորման աշխատանքները սկսելը։
Ինչպե՞ս պատրաստվել թանկարժեք զարդերի օնլայն խանութի ստեղծմանը
Թանկարժեք զարդերի օնլայն խանութի ստեղծումն ունի մի շարք առանձնահատկություններ։
Այստեղ կարևոր նշանակություն ունեն՝
- Ապրանքի գինը․ միջին չեքը բարձր է, ինչն առաջին պլան է բերում վստահության գործոնը։
- Առաքման խնդիրը․ բարձր արժեքով ապրանքների առաքումը, հատկապես միջազգային շուկայի համար, պահանջում է հատուկ ուշադրություն։
- Դինամիկ գնագոյացում․ ոսկու գինն ամեն օր կարող է տատանվել, ինչը ենթադրում է գների ավտոմատ սինքրոնացում կամ վերահաշվարկ։
- Մնացորդների կարգավորում․ նման ապրանքները երբեմն պատրաստվում են մեկ օրինակով։ Այս մասով շատ կարևոր է զամբյուղի ճիշտ աշխատանքը։
Մինչև ծրագրավորման փուլի սկիզբը ուշադիր եղեք դիզայնի պատրաստման և ապրանքների նկարների ընտրության հարցում։ Այստեղ կարևոր է ցանկացած դետալ։ Գնումը մեծամասմաբ կատարվում է զարդի ճիշտ մատուցման և տեսքի շնորհիվ։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։