

Բժշկական կենտրոնի կայք
Dr. Vovk. բժշկական կենտրոնի կայքն է: Կառավարման համակարգը ստեղծված է զրոյից, ունի հարմար ինտերֆեյս և հասկանալի կառուցվածք: Ադմին համակարգի (CMS) ունիվերսալ կառուցվածքի շնորհիվ ինֆորմացիոն բաժինները և էջերը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով, ավելացնել, խմբագրել դրանք, փոխել կառուցվածքը: Բժշկական կենտրոնի կայքը ծրագրավորված է PHP լեզվով՝ առանց որևէ շաբլոնի կամ գրադարանի կիրառման։
- Ստեղծվել է՝ 2016թ.
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, custom PHP


Բժշկական կենտրոնի տեղեկատվական էջ
Բժշկական կենտրոնի կայքի պատրաստումը պահանջում է համապատասխան մոտեցում։ Բժշկական կայքերի կառուցվածքը տարբերվում է կորպորատիվ կայքերին առաջադրվող պահանջներից: Առողջապահական ոլորտ կայքերի համար Աստուդիոն առաջարկում է համապատասխան մոտեցում՝ առողջապահության նախարարություն սահմանած պահանջների հիման վրա։ Ունենք տարբեր բժշկական հաստատությունների հետ աշխատելու փորձ՝ սկսած պլաստիկ վիրաբույժի պորտֆոլիոյից մինչև բժշկական կենտրոնի հաճախորդների բազայի կառավարման CRM համակարգի ստեղծումը:
Ծառայությունների էջ
Պատրաստում ենք ցանկացած բարդության կայքեր: Եթե վերջապես որոշել եք պատվիրել այնպիսի կայք, որն ընդգծում է ձեր կազմակերպության դրական կողմերը և ձեռքբերումները, ապա դուք ճիշտ հասցեում եք: Մեր ծրագրավորման ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և առաջխաղացումով: Յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերվում է անհատական մոտեցում, համալիր ծառայություններ:




Կայքի բջջային տարբերակի html ծրագրավորում
Բջջային տարբերակի ստեղծման համար օգտագործվել է Bootstrap տեխնոլոգիան։ Կայքի բջջային տարբերակի html ծրագրավորման արդյունքում բոլոր էջերը հարմարեցված են էկրանների տարբեր չափերին:

